Համարը 
N 262
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.04.21/16(88)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
01.04.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
01.04.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.05.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԾԱՆՐԱՔԱՇ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ OԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵԶՐԱՉԱՓԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԿԱՄ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ԿՑՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԱՎՏՈԳՆԱՑՔԻ ԿԱԶՄՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«01» ապրիլի 2008թ.

N 262

 ք.Ստեփանակերտ

 

ԾԱՆՐԱՔԱՇ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ OԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵԶՐԱՉԱՓԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԿԱՄ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ԿՑՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԱՎՏՈԳՆԱՑՔԻ ԿԱԶՄՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ի» ենթակետի կատարումն ապահովելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

ա) ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները` համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների չափորոշիչները` համաձայն թիվ 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«01» ապրիլի 2008թ.

թիվ 262 որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

ԾԱՆՐԱՔԱՇ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ OԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵԶՐԱՉԱՓԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԿԱՄ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ԿՑՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԱՎՏՈԳՆԱՑՔԻ ԿԱԶՄՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոններով սահմանվում է ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկությունը (այսուհետ` ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռների փոխադրում):

2. Սույն կանոններում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`

ա) ծանրաքաշ տրանսպորտային միջոց՝ տրանսպորտային միջոց, որի զանգվածը բեռով կամ առանց բեռի կամ սռնիի (կամրջակի) բեռնվածքը գերազանցում է սույն որոշման թ. 2 հավելվածի 1-ին կետում նշված չափորոշիչներից թեկուզ մեկը.

բ) միջպետական փոխադրում` պետությունների միջև այլ պետությունների տարածքների տարանցմամբ կամ առանց տարանցման իրականացվող փոխադրում.

գ) միջշրջանային փոխադրում` շրջանների միջև այլ շրջանների վարչական տարածքների տարանցմամբ կամ առանց տարանցման իրականացվող փոխադրում.

դ) ներշրջանային փոխադրում` փոխադրում, որի երթուղին գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչական սահմանների տարածքում.

ե) բեռնափոխադրող` ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով բեռ փոխադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ: Բեռնափոխադրող կարող են լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմակերպություններն ու քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև այլ պետությունների իրավաբանական անձինք ու քաղաքացիները.

զ) փոխադրումը համաձայնեցնող կազմակերպություն` ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով բեռի փոխադրման երթուղու և այդտեղ գտնվող արհեստական կառույցների կամ հաղորդակցուղիների (կամուրջներ, ուղեանցներ, երկաթուղային գծանցներ, մետրոպոլիտենի գծեր, ստորգետնյա ու վերգետնյա խողովակաշարեր և մալուխներ, կապի ու էլեկտրամատակարարման օդային գծեր և այլն) սեփականատերեր հանդիսացող իրավաբանական անձինք, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն).

է) պաշտպանական տրանսպորտային միջոց` բեռնափոխադրողի կամ բեռն առաքողի կողմից տրամադրվող ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով բեռներն ուղեկցող տրանսպորտային միջոց.

ը) ճանապարհային ոստիկանության պարեկային տրանսպորտային միջոց` բեռի փոխադրման երթուղում երթևեկության անվտանգությունն ապահովող` ուղեկցող ճանապարհային ոստիկանության տրանսպորտային միջոց.

թ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոց՝ տրանսպորտային միջոց, որի եզրաչափերը բեռով կամ առանց բեռի՝ ըստ բարձրության, լայնության կամ երկարության գերազանցում են սույն որոշման թ. 2 հավելվածի 2-րդ կետում նշված չափորոշիչներից թեկուզ մեկը.

ժ) լիազոր մարմին` շրջանի վարչական տարածքում իրականացվող փոխադրումների համար` տվյալ շրջանի վարչակազմի ղեկավարը, Ստեփանակերտ քաղաքի վարչական տարածքում` Ստեփանակերտի քաղաքապետը, իսկ մեկից ավելի շրջանների, ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքի տարանցումով իրականացվող փոխադրումների համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը:

(2-րդ կետը լրաց. 26.04.2011 N 244-Ն)

3. Ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով բեռները կարող են փոխադրվել սույն կանոններով նախատեսված կարգով տրվող թույլտվության (այսուհետ` թույլտվություն) (N 2 ձև) առկայության դեպքում:

4. Ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով բեռները պետք է փոխադրվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող ճանապարհային երթևեկության կանոնների, բեռների փոխադրման և սույն կանոնների, ինչպես նաև թույլտվությունում նշված պահանջների համաձայն:

5. Ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով միջազգային բեռնափոխադրումներն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրով ավտոմոբիլային տրանսպորտին ներկայացվող կանոնների և պահանջների համաձայն:

 

II. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

6. Ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման համար թույլտվություն ստանալու մասին դիմումները ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմին (այսուհետ` լիազոր մարմին):

(6-րդ կետը փոփ. 26.04.2011 N 244-Ն)

7. Դիմումները ներկայացվում են N1 ձևով: Դիմումում պետք է նշված լինի նաև թույլտվության տեսակը` միանգամյա կամ բազմակի (որոշակի ժամկետով): Դիմումում նշված բոլոր տեղեկությունները վավերացվում են կազմակերպության ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից, կամ փոխադրումն իրականացնող ֆիզիկական անձի կողմից:

8. Բեռնափոխադրողները կարող են ստանալ միանգամյա կամ որոշակի ժամկետով թույլտվություններ:

Միանգամյա թույլտվությունը տրվում է նշված ժամկետում մեկ փոխադրում իրականացնելու համար:

Որոշակի ժամկետով թույլտվությունները տրվում են տրանսպորտային միջոցներով փոխադրումներ իրականացնելու համար` 1-3 ամիս ժամկետով կամ որոշակի թվով փոխադրումների համար դիմումում նշված ժամանակահատվածում, բայց 3 ամսվանից ոչ ավելի:

 

III. ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

9. Թույլտվություն տալու լիազորություններ ունեցող լիազոր մարմինները պարտավոր են ստացված դիմումը գրանցել ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով բեռների փոխադրման հաշվառման մատյանում, ստուգել ներկայացված դիմումի համապատասխանությունը սույն կանոնների 8-րդ կետի պահանջներին, քարշակի և կցորդի տեխնիկական համապատասխանությունը` տվյալ փոխադրումն իրականացնելու համար, և որոշում ընդունելու համար ներկայացված տվյալների բավարար լինելը:

(9-րդ կետը փոփ. 26.04.2011 N 244-Ն)

10. Թույլտվություն տվող լիազոր մարմնի կողմից ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրման անվտանգությունն ապահովելու համար, փոխադրման երթուղին ընտրելիս, անհրաժեշտ է հաշվի առնել և գնահատել երթուղում եղած ինժեներական կառույցների բեռնակրողունակությունն ու եզրաչափերը, երթևեկության անվտանգության ապահովման և ճանապարհի ու կառույցների պահպանման համար լրացուցիչ միջոցների անհրաժեշտությունը:

11. Երբ դիմողի առաջարկած երթուղով փոխադրումն իրականացնել հնարավոր չէ, ապա լիազոր մարմինը դրա մասին տեղեկացնում է դիմողին` նրան առաջարկելով նոր երթուղի:

Եթե դիմողը համաձայն չէ դիմումը քննարկող մարմնի` նոր երթուղու տրամադրման վերաբերյալ առաջարկությանը, ապա նա այդ որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով:

(11-րդ կետը փոփ. 26.04.2011 N 244-Ն)

12. Լիազոր մարմինը բեռի փոխադրումը համաձայնեցնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության հետ: Այս համաձայնեցման արդյունքում դիմողին տրվում է փոխադրումն իրականացնելու համար նախատեսված ձևի հատուկ անցագիր (N3 ձև):

Համաձայնեցման ընթացքում որոշվում են բեռի փոխադրման ընթացքում երթևեկության անվտանգության ապահովման հատուկ պայմանները:

Անցագրի ձևաթղթերը պատրաստվում են տպագրական եղանակով, հատուկ պաշտպանվածությամբ` ճանապարհային ոստիկանության պատվերով: Տրված անցագրերը գրանցվում են հատուկ մատյանում, որի ձևը և լրացման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետը:

Անցագիրը փակցվում է տրանսպորտային միջոցի կառավարման խցիկի առջևի հողմապակու ներքևի աջ անկյունում:

(12-րդ կետը փոփ. 26.04.2011 N 244-Ն)

13. Ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներին փոխադրման որոշակի ժամկետով տրված թույլտվությունն իրավունք է տալիս նշված ժամկետում տվյալ երթուղով իրականացնելու բազմակի (որոշակի ժամկետով) փոխադրումներ:

Միանգամյա թույլտվությունն իրավունք է տալիս իրականացնելու միայն մեկ փոխադրում:

14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներին փոխադրման թույլտվությունը տրվում է դիմումը ներկայացվելու օրվանից 15 օրվա ընթացքում, եթե դիմողը ներկայացնում է ճանապարհային վճարի մուծումը հավաստող փաստաթուղթը:

15. Թույլտվության ձևերը պատրաստվում են տպագրական եղանակով, հատուկ պաշտպանվածությամբ` թույլտվություն տալու լիազորություն ունեցող մարմնի պատվերով: Ներկայացված բոլոր դիմումները և տրված թույլտվությունները գրանցվում են հատուկ մատյաններում:

16. Համաձայն գործադիր իշխանությունների որոշման` մեծ վթարների, արտակարգ իրավիճակների հետազդեցության վերացմանն ուղղված` ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով բեռների փոխադրման մասին դիմումները քննարկվում են առաջնահերթ:

 

IV. ԾԱՆՐԱՔԱՇ ԿԱՄ ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

17. Բնակավայրերի տարածքներով ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումներն իրականացվում են երթևեկության նվազագույն ինտենսիվության ժամերին, բնակավայրերից դուրս` օրվա լուսավոր ժամերին:

Բնակավայրերից դուրս` օրվա մութ ժամերին, ինչպես նաև օրվա լուսավոր ժամերին մեծ ինտենսիվության պայմաններում փոխադրումը թույլատրվում է միայն բեռի ուղեկցման դեպքում:

18. Բեռի փոխադրման թույլտվության համաձայնեցման ժամանակ ճանապարհային ոստիկանությունը որոշում է ուղեկցման անհրաժեշտությունը և տեսակը:

Ուղեկցումը կարող է իրականացվել`

ա) պաշտպանական տրանսպորտային միջոցով և (կամ) քարշակով.

բ) ճանապարհային ոստիկանության պարեկային տրանսպորտային միջոցով:

19. Պաշտպանական տրանսպորտային միջոցով ուղեկցումը պարտադիր է, եթե`

ա) տրանսպորտային միջոցի լայնությունը` բեռի հետ միասին, գերազանցում է 3,5 մետրը.

բ) ավտոգնացքի երկարությունը գերազանցում է 24 մետրը.

գ) այլ դեպքերում, երբ թույլտվության "Երթևեկության հատուկ պայմանները" տողում գրված է, որ անցումն ինչ-որ մի արհեստական կառույցով թույլատրվում է մեկականի կարգով (մեկ-մեկ), կամ նշված են երթևեկության կազմակերպման օպերատիվ փոփոխություններ պահանջող պայմաններ:

Պաշտպանական տրանսպորտային միջոցները, ինչպես նաև քարշակները տրամադրում է բեռը փոխադրողը կամ առաքողը:

20. Ճանապարհային ոստիկանության պարեկային տրանսպորտային միջոցով ուղեկցումն անհրաժեշտ է, եթե`

ա) տրանսպորտային միջոցների լայնությունը մեծ է 4 մետրից,

բ) ավտոգնացքի երկարությունը 30 մետրից ավելի է,

գ) շարժման ընթացքում տրանսպորտային միջոցն ստիպված է մասամբ զբաղեցնել հանդիպակաց երթևեկության գոտին.

դ) փոխադրման ընթացքում ենթադրվում է երթևեկության կազմակերպման օպերատիվ փոփոխություն:

Մնացած դեպքերում ուղեկցման անհրաժեշտությունը որոշում է ճանապարհային ոստիկանությունը` ելնելով ճանապարհի պայմաններից, երթևեկության ինտենսիվությունից և տրանսպորտային հոսքի կազմից:

Ճանապարհային ոստիկանության պարեկային տրանսպորտային միջոցով ուղեկցումն իրականացվում է պայմանագրային կարգով:

21. Պաշտպանական տրանսպորտային միջոցը պետք է շարժվի բեռը փոխադրող տրանսպորտային միջոցի առջևից` 12-20 մետր հեռավորությամբ` քիչ շեղված դեպի ձախ, այնպես, որպեսզի դրա եզրաչափերն ըստ լայնության փակեն ուղեկցվող տրանսպորտային միջոցի եզրաչափը:

22. Երթևեկության արագությունը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը` հաշվի առնելով մյուս համաձայնեցնողների պահանջները:

Ճանապարհներով երթևեկության արագությունը չպետք է գերազանցի 60 կմ/ժ-ը, իսկ կամուրջներով` 15 կմ/ժ-ը: Երթևեկության թույլատրելի ռեժիմը երթուղու տարբեր հատվածներում կարող է տարբեր լինել:

23. Ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով բեռների փոխադրման ժամանակ արգելվում է`

ա) շեղվել նախատեսված երթուղուց,

բ) գերազանցել թույլտվության մեջ նշված արագությունը,

գ) երթևեկությունն իրականացնել մերկասառույցի, ինչպես նաև 100 մետրից պակաս տեսանելիության պայմաններում,

դ) երթևեկել կողնակով, եթե դա նախատեսված չէ փոխադրման պայմաններով.

ե) կանգ առնել ճանապարհի չնախատեսված մասերում,

զ) շարունակել փոխադրումը` տրանսպորտային միջոցի երթևեկության անվտանգությանն սպառնացող անսարքություն առաջանալու դեպքում,

է) դուրս գալ երթուղի` առանց թույլտվության կամ ժամկետանց թույլտվությամբ:

24. Եթե փոխադրման ընթացքում առաջանում է երթուղու փոփոխման անհրաժեշտություն, ապա բեռնափոխադրողը պետք է ստանա նոր երթուղով փոխադրման թույլտվություն` սույն կանոններով նախատեսված կարգով:

 

V. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԵՌԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

25. Ծանրաքաշ կամ մեծ եզրաչափեր ունեցող տրանսպորտային միջոցների համար կատարելագործված ծածկ ունեցող բոլոր ավտոճանապարհներին արգելվում է որպես քարշակ օգտագործել թրթուրավոր տրակտորներ:

26. Ծանրաքաշ տրանդպորտային միջոցով (քարշակով) չի թույլատրվում փոխադրում իրականացնել, եթե քարշակվող կցորդի (կիսակցորդի) զանգվածը բեռի հետ միասին գերազանցում է թողարկող գործարանի կողմից սահմանված տեխնիկական նորմերը:

27. Կցորդները (կիսակցորդները) պետք է կահավորված լինեն տրանսպորտային միջոցից դրանց անջատումը կանխող կայանող արգելակով, 16 տոկոսից ոչ պակաս թեքության վրա բոլոր անիվների վրա գործող բանվորական արգելակով և ավտոմեքենա-քարշակի հետ միացնող լարերի խզման դեպքում ավտոմատ կանգառն ապահովող հարմարանքով:

28. Թեքության վրա հարկադրական կանգառի դեպքում լրացուցիչ սևեռումն ապահովելու նպատակով ծանրաքաշ բեռներ փոխադրելու ժամանակ ավտոգնացքի յուրաքանչյուր օղակի համար պետք է ունենալ առնվազն 2 հակագլորման նեցուկներ:

29. Հաշվի առնելով փոխադրվող բեռի և տրանսպորտային միջոցի եզրաչափերը` տրանսպորտային միջոցի խցիկը պետք է երկու կողմից կահավորված լինի հետին տեսանելիության առնվազն 2 հայելիով, որոնք վարորդի համար ինչպես ուղղագիծ, այնպես էլ կորագիծ երթևեկության ժամանակ պետք է ապահովեն բավարար տեդադաշտ:

30. Ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն ծանրաքաշ կամ մեծ եզրաչափեր ունեցող` բեռ փոխադրող տրանսպորտային միջոցների վրա պետք է տեղադրված լինեն "Ավտոգնացք", "Մեծ եզրաչափերով բեռ" և "Երկարաչափ տրանսպորտային միջոց" ճանաչման նշանները:

31. Ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցները, ինչպես նաև պաշտպանական տրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն նարնջագույն կամ դեղին (առկայծող) գույնի լուսային ազդանշաններով (թարթող փարոսիկներով):

32. Տրանսպորտային միջոցի բարձրությունը 4 մետրից ավելի լինելու դեպքում բեռնափոխադրողը պարտավոր է երթուղում ստուգողական կարգով չափել ուղեանցների, կամուրջների և այլ արհեստական կառույցների ու հաղորդակցուղիների բարձրությունը:

 

VI. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՎՈՂ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

33. Ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներին փոխադրման թույլտվություն տվող մարմինները պարտավոր են`

ա) ղեկավարվել սույն կանոններով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փոխադրումների կազմակերպումն ու անվտանգությունը կարգավորող այլ ակտերով.

բ) նախատեսված ժամկետներում ձևակերպել թույլտվությունները.

գ) պահպանել սույն կանոններով սահմանված շարժման երթուղին` շահագրգիռ կազմակերպությունների հետ համաձայնեցված կարգով.

դ) հսկողություն սահմանել դիմումների ճիշտ ձևակերպման վրա և սահմանված կարգով որոշել երթևեկության վճարի չափը.

ե) կատարել տրվող թույլտվությունների գրանցում և դրա համար վճարման դրամական միջոցների հաշվառում.

զ) բեռնափոխադրողներին ծանոթացնել ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով բեռների փոխադրման կանոնների և ճանապարհավճարի հաշվարկման կարգին.

է) դիմողներից պահանջել ներկայացնել փոխադրումների թույլտվության և անցագիր տալու համար անհրաժեշտ տեղեկությունները:

34. Թույլտվությունը տվող մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում առաջարկված երթուղով երթևեկության անվտանգության թույլտվությունների ճիշտ ձևակերպման և վճարի որոշման, երթուղու` ժամանակին նախապատրաստման համար:

35. Ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով բեռների փոխադրումը համաձայնեցնող, երթուղու զննության և կառույցների բեռնակրողության մասին եզրակացություն ձևակերպող կազմակերպություններն ու դրանց պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

36. Հսկողություն իրականացնող մարմինների անօրինական գործողությունները բողոքարկվում են սահմանված կարգով:

 

VII. ԾԱՆՐԱՔԱՇ ԿԱՄ ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

37. Բեռնափոխադրողները պարտավոր են`

ա) կատարել սույն կանոնների պահանջները.

բ) տրանսպորտային միջոցը քաշային հսկողության ներկայացնել` հսկողություն իրականացնող մարմնի աշխատողի պահանջով.

գ) հսկողություն իրականացնող մարմինների պահանջով ներկայացնել փոխադրման թույլտվությունը և այլ փաստաթղթեր, իսկ միջազգային փոխադրման մասնակիցները` ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված փաստաթղթերը.

դ) խստորեն ղեկավարվել թույլտվության մեջ նշված լրացուցիչ պահանջներով և շարժման երթուղով.

ե) չվնասել ճանապարհները, դրանց կահավորանքը և կառույցները.

զ) կատարել սույն կանոններով եւ օրենքով սահմանված` իրենց իրավասությունների սահմաններում հսկողություն իրականացնող մարմինների պահանջները:

38. Տրանսպորտային միջոցի սեփականատերը և դրանից օգտվողները, վարորդներն ու պաշտոնատար անձինք օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում տրանսպորտային միջոցներն արտադրող գործարանի կողմից շահագործման և սույն կանոններով սահմանված բեռի փոխադրման կարգը խախտելու համար:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Ձև N 1

 

ԴԻՄՈՒՄ

 

ԾԱՆՐԱՔԱՇ ԿԱՄ ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ԲԵՌԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Բեռնափոխադրողի անվանումը, բնակության վայրը, հաշվարկային հաշիվը և հեռախոսահամարը

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

Երթևեկության երթուղին (նշել կետերի անվանումները, որոնցով անցնում է երթուղին)_______________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

 

           Անհրաժեշտ թույլտվության տեսակը`

միանգամյա` __________________ -ից մինչև ______________________________________________

որոշակի ժամկետով` _________________ -ից մինչև ________________________________________

փոխադրումների թիվը _________________________________________________________________

բեռի կարգը ___________ բեռի բնութագիրը (անվանումը, եզրաչափերը, զանգվածը)______________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

 

           Ավտոգնացքի ցուցանիշները`

կազմը (տրանսպորտային միջոցի և կցորդի մակնիշը, մոդելը) _________________________________

____________________________________________________________________________________

 

սռնիների միջև եղած հեռավորությունը`

1_____2_____3_____4_____5_____6_____7_____8_____9_____10_____ մետր,

սռնիների բեռնվածությունը`

_____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ տոննա,

ընդհանուր զանգվածը _____ ________ տոննա

եզրաչափերը` երկարությունը` _____________ մ, լայնությունը` _________ մ,

բարձրությունը` _________ մ, բեռով շրջադարձի շառավիղը` _____ ________ մ:

           Ավտոգնացքի շարժման սահմանվող արագությունը ___________ կմ/ժամ:

Ուղեկցման տեսակը ____________________________________________________________________

 

 

   ___________________

(պաշտոնը)

 
    ___________________   ___________________ 

 (անունը, ազգանունը)

 (ստորագրությունը)

    _____ __________

 

 Կ.Տ.

 200 թ.

 

 

 

Ձև N 2

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ԾԱՆՐԱՔԱՇ ԿԱՄ ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ԲԵՌԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ

 

Փոխադրման տեսակը (միջպետական, միջշրջանային, տեղական) _________________________________

________________________________________________________________________________________

Թույլտվության տեսակը (միանգամյա, բազմակի (որոշակի ժամկետով)______________________________

________________________________________________________________________________________

Թույլատրված է կատարել _____ երթ` ______ -ից մինչև__________________________________________

ժամանակահատվածում` հետևյալ երթուղով` ___________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

Տրանսպորտային միջոցը (մակնիշը, տիպը, քարշակի և կցորդի (կիսակցորդի)

գրանցման համարանիշը)___________________________________________________________________

________________________________________________________________________________________

Բեռը փոխադրողի անվանումը, գտնվելու վայրը և հեռախոսահամարը ______________________________

________________________________________________________________________________________

Բեռը ստացողի անվանումը, գտնվելու վայրը և հեռախոսահամարը ________________________________

________________________________________________________________________________________

Բեռի բնութագիրը (անվանումը, եզրաչափերը, զանգվածը) _______________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

Տրանսպորտային միջոցի չափորոշիչները`

ընդհանուր զանգվածը` բեռով ____ տոննա, այդ թվում` քարշակի

զանգվածը` ____ տոննա,

սռնիների միջև հեռավորությունը`

1_____2_____3_____4____5_____6____7____8____9____10____ մետր,

սռնիների բեռնվածությունը`

_____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ տոննա,

եզրաչափերը` երկարությունը` _____________ մ, լայնությունը` _________ մ,

բարձրությունը` _________ մ

Ուղեկցման տեսակը (ավտոմեքենայի մակնիշը, մոդելը, գրանցման համարանիշը)_____________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

Երթևեկության հատուկ պայմանները _________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

Թույլտվությունը տրված է ________________________________________ կողմից:

                                                    (կազմակերպության անվանումը)

 

    _____________________

(պաշտոնը)

 
    _____________________   ______________________ 

 (անունը, ազգանունը)

 (ստորագրությունը)

    _____ __________ 200 թ.

 

 Կ.Տ.

 

 

Փոխադրումը համաձայնեցնող կազմակերպությունները (նշել այն կազմակերպությունները, որոնց հետ

համաձայնեցվել է փոխադրումը և երթևեկության առաջարկվող ռեժիմը)`

1. ________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

2. ________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

3. ________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

4. ________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

 

Ա. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանապարհներով ավտոտրանսպորտով ծանրաքաշ կամ մեծ

եզրաչափերով բեռների փոխադրման կանոններին ծանոթացել ենք`

հիմնական քարշակի վարորդ (վարորդներ) _______________     __________________

                                                                          (ստորագրությունը)          (անունը, ազգանունը)

 

      բեռն ուղեկցող անձը (անձինք) _______________  _______________________

(ստորագրությունը) 

(անունը, ազգանունը)

 

 

 

Բ. Տրանսպորտային միջոցը զննել է բեռնափոխադրողի ներկայացուցիչը, որը հավաստում է դրա համապատասխանությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանապարհային երթևեկության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանապարհներով ավտոտրանսպորտով ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով բեռների փոխադրման կանոններին:

 

    ____________________

(պաշտոնը)

 
    ____________________   ______________________ 

 (անունը, ազգանունը)

 (ստորագրությունը)

    _____ __________ 200 թ.

 

Կ.Տ.

 

 

Առանց ճանապարհային ոստիկանության կողմից տրված անցագրի և Ա ու Բ կետերը լրացնելու` թույլտվությունն ուժի մեջ չէ:

 

 

Ձև N 3

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ

 

ԱՆՑԱԳԻՐ

 

ՍԵՐԻԱ......   00 N 0000

 

I եռամսյակ

II եռամսյակ

III եռամսյակ

IV եռամսյակ

 
       

 

 

 

    __________________

 

   Քարշակ ___________________   Գրանցման համարանիշը  _______________
 

 (մակնիշը)

   
   Կցորդ  __________________  Գրանցման համարանիշը  _______________
 

 (մակնիշը)

   

 

(Անցագրի հակառակ երեսը)

Երթևեկության երթուղին  _______________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

Բեռնափոխադրողը ___________________________________________________________________

                                                                (անվանումը կամ անունը, ազգանունը)

____________________________________________________________________________________

Փոխադրման ժամերը __________________________________________________________________

Երթևեկության թույլատրված առավելագույն արագությունը` _________ կմ/ժամ,

կամուրջներով և ուղեանցներով` ______________________ կմ/ժամ:

Սահմանափակումներ եղանակային պայմաններից __________________________________________

____________________________________________________________________________________

Ուղեկցում ___________________________________________________________________________

                                            (առանց ուղեկցման, պաշտպանական տրանսպորտային միջոց)

____________________________________________________________________________________

                               (ճանապարհային ոստիկանության պարեկային տրանսպորտային միջոց)

Կապի ձևը  __________________________________________________________________________

Երթևեկության ժամանակավոր կամ oպերատիվ փոփոխությունը  ______________________________

____________________________________________________________________________________

Փոխադրումը համաձայնեցնող ճանապարհային ոստիկանության աշխատողի ____________________

                                                                                                                                        (պաշտոնը)

____________________________________________________________________________________

                                                                   (անունը, ազգանունը)

____________________________________________________________________________________

                                                            (հեռախոսահամարը)

      ________________________  __________________________

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

      Կ.Տ.

 

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«01» ապրիլի 2008թ.

թիվ 262 որոշման

 

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

 

ԾԱՆՐԱՔԱՇ ԿԱՄ ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

1. Ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցների (այսուհետ` ԱՏՄ) դասակարգումը

Սռնիների բեռնվածքից կախված` ԱՏՄ-ները բաժանվում են 2 խմբի`

Ա խումբ` 10 տոննայից ավելի սռնիների բեռնվածքով ԱՏՄ-ներ` հիմնական տեսակի ծածկով I-IV կարգի ճանապարհներով երթևեկելու համար.

Բ խումբ` 6 տոննայից ավելի սռնիների բեռնվածքով ԱՏՄ-ներ` թեթևացված և անցումային տեսակի ծածկերով ճանապարհներով երթևեկելու համար:

1.1. Ընդհանուր զանգվածից (բեռով կամ առանց բեռի) կախված, անկախ ճանապարհի կարգից և ծածկի տեսակից` ծանրաքաշ են համարվում այն ԱՏՄ-ները, որոնց`

ընդհանուր զանգվածը գերազանցում է 36 տ,

մեկ սռնիով կամրջակի բեռնվածքը` 10 տ,

երկու սռնիով կամրջակի բեռնվածքը` 18 տ,

երեք սռնիով կամրջակի բեռնվածքը` 22 տ:

Երկու կամ երեք սռնիով են համարվում այն կամրջակները, որոնց հարևան սռնիների հեռավորությունը միմյանցից չի գերազանցում 2,5 մետրը:

1.2. Կամուրջներով (ուղեանցներով) երթևեկության համար ծանրաքաշ են համարվում N1 աղյուսակում ներկայացված ցուցանիշները գերազանցող բեռները:

 

Աղյուսակ N 1

Կամրջի

(ուղեանցի)

կառուցման

տարեթիվը

Նորմատիվային բեռը

ԱՏՄ-ի ցուցանիշները

ընդհանուր

զանգվածը`

մեծ (տ)

Սռնիի

բեռնվածքը`

մեծ (տ)

ԱՏՄ-ի

բազան`

փոքր (մ)

1960թ. հետո

AK-11, H-30, H-18, HK-80

80

20

3,6

մինչև 1960թ.

H-13, H-10, Hթ-60

60

16

5

 

2. Մեծ եզրաչափերով են համարվում երկու և ավելի կցորդներով ավտոգնացքները՝

անկախ երկարությունից, և այն տրանսպորտային միջոցները, որոնց չափերը (բեռով կամ առանց բեռի) գերազանցում են՝

լայնությունը՝ 2,55 մ-ը (իզոթերմիկ կամ սառնարանային թափքով տրանսպորտային միջոցների համար՝ 2,6մ).

երկարությունը՝ 12 մ-ը,

բարձրությունը՝ երթևեկելի մասի մակերևույթից՝ 4,0 մ-ը,

մեկ կցորդով (կիսակցորդով) ավտոգնացքի երկարությունը՝ 20 մ-ը,

եթե բեռը տրանսպորտային միջոցի հետևի եզրաչափից դուրս է ցցված 2,0 մ-ից ավելի:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան