Համարը 
ՀՕ-2-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.03.04/04(166)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
17.02.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
04.03.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.03.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի

 փետրվարի 17-ին

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի մայիսի 25-ի ՀՕ-201 օրենքի (այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս կարող են կատարվել քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում:»:

 

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Երեխայի ծննդյան մասին հայտարարություն տալու անհնարինության դեպքում երեխայի ծննդի պետական գրանցման գրավոր հայտարարությունը տալիս է երեխայի գտնվելու վայրի համայնքի ղեկավարը (Ստեփանակերտ քաղաքում` Ստեփանակերտի քաղաքապետը) կամ լիազորված անձը` սույն օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «շահագրգիռ» բառից առաջ լրացնել «երեխայի գտնվելու վայրի համայնքի ղեկավարի (Ստեփանակերտ քաղաքում` Ստեփանակերտի քաղաքապետի) կամ լիազորված անձի կամ» բառերով.

2) «երեխայի դիմումի» բառերը փոխարինել «իր դիմումի» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

4 մարտի 2011թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-2-Ն