Համարը 
N 241-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2016.06.01/08(299)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
17.05.2016
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
17.05.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.06.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 9-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մայիսի 2016թ.

N 241-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 9-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի ««Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 9-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշմամբ հաստատված N 1 հավելվածում`

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին և 19.2-րդ կետեր.

«19.1. Թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև թիվ 3 ցուցակում նշված պաշտոններում աշխատած ժամանակահատվածները:

19.2. Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև թիվ 1, թիվ 3 և թիվ 4 ցուցակներում նշված արտադրություններում, աշխատանքներում, պաշտոններում և մասնագիտություններով աշխատած ժամանակահատվածները:»,

բ. 39-րդ կետի 1-4-րդ ենթակետերում «հիմնական» բառը փոխարինել «զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական» բառերով,

գ. 40-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) աշխատանքային կենսաթոշակները՝ եթե փոխվել է աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը.».

«3) զինվորական կենսաթոշակները` եթե փոխվել է զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը կամ զինծառայողի անձնական գործակիցը կամ զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը.»,

դ. 42.1-ին կետի 3-րդ ենթակետը «գործակիցը,» բառից հետո լրացնել «զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար» բառերով,

ե. 44-րդ կետի 3-րդ ենթակետում «գրավոր դիմումն աշխատելու (անհատ ձեռնարկատեր գրանցվելու)» բառերը փոխարինել «կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի (եթե այդ իրավունքը ձեռք է բերել չաշխատելու պայմանի առկայությամբ) գրավոր դիմումն աշխատելու կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու» բառերով,

զ. 45-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ըստ շտեմարանում առկա տվյալների՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձը (եթե այդ իրավունքն օրենքով նախատեսված դեպքերում ձեռք է բերել չաշխատելու պայմանի առկայությամբ) կամ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձն ընդունվել է աշխատանքի կամ հաշվառվել է որպես անհատ ձեռնարկատեր.».

2) որոշմամբ հաստատված N 2 հավելվածի՝

ա. 26-րդ կետի առաջին պարբերությունում «խմբի և ժամանակահատվածի մասին տեղեկանքով» բառերը փոխարինել «խմբի և ժամանակահատվածի մասին վարչական ակտի քաղվածքով» բառերով,

բ. 35-37-րդ կետերում «NN 1 և 2» բառերը փոխարինել «թիվ 1, թիվ 2, թիվ 3 և թիվ 4» բառերով.

3) որոշմամբ հաստատված N 10 հավելվածի 19-րդ կետում «19-րդ» բառը փոխարինել «18-րդ» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ