ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
18 փետրվարի 2015թ. |
N 75-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ «ԴԻԱԲԵՏՈՆ ՄՌ (MR) 60 ՄԻԼԻԳՐԱՄ» ԴԵՂՈՐԱՅՔԻ ԳՆՄԱՆ 2015-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 22-ի N 133-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 30-րդ կետի 5-րդ ենթակետը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015-2019 թվականների կարիքների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից «Դիաբետոն ՄՌ (MR) 60 միլիգրամ» դեղորայքի գնումն իրականացվելու է բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու` «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով` «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերությունից` մեկ «Դիաբետոն ՄՌ (MR) 60 միլիգրամ» հաբի արժեքը 0.06 եվրո գնով՝ առանց ավելացված արժեքի հարկի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |