Համարը 
ՆԿ-3-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Կարգադրություն
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2016.06.01/08(299)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
21.05.2016
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
21.05.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.06.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 
17.10.2017

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի ՆԿ-2-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի ՆԿ-2-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը` ո ր ո շ ու մ եմ.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2010 թվականի մայիսի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» ՆԿ-2-Ն կարգադրությամբ հաստատված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Անվտանգության խորհրդի աշխատանքների ապահովման բաժնի վարիչի պաշտոնի N 15 և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Անվտանգության խորհրդի աշխատանքների ապահովման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի N 28 անձնագրերի 10-րդ կետի «ա» ենթակետը «ունի» բառից հետո լրացնել «իրավագիտություն մասնագիտությամբ» բառերով:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

 

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

2016թ. մայիսի 21

Ստեփանակերտ

ՆԿ-3-Ն