Համարը 
ՀՕ-292
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.07.06/16(25)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
31.05.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
26.06.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.07.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԼՂՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2006 թվականի

մայիսի 31-ին

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը (այսուհետ` օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ հոդվածով՝

 

«Հոդված 11.

Օրենքի գործողության ոլորտը

 

Սույն օրենքի գործողությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի բոլոր մակարդակների բյուջեների վրա:»:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում «Պետական և համայնքների» բառերը փոխարինել «Պետական, պարտադիր սոցիալական ապահովագրության և համայնքի» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասի «ա» կետը «պետական բյուջե» բառերից հետո լրացնել «, պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե» բառերով.

բ) 2-րդ մասը «պետական» բառից հետո լրացնել «,պարտադիր սոցիալական ապահովագրության» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում՝

ա) 3-րդ մասը լրացնել «, եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան չի նախատեսվել» բառերով.

բ) 4-րդ մասում «սույն օրենքով սահմանված ժամկետում» բառերը փոխարինել «սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կողմից առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին որոշման ընդունման օրը» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության առաջին նախադասությունը և երկրորդ պարբերությունը «պետական բյուջեից» բառերից հետո լրացնել «և համայնքների բյուջեներից» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը «որոշմամբ» բառից հետո լրացնել «սույն հոդվածի 5-րդ մասին համապատասխան» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածում`

ա) 5-րդ մասի առաջին պարբերությունում «տեղական գանձապետական բաժանմունքներն» բառերը փոխարինել «գանձապետական ստորաբաժանումներն» բառերով.

բ) 7-րդ մասում «տեղական գանձապետական բաժանմունքների» բառերը փոխարինել «գանձապետական ստորաբաժանումների» բառերով.

գ) 8-րդ մասի առաջին նախադասությունում «տեղական գանձապետական բաժանմունքները» բառերը փոխարինել «գանձապետական ստորաբաժանումները» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը «անվերապահորեն» բառից հետո լրացնել «,Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով.

դ) 10-րդ մասի երրորդ նախադասությունը հանել և մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով կարող են սահմանվել պետական բյուջեի պաշտպանված ծախսատեսակները:».

ե) 13-րդ մասի երկրորդ պարբերությունում ««Արցախբանկ» ՓԲԸ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետում «նախորդ բյուջետային տարվա և ընթացիկ բյուջետային տարվա» բառերը փոխարինել «պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված բյուջետային տարվան նախորդող երկրորդ տարվա (այսուհետ՝ սույն հոդվածում, ինչպես նաև սույն օրենքի 35-րդ և 41-րդ հոդվածներում` նախորդ բյուջետային տարի) և առաջին տարվա (այսուհետ՝ սույն հոդվածում, ինչպես նաև սույն օրենքի 35-րդ և 41-րդ հոդվածներում` ընթացիկ բյուջետային տարի)» բառերով, իսկ «ե» կետը «նորմատիվները» բառից հետո լրացնել «(համապատասխան նորմատիվների սահմանված լինելու դեպքում)» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունում «եկամուտների աղբյուրները դասակարգվում են`» բառերը փոխարինել «եկամուտների աղբյուրներն են`» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պետական բյուջեի ծախսերում կարող են առանձին տողով նախատեսվել պետական լիազորված մարմնի և հարկային պետական ծառայության աշխատակիցների խրախուսման և (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդեր, որոնց ձևավորումը և օգտագործումը սահմանվում է օրենքով: Ընդ որում, հարկային պետական ծառայության խրախուսման և (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդերի գումարների օգտագործման` «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածին համապատասխան ուղղությունները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ տարեկան ծախսերի նախահաշվի ձևով: Պետական բյուջեում նախատեսման դեպքում պետական լիազորված մարմնի խրախուսման նպատակային ֆոնդի միջոցները նշանակված են բացառապես պետական լիազորված մարմնի աշխատակիցների խրախուսման և դրանով պայմանավորված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների կատարման համար, ընդ որում` խրախուսման միջոցներն օգտագործվում են պետական լիազորված մարմնի ղեկավարի սահմանած կարգով:»:

 

Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասում «որոշմամբ» բառից հետո ավելացնել «և սույն օրենքով» բառերը.

բ) 11-րդ մասում «օգոստոսի 20-ը» և «սեպտեմբերի 1-ը» բառերը փոխարինել համապատասխանաբար «սեպտեմբերի 20-ը» և «հոկտեմբերի 1-ը» բառերով.

գ) 19-րդ մասի առաջին պարբերությունում «այդ մասին կազմելով համապատասխան արձանագրություն» բառերը, ինչպես նաև երկրորդ և երրորդ պարբերությունները հանել.

դ) 23-րդ մասում «վաթսուն» բառը փոխարինել «երեսուն» բառով:

 

Հոդված 12. Օրենքի 24-րդ հոդվածում`

ա) 7-րդ մասը «ուղղությունների» բառից հետո լրացնել «՝կառավարության սահմանած համամասնություններով» բառերով.

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մաս`

«9. Պետական բյուջեում փոփոխությունները և լրացումները կատարվում են օրենքով:»:

 

Հոդված 13. Օրենքի 30-րդ հոդվածի I մասի 2-րդ կետի «ա» ենթակետը և II մասի 2-րդ կետը «պետական բյուջեից» բառերից հետո լրացնել «և (կամ) այլ համայնքների բյուջեներից» բառերով:

 

Հոդված 14. Օրենքի 34-րդ հոդվածում`

ա) 1-ին մասը «փոխատվություններ» բառից հետո լրացնել «(այլ համայնքի բյուջեից փոխատվություն ստանալու համար պահանջվում է նաև փոխատվություն տրամադրող համայնքի ավագանու համաձայնությունը)» բառերով և ավելացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ` «Համայնքը նոր փոխատվություն կարող է ստանալ նախկինում ստացված փոխատվության գծով պարտքը ամբողջությամբ մարելուց հետո:».

բ) 4-րդ մասում «փոխատվություններ չեն տրամադրվում և արժեթղթեր չեն գնվում» բառերը փոխարինել «փոխատվություններ չեն տրվում (բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի) և արժեթղթեր չեն գնվում (բացառությամբ համայնքի կողմից ստեղծվող կամ ստեղծված բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գնման դեպքերի)» բառերով:

 

Հոդված 15. Օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ պարբերությունում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերը փոխարինել «պետական լիազորված մարմին» բառերով:

 

Հոդված 16. Օրենքի 37-րդ հոդվածում՝

ա) 2-րդ մասի «ա» կետում «համապատասխան տեղական գանձապետական բաժանմունքին» բառերը փոխարինել «համապատասխան գանձապետական ստորաբաժանմանը» բառերով.

բ) 2-րդ մասի «գ» կետը հանել.

գ) 5-րդ մասում «իր տեղական գանձապետական բաժանմունքների միջոցով» բառերը փոխարինել «իր գանձապետական ստորաբաժանումների միջոցով» բառերով:

 

Հոդված 17. Օրենքի 45-րդ հոդվածը 5-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 51-րդ մասով՝

«51. Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեում փոփոխությունները և լրացումները կատարվում են օրենքով:»:

 

Հոդված 18. Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «պետական լիազորված մարմինը» բառերով:

 

Հոդված 19. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

26 հունիսի 2006թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-292