Համարը 
N 171
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.04.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.04.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.04.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՌԱՆՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲՈՒՄ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԿԱՄՅԱ ՊԱՐՏԱԴԻՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"27" ապրիլի 2004թ.

 N 171

ք.Ստեփանակերտ

 

ԱՌԱՆՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲՈՒՄ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԿԱՄՅԱ ՊԱՐՏԱԴԻՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 21.06.2011 N 415-Ն)

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 2–րդ մասի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել առանց բարձրագույն կրթության ոստիկանության գլխավոր խմբում պաշտոն զբաղեցնող ծառայողներին ավելի բարձր պաշտոնի նշանակելու նպատակով երկամյա պարտադիր ուսուցում անցնելու կարգն ու պայմանները՝ համաձայն հավելվածի:

(որոշման տեքստը փոփ. 21.06.2011 N 415-Ն)

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2004թ. ապրիլի 27-ի

թիվ 171 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՌԱՆՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲՈՒՄ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԿԱՄՅԱ ՊԱՐՏԱԴԻՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 21.06.2011 N 415-Ն)

 

1. Սույն իրավական ակտով սահմանվում են առանց բարձրագույն կրթության ոստիկանության գլխավոր խմբում պաշտոն զբաղեցնող ծառայողներին (այսուհետ՝ ծառայողներ) ավելի բարձր պաշտոնի նշանակելու նպատակով երկամյա պարտադիր ուսուցում անցնելու կարգն ու պայմանները:

(1-ին կետը փոփ. 21.06.2011 N 415-Ն)

2. Առանց բարձրագույն կրթության ոստիկանության գլխավոր խմբում պաշտոն զբաղեցնող ծառայողներն ատեստավորման դրական արդյունքների դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կարող են նշանակվել ավելի բարձր պաշտոնի՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունում երկամյա պարտադիր ուսուցում անցնելուց հետո:

(2-րդ կետը փոփ. 21.06.2011 N 415-Ն)

3. Ծառայողը զեկուցագրով դիմում է իր անմիջական ղեկավարին՝ երկամյա ուսուցում անցնելու ցանկության մասին: Ղեկավարի կողմից ոստիկանության կադրային ծառայություն են ուղարկվում ծառայողի ուսումնառության վերաբերյալ միջնորդագիր և ծառայողական բնութագիր:

(3-րդ կետը փոփ. 21.06.2011 N 415-Ն)

4. Ծառայողին ուսումնառության ուղարկելու վերաբերյալ եզրակացությունը հաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի կողմից՝ ոստիկանության կադրային ծառայության ներկայացմամբ:

(4-րդ կետը փոփ. 21.06.2011 N 415-Ն)

5. Ծառայողին ուսումնառության ընդգրկելու մասին հրամանը տրվում է ուսումնական հաստատության ղեկավարի կողմից:

6. Ծառայողների ուսուցումն իրականացվում է հեռակա ուսուցման ձևով՝ ուսումնական հաստատությունում հեռակա ուսուցման համար սահմանված կարգով:

7. Ուսուցումը կազմակերպվում է ըստ ուսումնական հաստատությունում առկա մասնագիտացումների՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն, վարչաիրավական, համազորային-հրամանատարական:

8. Ուսուցման գործընթացը կազմակերպվում է սույն կարգով, ուսումնառության վերաբերյալ օրենսդրական ու գերատեսչական ակտերով և ուսումնաթեմատիկ պլաններով:

9. Յուրաքանչուր քննաշրջանի ավարտից հետո ուսումնական հաստատության կողմից ծառայողին տրվում է ուսումնական պլանով նախատեսված պահանջների կատարման մասին տեղեկանք՝ ծառայության վայր ներկայացնելու համար:

10. Ուսումնառության ընթացքում բավարար առաջադիմություն ցուցաբերած այն ծառայողներին, ովքեր կատարել են ուսումնական պլանով նախատեսված բոլոր պահանջները՝ ստուգողական և կուրսային աշխատանքների, ստուգարքների և քննությունների հանձնումը, թույլատրվում է մասնակցել ավարտական քննություններին:

11. Ավարտական քննությունները հանձնած ծառայողներին տրվում է վկայական՝ համապատասխան որակավորմամբ, որն հիմք է հանդիսանում ծառայողին ավելի բարձր պաշտոնի նշանակելու համար:

12. Ուսումնառության ընթացքում անբավարար առաջադիմություն ցուցաբերած ծառայողների ուսումնառությունը դադարեցվում է:

13. Ծառայողի ազատումն ուսումնական հաստատությունից, ինչպես նաև նրա ուսումնառության դադարեցումը կատարվում է ուսումնական հաստատության կանոնակարգի համաձայն՝ ընդ որում՝

ա) ծառայողներն ազատվում են ուսումնառությունից ուսումնական հաստատության ղեկավարի միջնորդագրով, որն ուղարկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կադրային ծառայություն՝ կից ներկայացնելով հեռացման հիմքերը (ֆակուլտետի խորհրդի որոշում, ծառայողական քննության եզրակացություն և այլն):

Կադրային ստորաբաժանման կողմից ծառայողին ուսումնառությունից ազատելու մասին եզրակացությունը ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի հաստատմանը.

բ) ծառայողի ուսումնառությունը դադարեցվում է իր զեկուցագրի համաձայն:

(13-րդ կետը փոփ. 21.06.2011 N 415-Ն)

14. Ուսումնական հաստատությունից ազատված ծառայողը նույն ուսումնական հաստատությունում վերականգման ենթակա չէ:

 

 

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ