ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի
դեկտեմբերի 6-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (30 ապրիլի 2004 թվականի, ՀՕ-104) 18-րդ հոդվածի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով`
|
«գ) Անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների արտադրության համար տարեկան` |
բազային տուրքի
100-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 20-րդ հոդվածի 17-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ և 21-րդ կետերը:
Հոդված 3. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից, իսկ 2-րդ հոդվածը` պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
30 դեկտեմբերի 2006թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-322 |
|