Համարը 
ՀՕ-67-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.12.29/25(187)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
30.11.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
24.12.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի

 նոյեմբերի 30-ին

 

«ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-22 օրենքի (այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի 6-րդ մասի «տողերով» բառը փոխարինել «տողով» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 5-րդ մասի 2-րդ կետը «հայեցողական» բառից հետո լրացնել «, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների,» բառերով.

2) 6-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) դատական (պետական) ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ դատական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:»:

 

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) դատական դեպարտամենտի ղեկավարին` Դատարանների նախագահների խորհուրդը` Գերագույն դատարանի նախագահի ներկայացմամբ.»:

 

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածում`

1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մաս.

«5. Դատական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում մեկշաբաթյա ժամկետում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ պաշտոնում նշանակել այն դատական ծառայողին, որը`

1) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները.

2) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:»:

 

Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածում`

 1) 1-ին մասի «մասով» բառը փոխարինել «և հինգերորդ մասերով» բառերով.

 2) 2-րդ մասի «թափուր պաշտոնն առաջանալուց հետո» բառերը փոխարինել «սույն օրենքի 15-րդ հոդվածի հինգերորդ մասով սահմանված կարգով և ժամկետում նշանակում չկատարելու դեպքում» բառերով.

3) 2-րդ մասը «կայքում» բառից հետո լրացնել «և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «առաջանալու» բառից հետո լրացնել «և սույն օրենքի 15-րդ հոդվածի հինգերորդ մասով սահմանված կարգով և ժամկետում նշանակում չկատարելու» բառերով.

2) 2-րդ մասի «առնվազն հազար» բառերը փոխարինել «առավելագույն» բառով:

 

Հոդված 7. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «ներկայացուցիչ լինելու» բառերից հետո լրացնել «և ի պաշտոնե գործելու դեպքերի» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «այդ պաշտոնում» բառերը:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

24 դեկտեմբերի 2011թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-67-Ն