ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«23» դեկտեմբերի 2008թ. |
N 919 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 405 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 11-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սոցիալական ապահովության քարտերի և սոցիալական ապահովության քարտերի համարների կիրառումն ապահովելու մասին» թիվ 405 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 3-րդ կետի «բ» ենթակետում «2009 թվականի» բառերը փոխարինել «2011 թվականի» բառերով, իսկ «կարգի» բառը՝ «կարգի 17-րդ,» բառերով.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետը.
3) որոշման հավելվածի 17-րդ կետի «ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի համատեղ» բառերը հանել, իսկ «սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային կենտրոն» բառերը փոխարինել «սոցիալական ապահովության նախարարության «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալության տարածքային բաժին» բառերով.
4) որոշման հավելվածի 22-րդ կետում «2009 թվականի հուլիսի 1-ից» բառերը փոխարինել «2011 թվականի հունվարի 1-ից» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |