Համարը 
ՀՕ-327
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.01.11/01(42)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
31.05.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.12.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.07.2014

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2006 թվականի

մայիսի 31-ին

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի տասներկուերորդ պարբերությունից հետո հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«միևնույն պաշտոն` քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված նույն ենթախմբի պաշտոններ.

հատուկ առաջադրանք` արտակարգ իրավիճակների վերացմանը, անվտանգության ապահովությանն ուղղված կամ պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ տարվող աշխատանք:»:

 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի «առաջին մասով» բառերը փոխարինել «առաջին և երկրորդ մասերով» բառերով, իսկ «համապատասխան» բառից հետո լրացնել «ստաժի» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «մրցույթի արդյունքով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև արտամրցութային կարգով» բառերով.

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ մաս.

«31. Համապատասխան մարմնի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության, անվանափոխության դեպքում պահպանվում է քաղաքացիական ծառայողի պաշտոնային դրույքաչափը, եթե նոր պաշտոնի պաշտոնային դրույքաչափի մակարդակը ցածր է: Սույն մասով սահմանված դեպքերում աշխատավարձի բնականոն աճը հաշվարկվում է օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով:»:

 

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «նվազագույն մեծությունից առավելագույնը» բառերից հետո լրացնել «, եթե քաղաքացիական ծառայողի միևնույն պաշտոնում աշխատանքի ընդմիջումը չի գերազանցում վեց ամիսը» բառերով.

2) 4-րդ մասը լրացնել «Աշխատավարձի արագացված աճի տրամադրման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:» նախադասությամբ:

 

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը՝» բառերից հետո պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «հիմք ընդունելով տվյալ մարմնում ներկայացրած երկու կիսամյակային հաշվետվությունների հիման վրա նրա անմիջական ղեկավարի տված ծառայողական գործունեության գնահատման եզրակացությունը կամ տվյալ մարմնում մեկ կիսամյակ և ավելի փաստացի աշխատած ամիսների համար ներկայացրած հաշվետվություններին համամասնորեն` նրա անմիջական ղեկավարի տված ծառայողական գործունեության գնահատման եզրակացությունը:».

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Քաղաքացիական ծառայողին պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը (մարմինը) տարվա ընթացքում հատուկ առաջադրանքների, ինչպես նաև որակյալ աշխատանքի կատարման համար կարող է պարգևատրել քաղաքացիական ծառայողների աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին:

Քաղաքացիական ծառայողը հատուկ առաջադրանքների որակյալ կատարման համար պարգևատրվում է իր մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով` անմիջական ղեկավարի առաջարկությամբ:»:

 

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը «քաղաքացիական ծառայողի» բառերից հետո լրացնել «կամ նրա ընտանիքի անդամի» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 2-րդ կետը «կադրերի» բառից հետո լրացնել «կարճաժամկետ» բառով.

2) 3-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ. «: Աշխատանքից ազատվելու դեպքում քաղաքացիական ծառայողին միանվագ արձակուրդային վճարը տրվում է փաստացի աշխատած ամիսներին համամասնորեն.»:

 

Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածում 8-րդ մասը «կադրերի» բառից հետո լրացնել «կարճաժամկետ» բառով:

 

Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «կադրերի» բառից հետո լրացնել «կարճաժամկետ» բառով»:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

30 դեկտեմբերի 2006թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-327