ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 662-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 18-ի «Նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների իրականացման կարգը և սակագները հաստատելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության արտաբյուջետային հաշվի միջոցների օգտագործման կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության համար արտաբյուջետային հաշիվ բացելու մասին» N 662-Ն որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 4-րդ կետի առաջին նախադասությունում «ամիս» բառը փոխարինել «եռամսյակ» բառով.
2) 4-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«Յուրաքանչյուր եռամսյակի համար այդ միջոցները հաշվարկվում և վճարվում են մինչև համապատասխան եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը՝ բացառությամբ սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքի:».
3) ուժը կորցրած ճանաչել 4.1-ին կետը.
4) 5-րդ կետում «ամսվա» բառը փոխարինել «եռամսյակի» բառով.
5) 6-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«6. Նյութական խրախուսման համար նախատեսված համապատասխան եռամսյակի միջոցները չեն տրամադրվում այն աշխատողներին, որոնց նկատմամբ նախկինում կիրառվել է կարգապահական տույժ, որը սահմանված կարգով հանված կամ մարված չէ: Նյութական խրախուսման համար նախատեսված համապատասխան եռամսյակի միջոցները կարող են չտրամադրվել նաև նոտարիատի գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի պահանջները և աշխատանքային կարգապահությունը խախտած աշխատողներին նրանց վերադաս աշխատողների միջնորդության հիման վրա: Սույն կետով սահմանված հիմքերով չտրամադրված միջոցները ուղղվում են համակարգի զարգացմանը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |