Համարը 
ՀՕ-323
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.01.11/01(42)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
06.12.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.12.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2014

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԸՆԴԵՐՔՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ԿՈՆՑԵՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2006 թվականի

դեկտեմբերի 6-ին

 

«ԸՆԴԵՐՔՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ԿՈՆՑԵՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ»ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ընդերքն ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 43-րդ հոդվածում «2003 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2006 թվականի հունվարի 1-ից» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 44-րդ հոդվածում՝

ա) առաջին մասի նախավերջին պարբերությունից հանել «հանքարդյունահանման դիմաց» բառերը.

բ) երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Շահութաբերության նորման 25 տոկոսը գերազանցելու դեպքում հանքարդյունահանման հատուկ լիցենզառուն և հանքարդյունահանման լիցենզառուն պարտավոր են վճարել տվյալ ժամանակահատվածում իրացված օգտակար հանածոյի համախառն հաշվարկային արժեքի 0.05 տոկոսի չափով ռոյալթի` շահութաբերության նորման 25 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր 1.0 տոկոսի համար:».

գ) երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Ռոյալթիներ վճարողների կողմից ռոյալթիների վճարման` լիազոր մարմնի կողմից սահմանած հաշվարկ-հաշվետվությունները երկու օրինակից ներկայացվում են գրանցման լիազոր մարմին` մինչև ռոյալթիների վճարման հաշվետու ժամանակահատվածին հաջորդող ամսվա 25-ը:

Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ռոյալթիները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 30-ը:

Եթե լիազոր մարմինը սույն օրենքի 46-րդ հոդվածի համաձայն սահմանել է պայմանական ռոյալթի, ապա այդ մասին լիազոր մարմինը համապատասխան գրառում է կատարում գրանցված հաշվետվության վրա` նշելով պայմանական ռոյալթիի սահմանված գումարի չափը, որը լիցենզառուն պարտավոր է վճարել սույն հոդվածով սահմանված ժամկետում:»:

 

Հոդված 3. Օրենքի 45-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում «քառակուսի կիլոմետրի» բառերը փոխարինել «հեկտարի» բառով, իսկ 2-րդ կետում «հիսնապատիկը» բառը՝ «հնգապատիկը» բառով:

 

Հոդված 5. Օրենքի 49-րդ հոդվածի առաջին մասում «Հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի» բառերը փոխարինել «Հանքային իրավունքների» բառերով:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

30 դեկտեմբերի 2006թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-323