ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Պետական տուրքի գումարների կանխիկ գանձման աշխատանքները կանոնակարգելու մասին
«Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 12.10.2007 N 420)
1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի իրավասությունը վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
2. Հաստատել պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացման կարգը (կցվում է):
3. (կետն ուժը կորցրել է 12.10.2007 N 420)
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությանը` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված անդորրագրերի, որպես խիստ հաշվառման փաստաթղթերի, տպագրությունը և տրամադրումը կանխիկ գանձվող պետական տուրքի տեսակների ցանկին համապատասխան պետական տուրքի գումարներ գանձող մարմիններին` ձև N 1-ը, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` ձև N 1.1-ը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001թ. ապրիլի 1-ից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2001թ. մայիսի 4-ի թիվ 112
որոշմամբ |
ԿԱՐԳ
Պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացման
1. Սույնով սահմանվում է պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացման կարգը:
2. Պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի (N1 և N 1.1 ձևերը կցվում են) ստացման համար համապատասխան պետական տուրքի գումարներ գանձող մարմինները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության մարմիններ են ներկայացնում դիմում (N 2 և N 2.1 ձևերը կցվում են) 2 օրինակից, որոնցից մեկը մնում է պետական տուրքի գումարներ գանձող մարմնի մոտ` համապատասխան գործերին կցված:
3. Պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերը տրամադրվում են դրանց ձեռքբերման համար դիմում ներկայացրած պետական տուրքի գումարներ գանձող մարմնի կողմից լիազորված անձին անձնագրի (կամ անձը հաստատող այլ փաստաթղթի) ներկայացմամբ, որի տվյալները լրացվում են պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացումը հաստատող անդորրագրում (N3 և N 3.1 ձևերը կցվում են): Վերջինս լրացվում է 2 օրինակից, որոնցից մեկը մնում է պետական տուրքի գումարներ գանձող մարմնի մոտ` համապատասխան գործերին կցված:
4. Հարկային մարմինները պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերը սույն կարգի 3-րդ կետին համապատասխան տրամադրելիս լրացնում են անդորրագրի պետական տուրքի գումարին վերաբերող տողը, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրվող հյուպատոսական գործողությունների համար պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության մարմինները համապատասխան հաշվառման մատյանում (N 4 և N 4.1) ձևերը կցվում են նշվում են պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի հաշվառման մասին տվյալները, մասնավորապես տրամադրվող անդորրագրերի համարները, թիվը, տրամադրման ամսաթիվը, կանխիկ գանձվող պետական տուրքի տեսակը և գումարը:
6. Պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրեր ձեռք բերած պետական տուրքի գումարներ գանձող մարմինները վարում են դրանց գծով առնձնացված հաշվառում` խիստ հաշվառման փաստաթղթերի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմիններ են ներկայացնում նաև հաշվետվություն (N 5 և N 5.1 ձևերը կցվում են) օգտագործված անդորրագրերի թվի վերաբերյալ:
7. Պետական տուրքի գումարներ գանձող մարմնի պաշտոնատար անձի կողմից ձեռք բերված պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի, ամսվա ընթացքում օգտագործված և նրա տրամադրության տակ մնացած անդորրագրերի թվի միջև անհամապատասխանություն առաջանալու դեպքում պատասխանատու է այն պաշտոնատար անձը, որի վրա դրված է պետական տուրքի կանխիկ գանձված (ստացված) գումարները ժամանակին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու պարտավորությունը: Վերջինս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե է փոխանցում պակասող անդորրագրում նշված պետական տուրքի, իսկ հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար նախատեսված անդորրագրերի մասով` յուրաքանչյուր պակասող անդորրագրի համար «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով սահմանված ամենաբարձր դրույքաչափին համապատասխանող գումարը:
8. Պետական տուրքի գումարների գանձման ժամանակ պետական տուրք գանձող մարմնի կողմից լրացվում են պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի չլրացված տողերը, իսկ անդորրագրի ձախ մասը կտրվում և պահվում է պետական տուրք գանձող մարմնում` համապատասխան գործերին կցված:
9. Պետական տուրքի գումարներ գանձող մարմինները պետական տուրքի գումարները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում փոխանցում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե:
10. Կանխիկ վճարված պետական տուրքի գումարները «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ենթակա են վերադարձման միայն անդորրագրերի երկու մասերը ներկայացնելու դեպքում:
11. Սույն կարգի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը:
12. Սույն կարգի խախտումն առաջացնում է պատասխանատվություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
| |
ՀԱՎԵԼՎԱԾ
ԼՂՀ կառավարության 2001թ.
մայիսի 4-ի թիվ 112 որոշման |
ՑԱՆԿ
Կանխիկ գանձվող պետական տուրքի տեսակների
|
Բաժին I. |
Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի տեսակները |
1. Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտքի արտոնագիր ձևակերպելու հետ կապված ծառայությունների համար`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մեկ անգամվա (մինչև երեք օր) մուտքի տարանցիկ արտոնագիր տալու համար.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բազմակի մուտքի տարանցիկ արտոնագիր տալու համար.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտքի զբոսաշրջիկային արտոնագիր տալու համար.
դ) մինչև մեկ ամիս բնակության ժամկետով մուտքի մեկ անգամվա գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար.
ե) մինչև երկու ամիս բնակության ժամկետով մուտքի մեկ անգամվա գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար.
զ) մինչև երեք ամիս բնակության ժամկետով մուտքի մեկ անգամվա գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար.
է) մինչև մեկ ամիս բնակության ժամկետով մուտքի բազմակի գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար.
ը) մինչև երկու ամիս բնակության ժամկետով մուտքի բազմակի գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար.
թ) մինչև երեք ամիս բնակության ժամկետով մուտքի բազմակի գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար.
ժ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտքի զբոսաշրջիկային արտոնագրով տրված բնակության ժամկետը երկարացնելու յուրաքանչյուր օրվա համար.
ժա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտքի երկարաժամկետ արտոնագրով տրված բնակության ժամկետը երկարացնելու յուրաքանչյուր օրվա համար.
ժբ) արտոնագիրը վերականգնելու համար:
|
Բաժին II. |
Հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի տեսակները |
1. Անձնագրերի հետ կապված հյուպատոսական գործողությունների համար`
ա) օտարերկրյա պետություններում նախկին ԽՍՀՄ քաղաքացու համաքաղաքացիական արտասահմանյան անձնագիր առաջին անգամ տալու կամ փոխանակելու համար.
բ) օտարերկրյա պետություններում կորցրածի փոխարեն նախկին ԽՍՀՄ քաղաքացու համաքաղաքացիական արտասահմանյան նոր անձնագիր տալու համար.
գ) օտարերկրյա պետություններում նախկին ԽՍՀՄ քաղաքացու համաքաղաքացիական արտասահմանյան անձնագրի ժամկետը երկարացնելու կամ անձնագրում փոփոխություն կատարելու համար.
դ) ժամկետանց (երեք ամիս և ավելի) նախկին ԽՍՀՄ քաղաքացու համաքաղաքացիական արտասահմանյան անձնագրի ժամկետի երկարացում` յուրաքանչյուր ժամկետանց տարվա և ոչ լրիվ տարվա համար.
ե) անձնագրում երեխաներ գրանցելու կամ դուրս գրելու համար.
զ) անձնագրում ելքի թույլտվությունը նշելու համար.
է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար, եթե անձնագիրը կորցրած է անձնագրի տիրոջ մեղքով.
ը) այլ դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար.
թ) օտարերկրյա պետություններ մշտական բնակության ժամանողներին հյուպատոսական հաշվառման վերցնելու համար.
ժ) հյուպատոսական ժամանակավոր հաշվառման վերցնելու համար (վեց ամսից ավելի գործուղման մեջ գտնվելու դեպքում).
ժա) հյուպատոսական հաշվառման մեջ չլինելու դեպքում` յուրաքանչյուր տարվա կամ ոչ լրիվ տարվա համար` լրացուցիչ.
2. միջնորդագրեր ձևակերպելու համար`
ա) օտարերկրյա պետություններում մշտական թույլտվություն ստանալու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների միջնորդագրերը ձևակերպելու համար.
բ) օտարերկյա պետություններում ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների փաստաթղթերը ձևակերպելու համար.
գ) ժամանակավոր հաշվառման ժամկետը երկարացնելու նպատակով յուրաքանչյուր տարվա համար.
3. օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտքի արտոնագրեր ձևակերպելու համար`
ա) տարանցիկ մուտքի արտոնագիր.
բ) զբոսաշրջիկային մուտքի արտոնագիր` 21 օր ժամկետով, առանց հրավերի.
գ) մեկ անգամվա մուտքի արտոնագիր` մինչև երեք ամիս ժամկետով, պաշտոնական հրավերի հիման վրա.
դ) բազմակի մուտքի արտոնագիր` մինչև երեք ամիս ժամկետով, պաշտոնական հրավերի հիման վրա,
ե) դիվանագիտական մուտքի արտոնագիր.
զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտքի արտոնագրի երեք օրվա ընթացքում շտապ ձևակերպման դեպքում` լրացուցիչ 75 տոկոս.
է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտքի արտոնագրի մեկ օրվա ընթացքում շտապ ձևակերպման դեպքում` լրացուցիչ 100 տոկոս.
4. քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար`
ա) մահվան վկայական տալու համար.
բ) ծննդյան, ամուսնության, հայրության ճանաչման, որդեգրման և այլ վկայականներ տալու համար.
գ) ամուսնալուծություն գրանցելու և վկայական տալու համար.
դ) ազգանվան, անվան, հայրանվան փոփոխությունը գրանցելու համար.
ե) կրկնակի վկայականներ տալու համար.
5. նոտարական գործողությունների համար`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներից` փաստաթղթերը հաստատելու համար.
բ) օտարերկրյա քաղաքացիներից` փաստաթղթեր հաստատելու համար.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներից` լիազորագրերի նոտարական հաստատման համար.
դ) օտարերկրյա քաղաքացիներից` լիազորագրերի նոտարական հաստատման համար.
ե) ավտոտրանսպորտային միջոցների նվիրատվության պայմանագրի նոտարական հաստատման համար` պայմանագրում նշված գումարի յոթ տոկոսը.
զ) ֆիզիկական անձանցից` պայմանագրերի նոտարական հաստատման համար.
է) իրավաբանական անձանցից` պայմանագրերի նոտարական հաստատման համար.
ը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներից` կրթության, աշխատանքի, քաղաքացիական կացության և այլ փաստաթղթերի պատճեների և նշված փաստաթղթերից քաղվածքների նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար.
թ) օտարերկրյա քաղաքացիներից` կրթության, աշխատանքի, քաղաքացիական կացության և այլ փաստաթղթերի պատճեների և նշված փաստաթղթերից քաղվածքների նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար.
ժ) փաստաթղթերի` օտար լեզվից հայերեն թարգմանության և նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար.
ժա) փաստաթղթերի (բացառությամբ` անձնագրերի և քաղաքացիական կացության վկայականների) հայերենից օտար լեզու թարգմանության և նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար.
ժբ) անձնագրերի և քաղաքացիական կացության վկայականների` հայերենից օտար լեզու թարգմանության և նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար.
ժգ) քաղաքացու ողջ լինելու, որոշակի վայրում գտնվելու և այլ տեղեկանքների ձևակերպման և հաստատման համար.
ժդ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներից` ստորագրության իսկության նոտարական վավերացման համար.
ժե) օտարերկրյա քաղաքացիներից` ստորագրության իսկության նոտարական վավերացման համար.
ժզ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներից` փաստաթղթերի ընդօրինակված պատճեների իսկության նոտարական վավերացման համար.
ժէ) օտարերկրյա քաղաքացիներից` փաստաթղթերի ընդօրինակված պատճեների իսկության նոտարական վավերացման համար.
ժը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներից` փաստաթղթերի լուսապատճեների իսկության նոտարական վավերացման համար.
ժթ) օտարերկրյա քաղաքացիներից` փաստաթղթերի լուսապատճեների իսկության նոտարական վավերացման համար.
ի) փաստաթղթերի ընդօրինակման յուրաքանչյուր էջի համար.
իա) ավտոտրանսպորտային միջոցներ ձեռք բերելու փաստը հավաստող փաստաթղթերի ձևակերպման համար.
6. խնամակալության, ժառանգության և այլ գույքային գործեր վարելու համար.
ա) խնամակալ նշանակելու մասին ակտը կազմելու համար.
բ) ժառանգական գույքը վերգրելու և այդ գույքի պահպանման նպատակով միջոցներ ձեռնարկելու համար.
գ) շահագրգիռ անձանց խնդրանքով վերգրված գույքի ստուգման համար.
դ) կտակի նոտարական հաստատման համար.
ե) ժառանգատուի խնդրանքով կտակի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու համար.
զ) ժառանգության իրավունքի մասին վկայագիր տալու համար.
է) ապրանքի կամ այլ գույքի վաճառքի համար.
ը) գտնված կամ պահանջված գույքը հանձնելու համար.
թ) փաստաթղթերի փաթեթը պահպանելու համար` ամսական.
ժ) կտակը պահպանելու համար` ամսական.
ժա) դրամը, արժեթղթերը և այլ արժեքները (բացի ժառանգական գույքից) պահպանելու համար` ամսական.
ժբ) 100 ԱՄՆ դոլարը չգերազանցող ժառանգական կամ այլ գույքը պահպանելու համար`ամսական.
ժգ) 100 ԱՄՆ դոլարը գերազանցող ժառանգական կամ այլ գույքը պահպանելու համար` ամսական.
7. նավերի և օդանավերի հյուպատոսական սպասարկման նպատակով տարբեր տեղեկանքների և փաստաթղթերի, այդ թվում` սանիտարական վկայագրի հավաստման, բեռի մասին տեղեկանք կամ վկայագիր տալու համար.
8. Փաստաթուղթ պահանջելու և դրա հիման վրա համապատասխան տեղեկանքներ ձևակերպելու համար`
ա) մինչև հինգ էջի համար.
բ) հինգ էջից ավելի յուրաքանչյուր էջի համար` լրացուցիչ.
9. այլ ծառայությունների համար.
10. հյուպատոսական գործողությունները ոչ աշխատանքային ժամերին կատարելու համար` յուրաքանչյուր ժամի համար լրացուցիչ`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներից.
բ) օտարերկրյա քաղաքացիներից:
|
Բաժին III. |
Այլ ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի տեսակները |
1. Արտասահմանյան երկրներից ներկրվող գյուղատնտեսական մթերքների կարանտինային թույլտվություն տալու համար.
2. արտասահմանյան երկրներից ներկրվող գյուղատնտեսական մթերքների «Բ» սերիայի սերտիֆիկատ տալու համար.
3. գյուղատնտեսական մթերքների (բացի անտառանյութից) արտահանման սերտիֆիկատ տալու համար`
ա) բեռնատար ավտոմեքենայով.
բ) մարդատար ավտոմեքենայով.
4. անտառանյութի արտահանման սերտիֆիկատ տալու համար`
ա) յուրաքանչյուր ավտոմիբիլի կամ կոնտեյների համար.
բ) յուրաքանչյուր վագոնի համար.
5. տարանցիկ բուսական ծագում ունեցող բեռների կարանտինային թույլտվություն տալու համար.
6. կարանտինի ենթակա բեռնանյութերը հանրապետության ներսում փոխադրելու կարանտինային թույլտվություն տալու համար.
7. կարանտինի ենթակա բեռնանյութերը նույն մարզի տարածքում իրացնելու թույլտվություն տալու համար.
8. առանց կարանտինային սերտիֆիկատների ներկրված մթերքները ստուգելուց հետո վաճառքի թույլտվություն տալու համար.
9. պետական անասնաբուժական հսկողության ենթակա կենդանիները (ներառյալ` անասնունները, թռչունները, ձկները, միջատները) մեկ վարչական տարածքից մեկ այլ վարչական տարածք փոխադրելու դեպքում` յուրաքանչյուր անասնաբուժական 1-ին ձևի վկայական տալու համար.
10. պետական անասնաբուժական հսկողության ենթակա անասնապահական մթերքը և հումքը մեկ վարչական տարածքից մեկ այլ վարչական տարածք փոխադրելու դեպքում` յուրաքանչյուր անասնաբուժական 2-րդ ձևի վկայական տալու համար.
11. պետական անասնաբուժական հսկողության ենթակա տեխնիկական հումքը և կենդանիների կերերը մեկ վարչական տարածքից մեկ այլ վարչական տարածք փոխադրելու դեպքում` յուրաքանչյուր անասնաբուժական 3-րդ ձևի վկայական տալու համար.
12. պետական անասնաբուժական հսկողության ենթակա բեռները տվյալ տարածաշրջանի տարածքում փոխադրելու դեպքում` յուրաքանչյուր անասնաբուժական 4-րդ ձևի վկայական տալու համար.
13. պետական անասնաբուժական հսկողության ենթակա օբյեկտների փորձաքննություն անցկացնելու և եզրակացություն տալու համար:
|
ԼՂՀ կառավարության
աշխատակազմի ղեկավար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
|
ԼՂՀ______________________________ ՀՊՎ հարկային մարմնի
պետին
Գրանցման N_______________ _________________200__թ.
դրությամբ |
Պետական տուրքի կանխիկ գանձման անդորրագրերի ձեռքբերման մասին
Դ Ի Մ Ո Ւ Մ
_________________________________________________________________________________
(պետական տուրքի գումարներ գանձող մարմնի լրիվ անվանումը, հասցեն)
Խնդրում եմ տրամադրել պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրեր.
պետական տուրքի տեսակները.
1.___________________________ թիվը ___________________________________հատ
(թվերով և բառերով)
2. __________________________ թիվը ___________________________________հատ
(թվերով և բառերով)
3. __________________________ թիվը ___________________________________հատ
(թվերով և բառերով)
4.___________________________թիվը____________________________________հատ
(թվերով և բառերով)
5.___________________________թիվը____________________________________հատ
(թվերով և բառերով)
6.___________________________թիվը____________________________________հատ
(թվերով և բառերով)
7.___________________________թիվը____________________________________հատ
(թվերով և բառերով)
8.___________________________թիվը____________________________________հատ
(թվերով և բառերով)
Պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացման կարգին ծանոթ ենք:
Պետական տուրքի գումարներ գանձող մարմնի
պատասխանատու անձ_______________________________________________________________
(ստորագրություն) (ազգանունը, անունը, հայրանունը)
Կ.Տ.
| |
Ձև 2.1
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
հարկային պետական վարչության պետին |
Դ Ի Մ Ո Ւ Մ
պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ձեռքբերման մասին
Խնդրում եմ մեր աշխատակից___________________________________-ի միջոցով
(անունը, ազգանունը)
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրել հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրեր`
թիվը____________________________________________________________ հատ:
(թվերով և տառերով)
Պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացման կարգին ծանոթ ենք:
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արտաքին գործերի նախարարության
պատասխանատու անձ ------------------ ---------------------
(ստորագրություն) (անունը, ազգանունը)
Կ.Տ. |
|
Անդորրագրերի ձեռքբերման մասին
դիմումի գրանցման N------------
«______»______________200_թ. |
ԼՂՀ__________________________________ՀՊՎ հարկային մարմնին
Պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացման
Ա Ն Դ Ո Ր Ր Ա Գ Ի Ր
Գրանցման N______________________________ _______________200_թ. դրությամբ
_____________________________________________________________________________________
(պետական տուրքի գումարներ գանձող մարմնի լրիվ անվանումը, հասցեն)
խնդրում եմ տրամադրել պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրեր.
պետական տուրքի տեսակները
1.___________________________________թիվը_____________________________հատ
(թվերով և բառերով)
2.___________________________________թիվը_____________________________հատ
(թվերով և բառերով)
3.___________________________________թիվը_____________________________հատ
(թվերով և բառերով)
4.___________________________________թիվը_____________________________հատ
(թվերով և բառերով)
5.___________________________________թիվը_____________________________հատ
(թվերով և բառերով)
6.___________________________________թիվը_____________________________հատ
(թվերով և բառերով)
7.___________________________________թիվը_____________________________հատ
(թվերով և բառերով)
8.___________________________________թիվը_____________________________հատ
(թվերով և բառերով)
_________________________________________________________________համարների:
Անդորրագրերը բաց թողնող
աշխատող __________________ _____________________________
(ստորագրություն) (ազգանունը, անունը, հայրանունը)
Ստացավ__________________________________________________________________
(պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը)
N___________________ դիմումով _________________ _____________200_թ. դրությամբ
Անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի_____________ N________________
|
Ստացա_____________200_թ.
ԼՂՀ ՀՊՎ
Կ.Տ.
|
_____________________
(ստորագրություն)
Ստացող մարմնի
Կ.Տ. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացման
Ա Ն Դ Ո Ր Ր Ա Գ Ի Ր
Գրանցման N____________________ ___________________ 200_թ. դրությամբ
Ես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության
______________________________________________________________________________
(նշվում են անդորրագրերն ստացող աշխատողի պաշտոնը)
______________________________________________________________________________
(անունը, ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի տվյալները)
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունից «____»_______________200_թ. ստացա հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրեր`
համարները`___________________________________________________________________,
թիվը`_____________________________________________________________________ հատ:
(թվերով և տառերով)
Անդորրագրերը բաց թողեց`
_________________ ________________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Ստացավ`
________________ ______________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
«___»________________ 200_թ.
«_______»__________________200_թ. N_______ դիմումի համաձայն:
|
ԼՂՀ հարկային պետական
վարչություն
Կ.Տ. |
ԼՂՀ արտաքին գործերի
նախարարություն
Կ.Տ. |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ________________ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԿԱՆԽԻԿ ԳԱՆՁՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳՐԵՐԻ
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ
|
NN ը/կ |
Պետական տուրքի գումարներ գանձող մարմնի անվանումը |
Հասցեն |
Անդորրագրերի ձեռքբերման մասին դիմումի գրանցման օրը և համարը |
Տրամադրվող անդորրագրերի համարները |
Պետական տուրքի տեսակը և գումարը |
Անդորրագրերի թիվը |
Անդորրագրերի ստացման օրը |
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրվող պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի
|
NN
ը/կ |
Անդորրագրերի ձեռքբերման մասին դիմումի գրանցման օրը և համարը |
Տրամադրվող անդորրագրերի համարները |
Անդորրագրերի թիվը |
Անդորրագրերի ստացման օրը |
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
Հ Ա Շ Վ Ե Տ Վ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
___________________________________________________կողմից
200_թ. _______________ամսվա ընթացքում պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի մասին
|
NN ը/կ |
Պետական տուրքի տեսակը |
Անդորրագրերի ստացման օրը |
Անդորրագրերի համարները |
Ստացված անդորրագրերի թիվը |
Օգտագործված անդորրագրերի թիվը |
Մնացորդը տվյալ ամսում |
|
տվյալ ամսում |
տարվա սկզբից |
տվյալ ամսում |
տարվա սկզբից |
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
Հ Ա Շ Վ Ե Տ Վ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից 200_թ._________________ ամսվա ընթացքում պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացման, օգտագործման և մնացորդի մասին
|
NN ը/կ |
Անդորրագրերի ստացման օրը |
Անդորրագրերի համարները |
Ստացված անդորրագրերի թիվը |
Օգտագործված անդորրագրերի թիվը |
Մնացորդը տվյալ ամսվա վերջում |
|
տվյալ ամսում |
տարվա սկզբից |
տվյալ ամսում |
տարվա սկզբից |
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|