Համարը 
ՀՕ-20
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.03.26/10(51)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
21.02.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
20.03.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.03.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
30.11.2018

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2007 թվականի

փետրվարի 21-ին

 

«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինապարտության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-182, այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի երրորդ, 12-րդ հոդվածի երկրորդ, 23-րդ հոդվածի երկրորդ, երրորդ և հինգերորդ, 26-րդ հոդվածի վեցերորդ, 29-րդ հոդվածի առաջին և 30-րդ հոդվածի չորրորդ մասերում «կետ» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «մաս» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոնդածում`

1) առաջին մասի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) ժամանակին և սահմանված ձևով զինվորական հաշվառման ենթակա անձանց ցուցակները ներկայացնել նրանց հաշվառման (հաշվառում չունեցողներինը` փաստացի բնակության վայրի) զինվորական կոմիսարիատներ, ինչպես նաև տրամադրել հաշվառումից հանելու, աշխատանքի (ուսումնական հաստատություն) ընդունվելու, տեղափոխվելու, ազատվելու, (հեռացվելու) վերաբերյալ տվյալները.».

2) առաջին մասի «գ» ենթակետի «համար» բառը փոխարինել «կամ զինվորական կոմիսարիատի ծանուցագրում նշված» բառերով.

3) երկրորդ մասի «Ներքին գործերի» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության» բառերով.

4) հինգերորդ մասի երկրորդ պարբերության «գրքույկները» բառը փոխարինել «գրքույկներն ու դատավճռի պատճենները» բառերով.

5) հինգերորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Քրեակատարողական հիմնարկները պարտավոր են ազատազրկման դատապարտված կամ ազատազրկման վայրից արձակված զինապարտների մասին մեկշաբաթյա ժամկետում հայտնել նրանց հաշվառման (հաշվառում չունեցողներինը՝ փաստացի բնակության վայրի) զինվորական կոմիսարիատներ:»:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում՝

1) երկրորդ մասի առաջին պարբերության «բնակության» բառը փոխարինել «հաշվառման (հաշվառում չունեցողներինը՝ փաստացի բնակության)» բառերով.

2) երրորդ մասի առաջին պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կցագրման ենթակա են տվյալ տարվա ընթացքում 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիները:».

3) երրորդ մասի երկրորդ պարբերության «ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին» բառերը փոխարինել «տվյալ տարվա ընթացքում» բառերով.

4) ավելացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդ մաս.

«4. Զինվորական հաշվառումից հանվում են՝

ա) սույն օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասի «ա» ենթակետով սահմանված հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները.

բ) օրենքով սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձինք.

գ) պահեստազորում սահմանային տարիքի հասած քաղաքացիները:»:

 

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի տեքստում «բնակության» բառը փոխարինել «հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության)» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի յոթերորդ մասում՝

1) «ա» ենթակետի «անաշխատունակ» բառը փոխարինել «և տարիքային կենսաթոշակի անցած կամ երրորդ խմբի հաշմանդամ» բառերով.

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետ.

«ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով՝ այլ զորակոչիկները:»:

 

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Բարձրագույն կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունից հեռացված (ազատված) կամ նույն կուրսում մնացած 18 տարին լրացած անձինք կորցնում են կրթությունը շարունակելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը և ենթակա են զորակոչի, եթե հեռացվելու (ազատվելու) կամ նույն կուրսում մնալու պահին նրանք չեն օգտվում սույն օրենքի 13-րդ կամ 15-րդ հոդվածներով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունքից:»:

 

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Առողջական վիճակի պատճառով բուժման կարիք ունեցող զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է 3 անգամ՝ մինչև 1 տարի ժամանակով: Երրորդ անգամ տրված տարկետման ժամկետը լրանալուց հետո զորակոչիկը բժշկական քննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում է զինվորական ծառայության, կամ ճանաչվում է խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվում պահեստազորում, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հանվում զինվորական հաշվառումից:

2. Առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի զորակոչիկներին զորակոչից տարկետում տրվում է 1 անգամ՝ 3 տարի ժամանակով: Տարկետման ժամկետը լրանալուց հետո զորակոչիկը բժշկական քննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում է զինվորական ծառայության, կամ ճանաչվում է խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվում պահեստազորում, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հանվում զինվորական հաշվառումից:

3. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված տարկետումներ տալու մասին որոշումներն ընդունում է հանրապետական զորակոչային հանձնաժողովը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

4. Սույն հոդվածի հիման վրա պահեստազորում հաշվառված քաղաքացիները ենթակա են բժշկական վերափորձաքննության՝ 5 տարին մեկ անգամ: Մինչև 27 տարին լրանալը բժշկական վերափորձաքննության արդյունքներով պարտադիր զինվորական ծառայության համար պիտանի ճանաչված քաղաքացիները ենթակա են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի՝ ընդհանուր հիմունքներով:»:

 

Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ պարբերության «բուժման համար մինչև մեկ տարի ժամանակով և առողջական վիճակի հետ կապված՝ 3 տարի շարունակ տարկետում տալու մասին.» բառերը փոխարինել «բուժման կամ պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանիության կապակցությամբ տարկետում տալու մասին.» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 23-րդ հոդվածում երկրորդ մասի երկրորդ պարբերությունը «հիմքերով» բառից առաջ լրացնել «առաջին մասի «ա-ե» ենթակետերի ու երրորդ մասի» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 24-րդ հոդվածում առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«- սույն օրենքի 11-րդ հոդվածի երկրորդ մասում թվարկված զորակոչային տարիքի անձինք:»:

 

Հոդված 11. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) վեցերորդ մասի երկրորդ նախադասության «պահեստազորայիններին պահել վարժական հավաքներում՝ սույն օրենքով սահմանված ժամկետից մինչև երկու ամիս ավելի, ինչպես նաև ավելացնել պահեստազորի առաջին կամ երկրորդ խմբի պահեստազորի շարքային կազմի վարժական հավաքների քանակը» բառերը փոխարինել «պահեստազորի շարքային կազմին պահել վարժական հավաքներում՝ սույն հոդվածով սահմանված ժամկետներից մինչև երկու ամիս ավելի, ինչպես նաև ավելացնել հավաքների քանակը» բառերով.

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ յոթերորդ մաս.

«7. Խաղաղ ժամանակ պահեստազորի առաջին կարգի առաջին խմբի շարքային կազմը ռազմական հմտությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով կարող է կանչվել վարժական հավաքների՝ մինչև 30 օր, իսկ հրամանատարաշտաբային կամ շտաբային վարժանքների ու զորախաղերի դեպքում՝ մինչև 10 օր տևողությամբ:»:

 

Հոդված 12. Օրենքի 28-րդ հոդվածում՝

ա) առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության համակարգերից արձակվածներից՝ որակավորման կարգով ու նրանց շնորհված հատուկ կոչումները հաշվի առնելով, բացառությամբ այդ համակարգերում զինվորական ծառայություն անցած և զինվորական կոչում ունեցողների:».

բ) երրորդ մասը «պահեստազորում» բառից հետո լրացնել «, և նրանց սահմանային տարիք է համարվում 50 տարեկանը» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 29-րդ հոդվածում՝

ա) վերնագրի «կազմի» բառը փոխարինել «և ենթասպայական կազմերի» բառերով.

բ) առաջին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Առաջին խմբի պահեստազորայինները կարող են կանչվել վարժական հավաքների՝ մինչև երեք ամիս, երկրորդ խմբի պահեստազորայինները՝ մինչև երկու ամիս, իսկ երրորդ խմբի պահեստազորայինները՝ մինչև մեկ ամիս ժամկետով: Խաղաղ ժամանակ առաջին խմբի սպայական ու ենթասպայական կազմերը ռազմական հմտությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով կարող են կանչվել վարժական հավաքների՝ մինչև 30 օր, իսկ հրամանատարաշտաբային կամ շտաբային վարժանքների ու զորախաղերի դեպքում՝ մինչև 10 օր տևողությամբ:».

գ) երկրորդ մասի «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով, իսկ «սպաների» բառից հետո ավելացնել «և ենթասպաների» բառերը:

 

Հոդված 14. Օրենքի 30-րդ հոդվածի երկրորդ մասը՝

ա) «վայրում» բառից հետո լրացնել «(անկախ կազմակերպական-իրավական ձևից)» բառերով.

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Մշտական աշխատանք չունեցող պահեստազորայինները վարժական հավաքների ավարտից հետո միանվագ ձևով վարձատրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի պայմանագրային զինծառայողների համար սահմանված դրամական բավարարմանը համարժեք չափով և կարգով:»:

 

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

20 մարտի 2007թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-20