ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
03 հուլիսի 2015թ. |
N 417-Ն |
ք.Ստեփանակերտ
ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ, 11-րդ և 17-րդ հոդվածները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վերակազմակերպել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից առանձնացնելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը:
2. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերանվանել՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի:
3. Վերակազմակերպել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին միացման ձևով:
4. Վերակազմակերպել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին միացման ձևով:
5. Վերակազմակերպել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին միացման ձևով:
6. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերանվանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի:
7. Վերակազմակերպել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին միացման ձևով:
8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարներին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ.
1) մինչև 2015 թվականի հուլիսի 20-ը՝ պետական կառավարչական հիմնարկների կանոնադրությունը, կառուցվածքը, գույքի կազմն ու չափը հաստատելու վերաբերյալ.
2) մեկամսյա ժամկետում՝ սույն որոշմամբ պայմանավորված այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
9. Սահմանել, որ`
1) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը հանդիսանում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի իրավահաջորդը.
2) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը հանդիսանում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության աշխատակազմ», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկների և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի՝ էկոնոմիկայի բնագավառի իրավահաջորդը.
3) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը հանդիսանում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի իրավահաջորդը.
4) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը հանդիսանում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի իրավահաջորդը:
10. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմ», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության աշխատակազմ», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության աշխատակազմ», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի աշխատակազմ» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկների ղեկավարներին՝
1) մեկամսյա ժամկետում ապահովել պետական կառավարչական հիմնարկների աշխատողների օրենքով սահմանված աշխատանքային իրավունքներն ու երաշխիքները.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել պետական կառավարչական հիմնարկների վերակազմակերպմամբ պայմանավորված պետական հաշվառման աշխատանքները:
11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում սույն որոշմամբ պայմանավորված անհրաժեշտ վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |