Համարը 
ՀՕ-20-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2016.07.20/11(302)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
30.06.2016
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
07.07.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.07.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
ՏԵՍ ՀՈԴՎԱԾ 2-Ը

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՕՐԵՆՔԸ

Ընդունված է 2016 թվականի

հունիսի 30-ին

 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-27 օրենքի 8-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված գործունեության տեսակների մասով, բացառությամբ «ժգ», «ժդ», «ժդ1», «ժէ», «ժը» կետերով նախատեսված գործունեության տեսակների, հաստատագրված վճարի չափը հաշվարկելիս լրացուցիչ կիրառվում է` Ստեփանակերտ քաղաքում` 0,6, այլ վայրերում` 0,3 գործակից:»:

 

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2016 թվականի ապրիլի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա և գործում է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում կատարվում է 2016 թվականի ապրիլի 1-ից հետո մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը հաշվարկված հաստատագրված վճարների գծով պարտավորությունների վերահաշվարկ և ավել վճարված գումարները հաշվանցվում և (կամ) վերադարձվում են «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի համաձայն:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

2016թ. հուլիսի 7

Ստեփանակերտ

ՀՕ-20-Ն