ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
25 սեպտեմբերի 2015թ. |
N 629-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ) ՄԱՍԻՆ
Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 27-ի N 172 որոշմամբ հաստատված կարգի պահանջների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ` համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետին` իրենց կողմից կատարվող աշխատանքների արդյունքում հողային ֆոնդի կազմում տեղի ունեցող փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և այլ փոփոխություններ) ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին, համապատասխան համայնքների ղեկավարներին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ` հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 629-Ն որոշման |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը,
այդ թվում՝ |
հազար հեկտար, որից՝ ոռոգվող |
|
1143,27 |
14,595 |
|
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային ֆոնդն՝ ըստ նպատակային նշանակության՝ |
|
ա. գյուղատնտեսական նշանակության հողեր, որից՝ |
593,325 |
14,355 |
|
վարելահողեր |
140,123 |
11,857 |
|
բազմամյա տնկարկներ |
9,63 |
0,867 |
|
խոտհարքներ |
35,39 |
|
|
արոտներ |
375,462 |
0,856 |
|
այլ հողատեսքեր |
32,72 |
0,775 |
|
բ. բնակավայրերի հողեր, որից՝ |
27,314 |
0,24 |
|
տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողեր |
17,534 |
0,24 |
|
գ. արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր |
4,973 |
|
|
դ. էներգետիկայի, տրանսպորտի, կապի կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր |
3,223 |
|
|
ե.հատուկ պահպանվող տարածքների հողեր |
5,234 |
|
|
զ. հատուկ նշանակության հողեր |
40,93 |
|
|
է. անտառային հողեր, որից՝ |
460,474 |
|
|
անտառ |
252,75 |
|
|
թփուտ |
143,144 |
|
|
խոտհարք |
0,03 |
|
|
արոտ |
42,1 |
|
|
այլ հողատեսքեր |
22,45 |
|
|
ը. ջրային հողեր |
5,433 |
|
|
թ. պահուստային հողեր |
2,364 |
|
|
2) հողային ֆոնդն՝ ըստ սեփականության սուբյեկտների` |
|
ա. քաղաքացիների |
39,58 |
0,228 |
|
բ. իրավաբանական անձանց |
1,73 |
|
|
գ. համայնքային |
151,776 |
0,606 |
|
դ. պետական |
949,84 |
13,761 |
|
ե. օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձանց |
0,344 |
|
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |