Համարը 
N 920-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.12.30/24(291)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.12.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.01.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2015թ.

N 920-Ն

 

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կենդանական աշխարհի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրեր կնքելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի դեկտեմբերի 28-ի N 920-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կենդանական աշխարհի հետևյալ օբյեկտների` վայրի կենդանիների (ողնաշարավոր և անողնաշարավոր) տեսակների և դրանց արգասիքների (այսուհետ` բնական կենդանական պաշարներ)` գյուղատնտեսական (սելեկցիա) ու արդյունագործական նպատակներով օգտագործման (որսորդություն, ձկնորսություն և հավաք) մասին պայմանագրեր կնքելու հետ կապված հարաբերությունները:

2. Գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով բնական կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրեր (այսուհետ` պայմանագիր) կնքելու համար հիմք են բնության մեջ առկա բնական կենդանական պաշարների պետական հաշվառման տվյալները` հաշվի առնելով դրանց օգտագործման գիտականորեն հիմնավորված թույլատրելի չափաքանակները:

 

II. ԲՆԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼԸ

 

3. Բնական կենդանական պաշար օգտագործել ցանկացողները (այսուհետ` հայտատու) սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն (այսուհետ` լիազորված մարմին) են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) հայտ պայմանագիր կնքելու մասին.

2) օգտագործման ենթակա տարածքը տնօրինողի գրավոր համաձայնությունը:

4. Լիազորված մարմինը հայտը և դրան կից ներկայացված փաստաթղթերը ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում հայտատուի հետ կնքում է պայմանագիր կամ մերժում է հայտը:

5. Հայտի մերժման հիմք են`

1) հայտում և դրան կից ներկայացված փաստաթղթերում իրականությանը չհամապատասխանող տվյալների առկայությունը.

2) հայտում ներկայացված վայրի կենդանու տեսակի համար սահմանված չափաքանակների սպառումը կամ վայրի կենդանու տեսակի համար նախատեսված չափաքանակից ավելի ներկայացնելը.

3) հայտում ներկայացված վայրի կենդանու տեսակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարմիր գրքում գրանցված լինելը:

6. Բնական կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրի և հայտի ձևերը հաստատում է լիազորված մարմինը:

7. Պայմանագրում նշվում են օգտագործողի տվյալները, օգտագործման ենթակա տարածքի տեղադիրքը, չափերը, օգտագործման նպատակը, եղանակը, օգտագործման ժամանակահատվածը, բնական կենդանական պաշարների տեսակը, քանակը, բնօգտագործման վճարի չափը և կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվելու հիմքերը:

8. Պայմանագիրը կնքվում է 3 օրինակից, որոնցից մեկը մնում է օգտագործողի, մյուսը` տարածքը տնօրինողի, իսկ երրորդը` լիազորված մարմնի մոտ: Պայմանագրի մեկ օրինակը տարածքը տնօրինողին տրամադրում է օգտագործողը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ