ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի
փետրվարի 21-ին
«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 18-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների անվանացանկը, բյուջետային ծախսերի գերատեսչական և գործառնական դասակարգմամբ, հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը` պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների հետ միասին, առանձին հավելվածով` ըստ գնման առարկայի, չափի միավորի, քանակի և ընդհանուր գնի:»:
Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի «30 օր» և «40 օր» բառերը փոխարինել համապատասխանաբար «15 օր» և «20 օր» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
20 մարտի 2007թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-18 |
|