ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
18 փետրվարի 2016թ. |
N 54-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի N 385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի դրույթներով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 19-ի «Պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի N 709 և 2009 թվականի հունվարի 29-ի N 33-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 385-Ն որոշմամբ սահմանված N 4 հավելվածը ««Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժնով.
|
«Գեոդեզիայի, քարտեզագրության, հողաշինարարության և անշարժ գույքի գնահատման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
|
|
Գործադիր տնօրեն |
4,74 |
|
Տնօրենի տեղակալ-բաժնի պետ |
4,01 |
|
Գլխավոր մասնագետ |
3,60 |
|
Առաջատար մասնագետ |
3,00 |
|
Գլխավոր հաշվապահ |
2,85 |
|
1-ին կարգի մասնագետ, տնտեսվար-վարորդ |
1,90 |
|
Վարորդ |
1,58 |
|
Գործավար, հավաքարար, բանվոր |
1,00 |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |