Համարը 
ՀՕ-13-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.04.16/08(142)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
25.03.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.04.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.04.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի

 մարտի 25-ին

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ»ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի մայիսի 25-ի ՀՕ-201 օրենքի (այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) մահացածի ազգականին կամ շահագրգիռ անձին` մահվան ակտի գրառման վերաբերյալ.».

2) 3-րդ մասի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Վկայականների կրկնօրինակներ չեն տրամադրվում դադարած ամուսնության և մահացածի վերաբերյալ (բացի մահվան գրանցումից), ինչպես նաև քաղաքացիական կացության այն ակտային գրանցումների վերաբերյալ, որոնք անվավեր են ճանաչվել: Շահագրգիռ անձանց դիմումով ՔԿԱԳ մարմինը տրամադրում է փաստաթուղթ, որով հաստատվում են քաղաքացիական կացության ակտերի գրանցումները:»:

 

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ծննդի պետական գրանցումն իրականացնում է երեխայի ծննդի կամ ծնողների (ծնողներից մեկի) բնակության վայրի, գտնված (ընկեցիկ) երեխաներինը` գտնվելու վայրի կամ երեխայի բնակության վայրի, իսկ կյանքի 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծնունդը` նաև մահվան վայրի ՔԿԱԳ մարմինը:»:

 

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածը «վայրի» բառից հետո լրացնել «կամ ամուսնության պետական գրանցման վայրի» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «Ամուսիններից մեկի» բառերից հետո լրացնել «կամ նրա կողմից լիազորված անձի» բառերով.

2) 3-րդ մասից հանել «ամուսնու պարտադիր» բառերը, իսկ նույն մասը «ցանկացող» բառից հետո լրացնել «ամուսիններից մեկի կամ նրա կողմից լիազորված անձի» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 40-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 40.

Որդեգրման պետական գրանցման վայրը

 

Որդեգրման պետական գրանցումն իրականացնում է որդեգրման մասին վճիռ կայացրած դատարանի գտնվելու վայրի կամ որդեգրողների (որդեգրողի) բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը:»:

 

Հոդված 6. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասը «(որդեգրողի)» բառից հետո լրացնել «կամ որդեգրողների (որդեգրողի) կողմից լիազորված անձի» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 49-րդ հոդվածը «դեպքերում» բառից հետո լրացնել «նաև» բառով:

 

Հոդված 8. Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է1 » և «է2 » կետերով.

«է1 ) երեխայի ծննդյան ակտի գրանցման մեջ նրա, հոր կամ մոր մասին տեղեկությունների (անունը, հայրանունը, ազգանունը փոխելու կապակցությամբ) ուղղման վերաբերյալ ծնողների (ծնողի) դիմումը.

է2 ) ծննդի ակտի գրանցման մեջ տվյալ անձի կամ իր ծնողների ազգության լրացման վերաբերյալ տվյալ անձի դիմումը, իսկ երեխաների դեպքում` ծնողներից մեկի դիմումը.»:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

14 ապրիլի 2010թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-13-Ն