Համարը 
ՀՕ-298
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.07.20/18(27)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
14.06.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
03.07.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.07.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԼՂՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2006 թվականի

հունիսի 14-ին

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերության վերջում ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Ուսումնասիրություն է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմինների ստուգումից հետո տրված հանձնարարականների կատարման ճշտման ընթացակարգը:»:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը» բառերից հետո լրացնել «-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը.» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից ըստ անհրաժեշտության իրականացվող ստուգումների,» բառերից հետո ավելացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից դեղատնային կամ դեղագործական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներում իրականացվող ստուգումների և պետական հիգիենիկ ու հակահամաճարակային ծառայության մարմինների կողմից բնակչության ջրամատակարարման և ջրօգտագործման, քիմիական նյութերի և կենսաբանական միջոցների կիրառման, դպրոցական և նախադպրոցական հիմնարկների ու բնակավայրերի բարվոք սանիտարական վիճակի նկատմամբ իրականացվող ստուգումների,» բառերը:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

3 հուլիսի 2006թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-298