ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի
դեկտեմբերի 20-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված1.«Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (30 ապրիլի 2004 թվականի, ՀՕ-104) 18-րդ հոդվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
|
«9. հեռահաղորդակցության բնագավառ |
|
ա) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման համար, այդ թվում՝ |
|
|
- Ստեփանակերտ քաղաքում և միաժամանակ մեկ կամ մի քանի շրջաններում ցանցի շահագործման համար՝ տարեկան |
բազային տուրքի
600-ապատիկի չափով |
|
- Ստեփանակերտ քաղաքի տարածքում ցանցի շահագործման համար՝ տարեկան |
բազային տուրքի
400-ապատիկի չափով |
|
- Ստեփանակերտ քաղաքը չներառող՝ մեկից ավելի շրջանների տարածքում ցանցի շահագործման համար՝ տարեկան |
բազային տուրքի
250-ապատիկի չափով |
|
- մեկ շրջանի տարածքում ցանցի շահագործման համար՝ տարեկան |
բազային տուրքի
100-ապատիկի չափով |
|
բ) ձայնային ծառայությունների մատուցման համար՝ տարեկան |
բազային տուրքի
20-ապատիկի չափով |
|
գ) շարժական կապի ծառայությունների մատուցման համար՝ տարեկան |
բազային տուրքի
20-ապատիկի չափով |
|
դ) հեռագրային կապի ծառայությունների մատուցման համար՝ տարեկան |
բազային տուրքի
20-ապատիկի չափով |
|
ե) տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման համար՝ տարեկան |
բազային տուրքի
20-ապատիկի չափով |
|
զ) հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար, այդ թվում՝ |
|
|
զ.1) հեռուստահաղորդումների հեռարձակման համար՝ |
|
|
- Ստեփանակերտ քաղաքում և միաժամանակ մեկ կամ մի քանի շրջաններում հեռարձակման համար՝ տարեկան |
բազային տուրքի
60-ապատիկի չափով |
|
- Ստեփանակերտ քաղաքի տարածքում հեռարձակման համար՝ տարեկան |
բազային տուրքի
40-ապատիկի չափով |
|
- Ստեփանակերտ քաղաքը չներառող՝ մեկից ավելի շրջանների տարածքում հեռարձակման համար՝ տարեկան |
բազային տուրքի
25-ապատիկի չափով |
|
- մեկ շրջանի տարածքում հեռարձակման համար՝ տարեկան |
բազային տուրքի
10-ապատիկի չափով |
|
զ. 2) ռադիոհաղորդումների հեռարձակման համար՝ |
|
|
- Ստեփանակերտ քաղաքում և միաժամանակ մեկ կամ մի քանի շրջաններում հեռարձակման համար՝ տարեկան |
բազային տուրքի
30-ապատիկի չափով |
|
- Ստեփանակերտ քաղաքի տարածքում հեռարձակման համար՝ տարեկան |
բազային տուրքի
25-ապատիկի չափով |
|
- Ստեփանակերտ քաղաքը չներառող՝ մեկից ավելի շրջանների տարածքում հեռարձակման համար՝ տարեկան |
բազային տուրքի
10-ապատիկի չափով |
|
- մեկ շրջանի տարածքում հեռարձակման համար՝ տարեկան |
բազային տուրքի
5-ապատիկի չափով |
Սույն կետի «բ»-«ե» ենթակետերով սահմանված գործունեության տեսակներից յուրաքանչյուրը «ա» ենթակետով սահմանված գործունեության տեսակի հետ միաժամանակ իրականացվելու դեպքում կիրառվում է դրանց համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերից առավելագույնը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
20 հունվարի 2007թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-12 |
|