Համարը 
N 321-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.06.08/10(277)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.05.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.05.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.06.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ  ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 2015թ.

N 321-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների դրամական գնահատման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի մայիսի 26-ի N 321-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում ընդգրկված հանրապետական ու տեղական նշանակության, ինչպես նաև նորահայտ պատմության և մշակույթի անշարժ՝ հնագիտական, պատմական, քաղաքաշինական, ճարտարապետական և մոնումենտալ արվեստի հուշարձանների (այսուհետ՝ հուշարձաններ) դրամական գնահատման գործընթացը:

2. Հուշարձանների դրամական գնահատումը կատարում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական լիազորված մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին) իր կողմից ստեղծված գնահատող հանձնաժողովի միջոցով (այսուհետ՝ հանձնաժողով):

 

II. ԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿԸ, ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

3. Սույն կարգի նպատակն է`

որոշել և գնահատել հուշարձանի կամ նրա առանձին հատվածների առկա վիճակի դրամական արժեքը:

4. Սույն կարգի սկզբունքն է՝

ելնելով հուշարձանների քաղաքաշինական, ճարտարապետական, մոնումենտալ արվեստի, հնագիտական առանձնահատկություններից, եզակիությունից, գտնվելու վայրից, զբաղեցրած տարածքից, հաշվարկման օբյեկտիվությունից, լիարժեքությունից, միասնական մեթոդներով հաշվարկումից և մատչելիությունից` դրանց արժևորման կատարումը:

5. Սույն կարգը կիրառվում է`

1) հուշարձանին պատճառած վնասի չափը որոշելու համար.

2) հուշարձանների պահպանության, վերականգնման և օգտագործման պետական և ներդրումային ծրագրերի մշակման համար.

3) հուշարձանի ապահովագրման, օտարման, առք ու վաճառքի, գրավ դնելու, օգտագործման և տիրապետման տրամադրելու դեպքերում.

4) նոր հայտնաբերված օբյեկտները անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկելու համար և այլ դեպքերում:

Հուշարձանի արժեքի որոշումը չի տարածվում դրանում գտնվող շարժական առարկաների վրա, որոնք կարող են անջատվել հուշարձանից՝ առանց նրան վնաս պատճառելու:

 

III. ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Հուշարձանի արժեք – որոշակի օրվան, տարեթվին համապատասխան անկախ գնահատման միջոցով որոշված գին, որում հաշվի են առնված հուշարձանի հնագիտական, պատմական, ճարտարապետական, գեղարվեստական, գիտական և այլ արժեքները:

7. Հուշարձանի պահպանվածություն - հուշարձանի ամբողջական կամ առանձին տարրերի սկզբնական վիճակի, տեսքի պահպանվածության ցուցանիշ:

 

IV. ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԸ

 

8. Հուշարձանի գնահատման համար անհրաժեշտ ելակետային նյութերն են.

1) հուշարձանի անձնագիրը.

2) չափագրությունները.

3) պատմական աղբյուրները, վերականգնման ու ամրակայման հաշվետվությունները և այլ արխիվային նյութերը.

4) տեխնիկական վիճակի մասին եզրակացությունը.

5) պահպանվածության մասին եզրակացությունը.

6) հուշարձանի տարբեր ժամանակաշրջանների պատկերները ֆիքսող լուսանկարները, ժապավենները, գծանկարները և այլն.

7) հուշարձանի տարբեր ժամանակաշրջանի տարածքների տեղահանույթները և պահպանական գոտու նախագիծը.

8) հանձնաժողովի որոշմամբ այլ նյութեր և փաստաթղթերը:

 

V. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ-ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ, ՄՈՆՈՒՄԵՆՏԱԼ ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

Հուշարձանի արժեքի գնահատման մեթոդը

9. Հուշարձանի դրամական գնահատումը սահմանվում է ժամանակակից տեխնիկական միջոցներով, ճարտարապետական և կոնստրուկտիվ լուծումներով ճշգրիտ կրկնօրինակի վերստեղծման աշխատանքների ծախսերի վրա գործակիցներ կիրառելու միջոցով, որոնք կախված են հուշարձանի քաղաքաշինական-ճարտարապետական պատմական արժեքից, պահպանվածության աստիճանից, հուշարձանի հազվագյուտությունից, զբաղեցրած տարածքից և որոշվում է հետևյալ բանաձևով.

ՀԱ = ՀԾ x (Գ1 + Գ2+ Գ3+ Գ4+ Գ5 + Գ6+Գ7)+ՇԱ+ՀԿԳ

որտեղ՝

ՀԱ - հուշարձանի արժեքը` ՀՀ դրամով,

ՀԾ - ժամանակակից տեխնիկական միջոցներով գնահատվող հուշարձանի ճարտարապետական ձևերի և կոնստրուկտիվ լուծումների ճշգրիտ կրկնօրինակի վերստեղծման համար կատարված ծախսերը,

ՇԱ - շարժական առարկաների գինը, որը չի կարելի անջատել հուշարձանից առանց նրան վնաս պատճառելու, որը որոշվում է համապատախան գիտապատմական, արվեստաբանական փորձաքննության հիման վրա,

ՀԿԳ - հուշարձանի զբաղեցրած տարածքի կադաստրային գինը,

Գ1 - հուշարձանի որոշակի ժամանակաշրջանին (կառուցման/ստեղծման) պատկանելիությունը,

Գ2 - հուշարձանի տեսակի տարածվածությունը և եզակիությունը,

Գ3 - հուշարձանի պահպանվածության աստիճանը,

Գ4 - հուշարձանի պատմական արժեքը,

Գ5 - հուշարձանի դերը պատմական միջավայրում,

Գ6 - հուշարձանի հեղինակը և նրա ճանաչվածությունը,

Գ7 - հուշարձանի ճարտարապետա - գեղարվեստական արժեքայնությունը:

 

VI. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ-ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ, ՄՈՆՈՒՄԵՆՏԱԼ ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐ

 

Գ1 -Հուշարձանի որոշակի ժամանակաշրջանին (կառուցման/ստեղծման) պատկանելիության գործակից

 

Հուշարձանի կառուցման/ստեղծման ժամանակաշրջանը

գործակից

1-3-րդ դ.

2.0

4-7-րդ դ.

1.9

8 -14-րդ դ.

1.8

15-18-րդ դարի առաջին կես

1.5

18-րդ դարի 2-րդ կեսից 19-րդ դարի 2-րդ կես

1.4

19-րդ դարի 2-րդ կեսից մինչև 20-րդ դարի 20-ական թթ.

1.3

1920 -1944 թթ.

1.2

1945-1965 թթ.

1.1

1965-ից մինչև գնահատման օրը

1.0

 

Գ2-Հուշարձանների տեսակի տարածվածության և եզակիության գործակից

 

Նմանատիպ հուշարձանների թվաքանակը (հատ)

գործակիցը

1

3.0

մինչև 10

2.0

10-50

1.7

50-100

1.6

100-300

1.5

300-500

1.3

500-1000

1.1

1000-ից ավելի

1.01

 

Գ3 - Հուշարձանի պահպանվածության աստիճանի գործակից

 

Պահպանվածությունը նախնական վիճակի, տեսքի համեմատությամբ (տոկոսներով)

գործակիցը

90%-ից ավելի

1.5

70%

1.4

50%

1.3

30%

1.2

30%-ից ցածր

1.1

 

Գ4 - Հուշարձանի պատմական արժեքի գործակից

 

Պատմական արժեքի բնութագրություն

Գործակիցը

հուշարձաններ, որոնց մասին պատմական աղբյուրներում բազմաթիվ կարևոր հիշատակություններ կան, որոնք իրենց բնույթով եզակի են և առնչվում են երկրի ու դրա շրջանակներից դուրս տեղի ունեցած իրադարձությունների և նշանավոր անձանց հետ

 1.5

հուշարձաններ, որոնք առնչվում են երկրի համար նշանակություն ունեցող պատմական իրադարձությունների կամ նշանավոր անձանց հետ

 1.4

հուշարձաններ, որոնք առնչվում են երկրի կոնկրետ տարածքների համար կարևորություն ունեցող պատմական իրադարձությունների կամ նշանավոր անձանց հետ

 1.3

հուշարձաններ, որոնք պատմական աղբյուրներում ուղղակի հիշատակվում են

 1.1

հուշարձաններ, որոնց մասին պատմական որևէ տեղեկություն չկա

 1.01

 

Գ5 - Հուշարձանի պատմական միջավայրում ունեցած դերի գործակից

 

Հուշարձանի միջավայրում ունեցած դերը

գործակից

միջավայրում գերիշխող հուշարձաններ

1.5

միջավայրում ընդգծվող հուշարձաններ

1.3

միջավայրին չընդգծվող հուշարձաններ

1.1

 

Գ6 - Հուշարձանի հեղինակի հայտնի լինելու գործակից

 

Հուշարձանի հեղինակի հայտնի լինելու աստիճանը

գործակից

հուշարձաններ, որոնց հեղինակը տվյալ ժամանակաշրջանում    լայն ճանաչում է ունեցել

1.5

հուշարձաններ, որոնց հեղինակի անունը հայտնի է, սակայն նրա վերաբերյալ այլ տեղեկություններ չկան

1.3

հուշարձաններ, որոնց հեղինակի վերաբերյալ տեղեկություններ չկան

1.0

 

Գ 7 - Հուշարձանի ճարտարապետա-գեղարվեստական որակի գործակիցը

 

Որակի չափանիշները

գործակից

հուշարձաններ, որոնք ունեն եզակի ճարտարապետագեղարվեստական արժեքայնություններ -

2.0

հուշարձաններ, որոնք ունեն բարձր ճարտարապետագեղարվեստական արժեքայնություններ -

1.5

հուշարձաններ, որոնք ունեն ճարտարապետագեղարվեստական համեստ արժեքայնություններ -

1.3

հուշարձաններ, որոնք ճարտարապետագեղարվեստական արժեքայնություններ չունեն (պատմական հուշարձաններ) -

1.0

 

VII. ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

Հնագիտական հուշարձանի արժեքի գնահատման մեթոդը

10. Հնագիտական հուշարձանի դրամական գնահատումը սահմանվում է հնագիտական հետազոտությունների կատարման աշխատանքների ծախսերի վրա գործակիցներ կիրառելու միջոցով, որոնք կախված են հուշարձանի պատմական արժեքից, պահպանվածության աստիճանից, հուշարձանի հազվագյուտությունից, զբաղեցրած տարածքից և որոշվում է հետևյալ բանաձևով.

ՀԱՀ = ՀԾ Հ x (Գ1 + Գ2+ Գ3+ Գ4+Գ5+Գ6)+ՇԱ Հ +ՀԿԳ

որտեղ՝

ՀԱՀ -հնագիտական հուշարձանի արժեքը՝ ՀՀ դրամով,

ՀԾՀ- հնագիտական հուշարձանի ուսումնասիրման համար կատարված /կամ (նորահայտ հուշարձանների դեպքում հնագիտական ուսումնասիրման համար պահանջվող աշխատանքների ծախսեր) աշխատանքների ծախսերը՝ ՀՀ դրամով,

Գ1-հնագիտական հուշարձանի որոշակի ժամանակաշրջանին պատկանելիությունը,

Գ2-հնագիտական հուշարձանի տարածվածությունը և եզակիությունը,

Գ3-հնագիտական հուշարձանի պահպանվածության աստիճանը,

Գ4- հնագիտական հուշարձանի պատմական արժեքը,

Գ5-հնագիտական հուշարձանի զբաղեցրած տարածքը,

Գ6 - հնագիտական հուշարձանի բարդության աստիճանը,

ՇԱՀ -շարժական հնագիտական առարկաների գինը, որը չի կարելի անջատել հուշարձանից առանց նրան վնաս պատճառելու: Որոշվում է համապատասխան պատմագիտական, մշակութաբանական, արվեստաբանական փորձաքննության հիման վրա,

ՀԿԳ-հուշարձանի զբաղեցրած տարածքի կադաստրային գինը:

 

Գ1-Հնագիտական հուշարձանի որոշակի ժամանակաշրջանին պատկանելիության գործակից

 

Հուշարձանի ստեղծման/կառուցման ժամանակաշրջանը

գործակից

մինչև մ.թ.ա 7-րդ հզմ

1.9

մ.թ.ա 7-4–րդ հզմ

1.8

մ.թ.ա 4-րդ հզմ կես-3-րդ հզմ կես

1.7

մ.թ.ա 3-րդ հզմ կես- մ.թ.ա 9-րդ դ.

1.6

մ.թ.ա 8-6-րդ դդ.

1.5

մ.թ.ա 6- մ.թ 4-րդ դդ.

1.4

մ. թ 4-8-րդ դդ.

1.4

9-14-րդ դդ.

1.3

15-16–րդ դդ.

1.2

17-րդ դարից հետո

1.1

 

Գ2-Հնագիտական հուշարձանների տեսակի տարածվածության և եզակիության գործակից

 

Նմանատիպ հուշարձանների թվաքանակը /հատ/

գործակից

1

3.0

մինչև 10

2.0

10-50

1.7

50-100

1.6

100-300

1.5

300-500

1.3

500-1000

1.1

1000-ից ավելի

1.01

 

Գ3 -Հնագիտական հուշարձանների պահպանվածության աստիճանի գործակից

 

Հուշարձանի պահպանվածության աստիճանը

գործակից

ավելի քան 5 մ բարձրությամբ վերգետնյա նշմարվող տարրերով հնագիտական հուշարձաններ

1.9

3-5 մ բարձրությամբ վերգետնյա նշմարվող տարրերով հնագիտական հուշարձաններ

1.8

2-3 մ բարձրությամբ վերգետնյա նշմարվող տարրերով հնագիտական հուշարձաններ

1.7

1-2 մ բարձրությամբ վերգետնյա նշմարվող տարրերով հնագիտական հուշարձաններ

1.6

0.5-1.0 մ բարձրությամբ վերգետնյա նշմարվող տարրերով հնագիտական հուշարձաններ

1.5

0.3-0.5 մ բարձրությամբ վերգետնյա նշմարվող տարրերով (փոսորակներ, հողակույտեր և այլն) հնագիտական հուշարձաններ

1.4

տեղում անաղարտ պահպանված և մասամբ խաթարված մշակութային շերտով հուշարձաններ (հողագործական աշխատանքների հետևանքով)՝ առանց վերգետնյա տեսանելի հատկանիշների և մշակութային շերտի ստորջրյա հատվածների առկայության

1.3

տեղում անաղարտ պահպանված առանձին մնացորդային բաղադրամասերով և խաթարված մշակութային շերտով հուշարձաններ

1.2

տեղում անաղարտ պահպանված առանձին բաղադրամասերով և առանց մշակութային շերտի հուշարձաններ

1.1

խաթարված մշակութային շերտով, առանց առանձին մնացորդային տարրերի (շինություններ, հորեր, կառույցներ, թաղումների տեղավայրի հետքեր և այլն) առկայության օբյեկտներ

1.01

 

Գ4 -Հնագիտական հուշարձանների պատմական արժեքի գործակից

 

Պատմական արժեքի բնութագրություն

գործակից

հուշարձաններ, որոնց մասին պատմական աղբյուրներում բազմաթիվ կարևոր հիշատակություններ կան, որոնք իրենց բնույթով եզակի են և առնչվում են երկրի և դրա շրջանակներից դուրս տեղի ունեցած իրադարձությունների ու նշանավոր անձանց հետ

2.0

հուշարձաններ, որոնք առնչվում են երկրի համար նշանակություն ունեցող պատմական իրադարձությունների կամ նշանավոր անձանց հետ

1.5

հուշարձաններ, որոնք առնչվում են երկրի կոնկրետ տարածքների համար կարևորություն ունեցող պատմական իրադարձությունների կամ նշանավոր անձանց հետ

1.3

հուշարձաններ, որոնց մասին պատմական աղբյուրներում ուղղակի հիշատակվում են

1.2

հուշարձաններ, որոնց մասին պատմական, որևէ տեղեկություն չկա

1.01

 

Գ5-Հնագիտական հուշարձանների զբաղեցրած տարածքի գործակից

 

Հուշարձանի զբաղեցրած մակերեսը

գործակից

1 հա-ից պակաս

2.0

1-4 հա

1.8

5-9 հա

1.6

10-14 հա

1.4

15-19 հա

1.2

ավելի քան 20 հա

1.01

 

Գ6-Հնագիտական հուշարձանի բարդության աստիճանի գործակից

 

Հուշարձանի բարդության աստիճանը

գործակից

բազմաշերտ հուշարձաններ

1.3

միաշերտ, կառուցապատման և բնակեցման մեկից ավելի հորիզոններով (շրջաններով) հուշարձաններ

1.2

միաշերտ, կառուցապատման և բնակեցման մեկ հորիզոնով (շրջանով) հուշարձաններ

1.0

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ