ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«23» դեկտեմբերի 2008թ. |
N 924 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի ԹԻՎ 34 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 24-ի «Ամենամսյա դրամական օգնության մասին» թիվ 34 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ և 3-րդ կետերի «բ» ենթակետերը.
2) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինվորական կոմիսարիատին՝ մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող երկրորդ ամսվա 25-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն ներկայացնել դրամական օգնության գումարների և շահառուների վերաբերյալ վարչական վիճակագրական տվյալների մասին տեղեկություններ՝ կիսամյակային և տարեկան կտրվածքով:».
3) որոշման թիվ 1 հավելվածի՝
ա. 2-րդ կետի 6-րդ ենթակետում «մարմինների (այսուհետ՝ ԲՍՓՀ)» բառերը փոխարինել «մարմնի» բառով.
բ. ամբողջ տեքստում «ԲՍՓՀ-ի» բառը փոխարինել «բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի» բառերով.
գ. 2-րդ կետի 8-րդ ենթակետը և 15-րդ կետի 2-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել.
դ. 3-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալության» բառերով, իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության» բառերը՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության» բառերով.
ե. 4-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը» բառերով.
զ. 5-րդ կետի 1-ին ենթակետից հանել «հաշմանդամ երեխաներն ու» բառերը.
է. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է հետևյալ չափերով.
1) Հաշմանդամ զինծառայողներին` _______________________________ 9100 դրամ,
2) Զոհված զինծառայողների ընտանիքներին` ________________________ 9100 դրամ,
3) ՀՄՊ հաշմանդամներին և նրանց հավասարեցված անձանց` ___________ 6800 դրամ,
4) ՀՄՊ-ում զոհվածների ընտանիքներին`____________________________ 6800 դրամ,
5) ՀՄՊ մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց`_____________ 4500 դրամ,
6) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին` __________________________ 7200 դրամ,
7) Տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամներին` _____________________ 8400 դրամ,
8) Բռնադատվածներին` ________________________________________ 7200 դրամ,
9) Հերոսներին և ԼՂՀ շքանշանակիրներին` __________________________ 7200 դրամ,
10) Միայնակ քաղաքացիներին`___________________________________7200 դրամ,
11) Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից տուժածներին` ________________________5000 դրամ,
12) Նախկին անհատական կենսաթոշակառուներին` ___________________4400 դրամ,
13) Խուլ-համր հաշմանդամներին` ________________________________ 4400 դրամ,
14) ԽՍՀՄ շքանշանակիրներին`__________________________________ 3000 դրամ:
Եթե զոհված զինծառայողի ընտանիքի (սույն կետի առաջին մասի 2-րդ ենթակետ) անդամների թիվը հինգից ավելի է, ապա հինգից ավելի յուրաքանչյուր անձի հաշվով լրացուցիչ տրվում է 3000-ական դրամ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |