Համարը 
ՀՕ-17-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2016.06.01/08(299)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
05.05.2016
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.05.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հուլիսի 1-ից:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՕՐԵՆՔԸ

Ընդունված է 2016 թվականի

մայիսի 5-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-60-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունում «ունի» բառից հետո լրացնել «բնակչության պետական ռեգիստրում» բառերը։

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն մասով սահմանված 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժում սույն օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները չեն հաշվառվում:»:

 

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն մասով սահմանված աշխատանքային ստաժում սույն օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները չեն հաշվառվում:»:

 

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 5-րդ և 5.1-ին կետերում «խնամքով,» բառից հետո լրացնել «ըստ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների`» բառերը.

2) 3-րդ պարբերությունում «Ուսումնական» բառից հետո լրացնել «(այդ թվում` ռազմական ուսումնական)» բառերը.

3) 4-րդ պարբերությունում «նրանք» բառից հետո լրացնել «, ըստ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների,» բառերը.

4) 5-րդ պարբերությունում «հետ» բառից հետո լրացնել «բնակչության պետական ռեգիստրում» բառերը։

 

Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված զինծառայողին, եթե իրավասու պետական մարմինը զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո` հինգ տարվա ընթացքում, սահմանել (որոշել) է զինվորական ծառայության հետ հաշմանդամության (հիվանդության, խեղման, վնասվածքի) պատճառական կապ: Եթե զինծառայողի հաշմանդամության առաջացման պատճառը կապված է զինվորական ծառայության ժամանակ՝ մինչև զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելն ստացած վնասվածքի հետ, ապա զինծառայողին հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է անկախ հաշմանդամության պատճառական կապը սահմանելու (որոշելու) ժամկետից:»:

 

Հոդված 6. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ դ.1-ին ենթակետով.

«դ.1. 2016 թվականի հուլիսի 1-ից երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների համար` հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության իրականացման ժամանակահատվածը,»:

 

Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածի`

1) 1-ին մասի 1-ին պարբերությունում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կենսաթոշակի իրավունք ունեցող անձի հաշվառման վայրի (հասցեի)» բառերը փոխարինել «բնակչության պետական ռեգիստրում առկա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կենսաթոշակի իրավունք ունեցող անձի հաշվառման հասցեի մասին տվյալների, բացառությամբ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի» բառերով.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը նշանակելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:».

3) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Առաջին խմբի հաշմանդամի կենսաթոշակ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:».

4) 7-րդ մասի 2-րդ կետում «անձը» բառից հետո լրացնել «, ըստ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների,» բառերը:

 

Հոդված 8. Օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերությունում «կենսաթոշակառուն» բառից հետո լրացնել «(անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը)» բառերը:

 

Հոդված 9. Օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի՝

1) 1-ին պարբերությունում «եթե նա» բառերից հետո լրացնել «, ըստ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների,» բառերը.

2) 2-րդ պարբերությունից հանել «, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո` տասներկու ամսվա ընթացքում» բառերը:

 

Հոդված 10. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

 

«Կենսաթոշակի տեսակը փոխվում է, եթե կենսաթոշակառուն ունի կենսաթոշակի այն տեսակի իրավունքը, որի համար դիմել է:»:

 

Հոդված 11. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «առնվազն վեց ամիս» բառերը:

 

Հոդված 12. Օրենքի 41-րդ հոդվածի`

1) 1-ին մասի 4-րդ կետում «6-րդ» բառը փոխարինել «5.1-ին» բառով.

2) 1-ին մասի 15-րդ կետում «դեպքում (օտարերկրյա» բառերը փոխարինել «դեպքում (բնակչության պետական ռեգիստրում օտարերկրյա» բառերով.

3) 5-րդ մասում «հաշվառված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում» բառերը փոխարինել «, ըստ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում, բացառությամբ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասում «մահվան» բառից հետո լրացնել «դեպքում» բառը:

 

Հոդված 14. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «գ» ենթակետում «եկամտի» բառից հետո լրացնել «(եթե առկա է)» բառերը:

 

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հուլիսի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

2016թ. մայիսի 18

Ստեփանակերտ

ՀՕ-17-Ն