ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի
նոյեմբերի 15-ին
«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Փաստաբանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում (19 հոկտեմբերի 2005 թվականի, ՀՕ-223, այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը, 31-րդ, 32-րդ և 38-րդ հոդվածները, 39-րդ հոդվածի 9-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետից հանել «(բացառությամբ հատուկ արտոնագրի)» բառերը:
Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, իսկ հատուկ արտոնագիր ստանալու համար` հատուկ ծրագրով» բառերը:
Հոդված 4. Օրենքի 39-րդ հոդվածի վերնագրից, 1-ին, 2-րդ և 5-րդ մասերից հանել «և հատուկ արտոնագրի» բառերը:
Հոդված 5. Օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Փաստաբանների պալատը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող փաստաբանական միության անդամ փաստաբանների արտոնագրերը փոխարինում է փաստաբանների պալատի արտոնագրերով: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող փաստաբանական միության տրամադրած արտոնագրերն ուժի մեջ են փաստաբանների պալատի գրանցման պահից եռամսյա ժամկետում:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբանների հատուկ արտոնագրերը:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
9 դեկտեմբերի 2006թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-316 |
|