ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 301-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 14-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և Հայաստանի Հանրապետության պետական բուհերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հատկացված տեղերի ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 31-ի N 336-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 301-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 6-րդ, 15-րդ, 22-րդ և 65-րդ կետերի «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության և սպորտի» բառերով.
2) 7-րդ կետի, 9-րդ կետի 1-ին ենթակետի, 41-րդ, 43-րդ, 44-րդ, 87-րդ կետերի «Ընդհանուր պատմություն» բառերը փոխարինել «Համաշխարհային պատմություն» բառերով.
3) 8-րդ կետի «հուլիսի 1-ն» բառերը փոխարինել «հունիսի 30-ն» բառերով.
4) 11-րդ և 12-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
5) 14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«14. Ներբուհական են՝ Արցախի պետական համալսարանի «Կերպարվեստ», «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ», «Նախնական զինվորական պատրաստություն» կրթական ծրագրերի մասնագիտական և «Լրագրություն» կրթական ծրագրի «Ստեղծագործական աշխատանք», «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի «Ճարտարապետություն» կրթական ծրագրի «Նկարչություն» և «Գծագրություն», Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ», «Նախնական զինվորական պատրաստություն» կրթական ծրագրերի մասնագիտական և «Լրագրություն» մասնագիտության «Ստեղծագործական աշխատանք», Ստեփանակերտի «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտի «Դիզայն» և «Հագուստի մոդելավորում» կրթական ծրագրերի մասնագիտական առարկաների քննությունները:
«Ստեղծագործական աշխատանք» գրավոր քննության տևողությունը 240 րոպե է, իսկ «Նախնական զինվորական պատրաստություն» բանավոր քննության ժամանակ յուրաքանչյուր դիմորդին քննելու առավելագույն ժամանակը՝ 30 րոպե:».
6) 20-րդ կետի 3-րդ, 4-րդ, 11-րդ ենթակետերում, 21-րդ կետի 2-րդ ենթակետում և 70-րդ կետի 5-րդ ենթակետում «կրթության բաժիններ» բառերը և դրանց հոլովված ձևերը փոխարինել «կրթության և սպորտի բաժիններ» բառերով և դրանց հոլովված ձևերով.
7) 20-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«9) դպրոցը շրջանավարտի անձնագրի կամ նույնականացման քարտի կամ ծննդյան վկայականի պատճենը, քննությանը մասնակցելու վճարի անդորրագիրը գնահատման և թեստավորման կենտրոն է ուղարկում կրթության և սպորտի բաժինների միջոցով.».
8) 21-րդ կետի 2-րդ ենթակետի «ճշգրտված, փոփոխված» բառերը փոխարինել «վերջնական տվյալներով (ճշգրտված, փոփոխված)» բառերով.
9) 32-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1) ստուգում է դիմորդի՝ ժամկետային զինվորական ծառայության ավարտի մասին տեղեկանքը, զինվորական գրքույկը և ընդունում փաստաթղթերը.».
10) 36-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
11) 36-րդ կետի 7-րդ ենթակետից հանել «(օլիմպիադաներ, փառատոներ)» բառերը.
12) 44-րդ կետից հանել «, բայց բուհ չընդունված» բառերը.
13) 65-րդ կետի 6-րդ ենթակետը «ներկայացուցիչները և կազմակերպիչները» բառերից հետո լրացնել «, որոնց կազմը հաստատում է գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը» բառերով.
14) 66-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«5) միասնական քննության ընթացքում արգելվում է այլ դիմորդների հետ խոսելը, առանց կենտրոնի ղեկավարի թույլտվության տեղը փոխելը, արգելվում է դիմորդների կողմից թեստերը և պատասխանների ձևաթղթերը փոխանակելը, արտագրելը, բջջային հեռախոսներ կամ կապի այլ միջոցներ քննասենյակ բերելը.».
15) 66-րդ կետի 12-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«12) գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչն իրավունք ունի քննության ընթացքում մեկ անգամ նախազգուշացնելու դիմորդին, արձանագրելու նախազգուշացումը, կրկնվելու դեպքում՝ հեռացնելու քննությունից, եթե նա առանց թույլտվության քննության ընթացքում դուրս է եկել քննասենյակից, խոսել է այլ դիմորդների հետ, փոխել է տեղը: Եթե քննության ընթացքում դիմորդն արտագրել է կամ նրա մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս կամ կապի այլ միջոց, ապա դիմորդը հեռացվում է քննությունից.».
16) 66-րդ կետի 15-րդ ենթակետում «թույլտվությամբ» բառը փոխարինել «և կենտրոնի ղեկավարի կազմած արձանագրության հիման վրա» բառերով.
17) 70-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1) միասնական քննությունների հիմնական փուլի արդյունքները հրապարակվում են քննությունից հետո հինգերորդ օրը՝ բացառությամբ վերջին քննության, որի արդյունքները հրապարակվում են քննությունից հետո երրորդ օրը: Լրացուցիչ փուլի քննությունների արդյունքները հրապարակվում են քննության հաջորդ օրը.».
18) 71-րդ կետի 13-րդ ենթակետը «հիմնական փուլի միասնական քննությունների բողոքարկման արդյունքները հրապարակվում են տվյալ փուլի վերջին քննության» բառերից հետո լրացնել «բողոքարկման» բառով.
19) 79-րդ կետի 5-րդ ենթակետը լրացնել հետևյալ նախադասությամբ. «պատասխանին նախապատրաստվելու համար դիմորդին տրվում է առավելագույնը 40 րոպե.».
20) 79-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«8) կենտրոնացված բանավոր քննության գնահատականը դիմորդին հայտնվում է նրա պատասխանի ավարտից անմիջապես հետո: Դիմորդն իրավունք ունի բանավոր քննության գնահատականը բողորքարկելու՝ դիմելով քննական հանձնաժողովի նախագահին՝ մինչև քննասենյակից դուրս գալը.».
21) 93.1-ին և 94-րդ կետերի ««Հայաստանի Ազգային Ագրարային համալսարան» հիմնադրամի Ստեփանակերտի մասնաճյուղի» բառերը փոխարինել ««Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի» բառերով.
22) 95-րդ կետի 1-ին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել, իսկ 3-րդ պարբերությունից հանել «Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ընդունելության նպատակային անվճար տեղերի և» բառերը.
23) 100-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«3) եթե հայտագրել են միայն վճարովի ուսուցման մասնագիտություն, բուհ են ընդունվում մրցույթից դուրս:».
24) 107-րդ կետից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |