Համարը 
N 179-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2016.04.23/05(296)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.04.2016
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
18.04.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.04.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի
N 133-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 ապրիլի 2016թ.

N 179-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 133-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 6-ի «Միանվագ դրամական օգնության մասին» N 133-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի 21 -26 -րդ ենթակետերը, 21 -ին կետը, որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 81 -ին, 24-րդ և 25-րդ կետերը, թիվ 21 -25  և N 26  հավելվածները.

2) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի՝

ա. 2-րդ կետի 1-ին պարբերությունում «մշտական հաշվառում ունեցող» բառերը փոխարինել «հաշվառված» բառով,

բ. 2-րդ կետի 1-ին ենթակետում «հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության և արտակարգ իրավիճակների հանրապետական գործադիր մարմիններում (այսուհետ՝ համապատասխան մարմիններ) զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած» բառերով,

գ. 2-րդ կետի 2-րդ ենթակետում «ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ համապատասխան մարմիններում զինվորական ծառայության ընթացքում» բառերով,

դ. 2-րդ կետի 3-րդ, 4-րդ, և 5-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) Հայրենական մեծ պատերազմում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով հաշմանդամ դարձած անձը, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի մարտական գործողությունների այն մասնակիցը, ով հաշմանդամ է դարձել հետագայում (այսուհետ՝ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ).

4) ԽՍՀՄ զինված ուժերի, պետական անվտանգության կոմիտեի և ներքին գործերի նախարարության համակարգերի (այսուհետ՝ ԽՍՀՄ զինված ուժեր) կազմում այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով հաշմանդամ դարձած անձը, ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձը, ինչպես նաև Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցելու հետևանքով հաշմանդամ դարձած անձը (այսուհետ՝ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին հավասարեցված անձ).

5) Հայրենական մեծ պատերազմի մարտական գործողությունների մասնակիցը (այսուհետ՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակից),»,

ե. 2-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին, 5.2-րդ և 5.3-րդ ենթակետեր.

«5.1) ԽՍՀՄ զինված ուժերի կազմում այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցը (այսուհետ՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակցին հավասարեցված անձ),

5.2) Հայրենական մեծ պատերազմում մարտական գործողությունների ժամանակ կամ Հայրենական մեծ պատերազմում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով զոհված զինծառայողի ամուսինը (այսուհետ՝ Հայրենական մեծ պատերազմում զոհված զինծառայողի ընտանիքի անդամ),

5.3) ԽՍՀՄ զինված ուժերի կազմում այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ կամ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ամուսինը, իսկ ամուսնացած չլինելու դեպքում կամ եթե ամուսինը մահացած է՝ մայրը, մոր բացակայության դեպքում՝ հայրը (այսուհետ՝ Հայրենական մեծ պատերազմում զոհված զինծառայողի ընտանիքի անդամին հավասարեցված անձ),»,

զ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ կետեր.

«2.1. Սույն կարգի իմաստով՝ հաշմանդամ զինծառայող է համարվում նաև այն անձը, ով՝

1) հաշմանդամ է ճանաչվել համապատասխան մարմիններում զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո հինգ տարվա ընթացքում, սակայն զինվորական ծառայության ժամանակ ծագած հիվանդության, ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով.

2) հաշմանդամ է ճանաչվել համապատասխան մարմիններում զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հինգ տարի հետո, սակայն զինվորական ծառայության ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով։

2.2. Սույն կարգի իմաստով՝ զոհված զինծառայողի ընտանիքի անդամ է համարվում նաև՝

1) զինծառայությունից սահմանված կարգով արձակված և, անկախ ժամանակաշրջանից, մահացած այն անձի ընտանիքի անդամը, որի մահվան պատճառը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ համապատասխան պետական մարմիններում զինվորական ծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ առաջացած հիվանդությունը.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ համապատասխան պետական մարմիններում զինվորական ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած զինծառայողի ընտանիքի անդամը։»,

է. 5-րդ կետում «Զոհված զինծառայողների և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների» բառերը փոխարինել «Սույն կարգի 2-րդ կետի 2-րդ և 5.3-րդ ենթակետերում նշված» բառերով,

ը. 7-րդ կետի 1-ին պարբերությունում «սոցիալական ապահովության քարտն ու դրա պատճենը (կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված՝ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքը)» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշն ու դրա պատճենը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը» բառերով,

թ. 7-րդ կետի 1-ին ենթակետում «ՀՄՊ հաշմանդամներն ու նրանց» բառերը փոխարինել «Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներն ու Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին» բառերով,

ժ. 7-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ» բառերը, նույն ենթակետում «3-րդ» բառը փոխարինել «1-ին» բառով, իսկ «վճռի պատճենը»՝ «վճիռն ու դրա պատճենը, կամ մահվան պատճառական կապի մասին բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի տված տեղեկանքն ու դրա պատճենը» բառերով,

ժա. 7-րդ կետի 3-րդ ենթակետում «ՀՄՊ-ում զոհվածների ընտանիքների անդամները» բառերը փոխարինել «Հայրենական մեծ պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն ու Հայրենական մեծ պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին հավասարեցված անձինք» բառերով, նույն ենթակետում «ժամանակ» բառից հետո լրացնել «կամ ծառայողական պարտականությունները կատարելիս» բառերը,

ժբ. 7-րդ կետի 4-րդ ենթակետում «ՀՄՊ մասնակիցներն ու նրանց հավասարեցված անձինք՝ զինկոմիսարիատից կամ սույն կարգի 2-րդ կետի 3-րդ» բառերը փոխարինել «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներն ու Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին հավասարեցված անձինք՝ սույն կարգի 2-րդ կետի 1‑ին» բառերով,

ժգ. 10-րդ կետի 1-ին ենթակետում «ապրիլի 25-ը» բառերը փոխարինել «ապրիլի 20-ը» բառերով,

ժդ. 14-րդ կետի 5-րդ ենթակետից և 17-րդ կետից հանել «մշտական» բառը.

3) որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Միանվագ դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է հետևյալ չափերով.

 

Հ/Հ

Սոցիալական խմբերը

Միանվագ դրամական օգնության չափը (ՀՀ դրամ)՝

մայիսի 9-ի կապակցությամբ

սեպտեմբերի 2-ի կապակցությամբ

դեկտեմբերի 10-ի կապակցությամբ

1.

Հաշմանդամ զինծառայողներ

10 000

10 000

10 000

2.

Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ

16 000

16 000

16 000

3.

Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներ

100 000

16 000

16 000

4.

Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին հավասարեցված անձինք

50 000

16 000

16 000

5.

Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ

100 000

13 000

13 000

6.

Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին հավասարեցված անձինք

50 000

13 000

13 000

7.

Հայրենական մեծ պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ

100 000

11 000

11 000

8.

Հայրենական մեծ պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին հավասարեցված անձինք

50 000

11 000

11 000

9.

ԽՍՀՄ մեդալակիրներ

11 000

11 000

11 000

».

4) որոշմամբ հաստատված թիվ 3 հավելվածում «Սոցիալական ապահովության քարտի համարը» բառերը փոխարինել «Հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը» բառերով, նույն հավելվածում «նշանակել» բառից հետո լրացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 6-ի N 133-Ն որոշմամբ սահմանված՝ հիշարժան օրերի կապակցությամբ տրվող» բառերը.

5) որոշմամբ հաստատված թիվ 4 հավելվածի 1-ին կետում «Սոցիալական ապահովության քարտի համարը» բառերը փոխարինել «Հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը» բառերով.

6) որոշմամբ հաստատված թիվ 6 և թիվ 7 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 և N 2 հավելվածների։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2016 թվականի  ապրիլի 18-ի N 179-Ն որոշման

 

 

 

«Հավելված N 6

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2009 թվականի մարտի 6-ի N 133-Ն որոշման

 

 

Ձև 

 

ՊԱՀԱՆՋԱԳԻՐ

20__ թվականին ______________կապակցությամբ վճարվելիք միանվագ դրամական

օգնության (տարածքային մարմինը՝ ___________)

 

Հ/Հ

Սոցիալական խումբը

Նախորդ հիշարժան օրվա ֆինանսավորումը

Վճարված է նախորդ հիշարժան օրը

Մնացորդը (ՀՀ դրամ)

Ընթացիկ հիշարժան օրվա պահան-ջարկը

Ենթակա է ֆինանսավորման (ՀՀ դրամ)

հոգի

ՀՀ դրամ

հոգի

ՀՀ դրամ

 

1

2

3

4

5=2-4

6

7

8=7-5

1.

Հաշմանդամ զինծառայողներ

 

 

 

 

 

 

 

2.

Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ

 

 

 

 

 

 

 

3.

Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներ

 

 

 

 

 

 

 

4.

Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին հավասարեցված անձինք

 

 

 

 

 

 

 

5.

Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ

 

 

 

 

 

 

 

6.

Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին հավասարեցված անձինք

 

 

 

 

 

 

 

7.

Հայրենական մեծ պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ

 

 

 

 

 

 

 

8.

Հայրենական մեծ պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին հավասարեցված անձինք

 

 

 

 

 

 

 

9.

ԽՍՀՄ մեդալակիրներ

 

 

 

 

 

 

 
  Ընդամենը

 

 

 

 

 

 

 

  Վճարման ծառայությունների վարձավճարը

 

 

 

 

 

 

 
  ԸՆԴՀԱՆՈՒՐԸ

 

 

 

 

 

 

 

»:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2016 թվականի  ապրիլի 18-ի N 179-Ն որոշման

 

 

 

«Հավելված N 7

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2009 թվականի մարտի 6-ի N 133-Ն որոշման

 

 

Ձև

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

20___ թվականին ________ կապակցությամբ վճարված միանվագ դրամական օգնության

(տարածքային մարմինը՝ _________________)

 

Հ/Հ

Սոցիալական խումբը

Նախորդ ֆինանսավորման մնացորդը (ՀՀ դրամ)

Ընթացիկ ֆինանսավորումը (ՀՀ դրամ)

Ընդամենը (ՀՀ դրամ)

Վճարված է

Մնացորդը (ՀՀ դրամ)

հոգի

ՀՀ դրամ

 

1

2

3

4=2+3

5

6

7=4-6

1.

Հաշմանդամ զինծառայողներ

 

 

 

 

 

 

2.

Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ

 

 

 

 

 

 

3.

Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներ

 

 

 

 

 

 

4.

Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին հավասարեցված անձինք

 

 

 

 

 

 

5.

Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ

 

 

 

 

 

 

6.

Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին հավասարեցված անձինք

 

 

 

 

 

 

7.

Հայրենական մեծ պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ

 

 

 

 

 

 

8.

Հայրենական մեծ պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին հավասարեցված անձինք

 

 

 

 

 

 

9.

ԽՍՀՄ մեդալակիրներ            
  Ընդամենը            
  Վճարման ծառայությունների վարձավճարը            
  ԸՆԴՀԱՆՈՒՐԸ            

»:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ