ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի
N 110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71‑րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 14-ի ««Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 31-ի N 395 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 110-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) որոշման վերնագիրը «ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ» բառերով.
2) որոշման նախաբանում «23» թիվը փոխարինել «22» թվով.
3) որոշման նախաբանը, 1-ին կետը և 2-րդ կետի 7-րդ ենթակետը «անաշխատունակության» բառից հետո լրացնել «և մայրության» բառերով.
4) որոշման 2-րդ կետի՝
ա. 2-րդ և 6-րդ ենթակետերում «նպաստի» բառը փոխարինել «և մայրության նպաստների» բառերով,
բ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) վարձու աշխատողների ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները վճարելու համար գործատուի ծախսած դրամական միջոցները փոխհատուցելու կարգը` համաձայն N 3 հավելվածի.»,
գ. 8-րդ ենթակետում «դեպքում վճարված» բառերը փոխարինել «դեպքում վարձու աշխատողին վճարված մայրության» բառերով,
դ. 9-րդ ենթակետում «նպաստի գումարի» բառերը փոխարինել «ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների գումարների» բառերով.
5) որոշմամբ հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
6) որոշմամբ հաստատված N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.
7) որոշմամբ հաստատված N 4 հավելվածի՝ ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ձևում՝
ա. հատման գծից վերև ընկած մասում 1-ին տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՆԱԽՆԱԿԱՆ-ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ N___________________________ ԹԵՐԹԻԿԻ
(համապատասխանն ընդգծել)
ՏՐՎԱԾ Է________________________ 20 թ.
(ամսաթիվը, ամիսը)»,
բ. հատման գծից ներքև ընկած մասում «ՌԵԺԻՄ» բառից հետո ավելացնել հետևյալ տողերը.
«□ ամբուլատոր
□ ստացիոնար
_____________________
(համապատասխանը նշել)»,
գ. «Ստացիոնարում գտնվելու ժամանակահատվածը» դաշտում «Բուժող» բառը փոխարինել «Գլխավոր» բառով,
դ. 1.1-ին կետը «գործատուի» բառից հետո լրացնել «(մայրության նպաստի դեպքում, ըստ անհրաժեշտության, բոլոր գործատուների)» բառերով,
ե. 1.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.3-րդ կետ.
|
1.3. |
Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի եկամտի չափը (դրամ) |
|
|
զ. 3-րդ կետում «Աշխատանքային» բառից հետո լրացնել «կամ օրացուցային» բառերը.
8) որոշմամբ հաստատված N 5 հավելվածում`
ա. 2-րդ կետում «Սահմանված» բառը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 14-ի N 110-Ն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետով հաստատված» բառերով,
բ. 3-րդ կետում «ժամանակավոր անաշխատունակության» բառերը փոխարինել «անաշխատունակության» բառով,
գ. 4-րդ կետում «ամբուլատորիաների բուժող» բառերը փոխարինել «առողջության առաջնային պահպանման կենտրոնների, ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային անկախ պրակտիկաների բուժող» բառերով,
դ. 5-րդ կետում «նպաստների» բառը փոխարինել «և մայրության նպաստների» բառերով, իսկ «նպաստի» բառը՝ «և մայրության նպաստի» բառերով,
ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետ.
«5.1. Հղիության ու ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում անաշխատունակության թերթիկ տրվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ չաշխատող, սակայն մայրության նպաստի իրավունք ունեցող անձանց:»,
զ. 6-րդ կետում «հատկացվում է (բացվում է) այն ստանալու համար քաղաքացու դիմելու (անաշխատունակությունը ծագելու)» բառերը փոխարինել «տրվում (բացվում) է այն ստանալու համար քաղաքացու դիմելու (ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու)» բառերով,
է. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Անաշխատունակության թերթիկները լրացվում են հայերեն` ընթեռնելի ձեռագրով, առանց ջնջումների: «Եզրափակիչ ախտորոշում» սյունակում պարտադիր նշվում է հիվանդի ախտորոշումը` ելնելով հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչով սահմանված եզրույթներից՝ այն չփոխարինելով հիվանդության ախտանշաններով կամ համախտանիշներով:»,
ը. լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին, 7.2-րդ և 7.3-րդ կետեր.
«7.1. Սույն կարգի խախտմամբ լրացված անաշխատունակության թերթիկները համարվում են սխալ լրացված:
7.2. Սխալ լրացված և քաղաքացուն չտրված կամ տրված, սակայն նրա կողմից վճարման չներկայացված անաշխատունակության թերթիկն ուղղման ենթակա չէ: Դրա փոխարեն սույն կարգով սահմանված կարգով տրվում է նոր անաշխատունակության թերթիկ:
7.3. Եթե սխալ լրացված և քաղաքացուն տրված անաշխատունակության թերթիկը քաղաքացու կողմից արդեն ներկայացվել է վճարման, ապա կատարված ուղղումները հաստատվում են բժշկական հաստատության կնիքով և տնօրենի ստորագրությամբ՝ նշելով ուղղման հիմքերը:»,
թ. 8-րդ կետում «ժամանակավոր անաշխատունակության թերթիկ» բառերը փոխարինել «անաշխատունակության թերթիկ» բառերով,
ժ. 9-10-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. 15 օրվանից ավելի տևողությամբ ժամանակավոր անաշխատունակության դեպքում, անաշխատունակ անձի կամ նրան խնամող անձի պահանջով, յուրաքանչյուր տասնհինգերորդ օրվանից հետո ժամանակավոր անաշխատունակության փաստացի օրերի համար տրվում է անաշխատունակության թերթիկ, որի աշխատանքի ներկայանալու օրը նշելու համար նախատեսված տողում կատարվում է «Շարունակելի» նշումը:
10. Սույն կարգի 9-րդ կետում և 12.1-ին կետի 3-րդ ենթակետում նշված դեպքերում ժամանակավոր անաշխատունակության յուրաքանչյուր հաջորդ ժամանակահատվածի համար տրվող անաշխատունակության թերթիկում նշվում են նաև նախորդ անաշխատունակության թերթիկի սերիան ու համարը, «Անաշխատունակության սկիզբը» սյունակում` նախորդ անաշխատունակության թերթիկի «Անաշխատունակության վերջը» սյունակում նշված օրվան հաջորդող օրը:»,
ժա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին կետ.
«10.1. Սույն կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 25-րդ և 26-րդ կետերով սահմանված կարգի խախտմամբ լրացված անաշխատունակության թերթիկները չեն համարվում ժամանակավոր անաշխատունակության նույն դեպքի համար տրված (շարունակելի չեն):»,
ժբ. 11-րդ կետում «անաշխատունակության նպաստ» բառերը փոխարինել «ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստ» բառերով,
ժգ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին կետ.
«11.1. Տնային կանչի կամ ամբուլատոր այցի հիման վրա անաշխատունակության թերթիկը քաղաքացուն տրվում (բացվում) է մինչև հինգ օրացուցային օրվա համար ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատության բուժող բժշկի կողմից, որից հետո անաշխատունակության ժամկետի յուրաքանչյուր երկարաձգում կատարվում է տվյալ հաստատության` սույն կետում նշված հանձնաժողովի, իսկ դրա բացակայության դեպքում տնօրենի համաձայնությամբ` նկարագրելով տվյալ հիվանդության ախտորոշման հիմնավորումը, ընթացքը և կատարված լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունում տվյալ հիվանդին բուժող բժիշկը, առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժիշկը, փորձաքննության գծով տնօրենի տեղակալը, իսկ այդ պաշտոնի բացակայության դեպքում` ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատության տնօրենը (այսուհետ` հանձնաժողով):»,
ժդ. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Հիվանդանոցային պայմաններում բուժման անհրաժեշտության դեպքում քաղաքացուն կամ հիվանդ երեխա խնամող անձին բուժման ամբողջ ժամանակահատվածի համար տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ:»,
ժե. լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին, 12.2-րդ և 12.3-րդ կետեր.
«12.1. Հիվանդանոցային բժշկական հաստատությունից (ստացիոնարից) դուրս գրվելիս ժամանակավոր անաշխատունակության թերթիկում որպես անաշխատունակության ժամանակահատվածի վերջին օր նշվում է (ժամանակավոր անաշխատունակության թերթիկը փակվում է)`
1) դուրս գրվելու օրը, եթե հիվանդը դուրս է գրվել` էպիկրիզում «առողջացում» գրառմամբ, գործնականում առողջ է` լրիվ ապաքինվել է: Եթե «առողջացում» գրառմամբ դուրս գրվելիս հիվանդը կարիք ունի ամբուլատոր պայմաններում ևս մի քանի օր բուժումը շարունակելու կամ, բուժող բժշկի գնահատմամբ` միջավայրին հարմարվելու, ապա որպես անաշխատունակության ժամանակահատվածի վերջին օր կարող է նշվել առավելագույնը հիվանդանոցային բժշկական հաստատությունից (ստացիոնարից) դուրս գրվելու օրվան հաջորդող երրորդ օրացուցային օրը.
2) դուրս գրվելու օրվան հաջորդող առավելագույնը` յոթերորդ օրացուցային օրը, եթե հիվանդը դուրս է գրվել` էպիկրիզում «լավացմամբ» գրառմամբ և կարիք ունի հետագա վերականգնողական բուժման.
3) դուրս գրվելու օրը` աշխատանքի ներկայանալու օրը նշելու համար նախատեսված տողում կատարելով «Շարունակելի» նշումը, եթե նա կարիք ունի ամբուլատոր բուժման: Այս դեպքում «Շարունակելի» նշում կատարելու անհրաժեշտությունը որոշում է հանձնաժողովը (հանձնաժողովի կազմում ընդգրկվում են տվյալ հիվանդին ստացիոնարում բուժող բժիշկը, տվյալ բաժնի վարիչը և բուժական գծով տեղակալը):
12.2. Եթե հիվանդանոցային բժշկական հաստատությունից (ստացիոնարից) դուրս գրվելու օրվանից հետո մինչև սույն կարգի 12.1-ին կետում նշված` հիվանդանոցային բժշկական հաստատության (ստացիոնարի) կողմից ժամանակավոր անաշխատունակության թերթիկը փակելու օրն ընկած ժամանակահատվածում հիվանդի մոտ ի հայտ են գալիս հիվանդանոցային կամ հետհիվանդանոցային բուժման բարդություններով պայմանավորված ախտանիշներ, ապա ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատության բուժող բժիշկն իրավասու է անաշխատունակության ժամկետը երկարաձգել սույն կարգի 11.1-ին կետով սահմանված կարգով, իսկ անաշխատունակության թերթիկը լրացվում է սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով:
12.3. Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատության կողմից բուժում ստանալու դեպքում քաղաքացու ախտաբանական վիճակի, դրա հետևանքների կամ բարդությունների վերացման օրն անաշխատունակության թերթիկը փակում է բուժող բժիշկը և ներկայացնում է փորձաքննության գծով տնօրենի տեղակալի կամ փորձաքննություն իրականացնելու իրավասություն ունեցող անձի հաստատմանը, իսկ կնիքի առկայության դեպքում կնքվում է:»,
ժզ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին կետ.
«13.1. Այլ երկիր ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ներկայացնելու դեպքում այն հաստատում է բժշկական հաստատության տնօրենը և կնքում զինանշանի պատկերով կնիքով (դրա առկայության դեպքում):»,
ժէ. 18-րդ կետում «աշխատունակությունը» բառը փոխարինել «աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողությունը» բառերով,
ժը. լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-ին կետ.
«18.1. Տևական հիվանդության (երկարատև ժամանակավոր անաշխատունակության նույն դեպքի` քրոնիկական հիվանդության սրացման, վնասվածքների և այլ հիվանդությունների) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում` հաշմանդամություն ունեցող աշխատող անձին, բացառությամբ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող անձի, անաշխատունակության թերթիկ տրվում է հիվանդության ամբողջ ժամանակաշրջանի համար` մինչև օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի վերականգնումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով:»,
ժթ. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Տևական հիվանդության (երկարատև ժամանակավոր անաշխատունակության նույն դեպքերի` քրոնիկական հիվանդության սրացման, վնասվածքների և այլ հիվանդությունների) դեպքում, բացառությամբ վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների, անձը բժշկասոցիալական փորձաքննության է ուղեգրվում ժամանակավոր անաշխատունակությունը սկսելու օրվանից հետո ութսուներորդ օրը (ոչ աշխատանքային օր լինելու դեպքում դրան նախորդող աշխատանքային օրը), եթե անձի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողությունը դեռևս չի վերականգնվել: Հիվանդը բժշկասոցիալական փորձաքննության է ենթարկվում եռամսյա ժամկետը լրանալու օրվանից ոչ ուշ:»,
ի. 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26. Սույն կարգի 25-րդ կետով սահմանված դեպքում` անձի բնակության վայրի բժշկական հաստատության կողմից տրվող անաշխատունակության թերթիկը, որպես ժամանակավոր անաշխատունակության յուրաքանչյուր հաջորդ ժամանակահատվածի համար տրվող անաշխատունակության թերթիկ, լրացվում է սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով:»,
իա. 27-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
իբ. 34-րդ կետում «որպես» բառը փոխարինել «ըստ անհրաժեշտության, որպես 140 օրացուցային օր տևողությամբ տրված» բառերով,
իգ. 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«35. Հղիության և ծննդաբերության դեպքում անաշխատունակության թերթիկում, անկախ դրա տրման օրվանից, որպես ժամանակավոր անաշխատունակության (հղիության` 70 օրացուցային օր և ծննդաբերության` 70 օրացուցային օր տևողությամբ արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի) սկիզբ նշվում է հղիության 210-րդ օրը: Եթե քաղաքացին անաշխատունակության թերթիկ ստանալու համար դիմում է հղիության արձակուրդի իրավունք ձեռք բերելուց (հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածը սկսելուց) հետո, ապա քաղաքացուն հատկացվող անաշխատունակության թերթիկում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի (հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի) սկիզբը մնում է անփոփոխ:»,
իդ. 36-րդ կետում «հետծննդյան» բառը փոխարինել «ծննդաբերության» բառով.
9) որոշմամբ հաստատված N 6 հավելվածի վերնագրում «ԹԵՐԹԻԿՆ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ» բառերը փոխարինել «ԹԵՐԹԻԿԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ» բառերով.
10) որոշմամբ հաստատված N 7 հավելվածում`
ա. վերնագիրը «ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ» բառերով,
բ. 1-ին կետում «անաշխատունակության նպաստի» բառերը փոխարինել «ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների» բառերով.
11) որոշմամբ հաստատված N 8 հավելվածում`
ա. վերնագրում «ԴԵՊՔՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ» բառերը փոխարինել «ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂԻՆ ՎՃԱՐՎԱԾ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ» բառերով,
բ. 1-ին կետում «անաշխատունակության» բառից հետո լրացնել «և մայրության» բառերը, իսկ «վճարված նպաստը» բառերը փոխարինել «վարձու աշխատողին վճարված մայրության նպաստը (այսուհետ` նպաստ)» բառերով,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետ.
«1.1. Եթե վարձու աշխատողի նպաստը հաշվարկվել է 69 620 ՀՀ դրամից, ապա հետպահում չի կատարվում:»,
դ. 2-րդ կետում «գործատուն» բառը փոխարինել «նպաստը հաշվարկող գործատուն (այսուհետ` գործատու), իսկ հարկային գործակալի պարտավորություններից ազատված գործատուի դեպքում` լիազոր մարմինը, սույն կարգով գործատուի համար սահմանված կարգով» բառերով,
ե. 7-րդ կետը «գումարի չափը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 9.2-րդ կետում նշված դեպքի,» բառերով,
զ. 7-րդ կետի 1-ին ենթակետում «հղիության և ծննդաբերության նպաստի» բառերը փոխարինել «նպաստի» բառով, իսկ 2-րդ ենթակետից հանել «ավելի» բառը,
է. լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին, 9.2-րդ, 9.3-րդ և 9.4-րդ կետեր.
«9.1. Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողին նշանակված (վճարված) նպաստը վերահաշվարկվում է, եթե`
1) հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվում է (այդ թվում` աշխատանքային պայմանագիրը լուծելու հետևանքով) գործատուներից որևէ մեկի մոտ.
2) միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողը վերսկսում է ժամանակավորապես դադարեցված ձեռնարկատիրական գործունեությունը կամ դադարեցնում է ձեռնարկատիրական գործունեությունը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում) կամ ընդհատում է հղիության և ծննդաբերության արձակուրդը:
9.2. Սույն կարգի 9.1-ին կետում նշված դեպքերում հետպահվող գումարի չափը որոշվում է հետևյալ կարգով`
1) վերահաշվարկվում է (համամասնորեն նվազեցվում է) միջին ամսական աշխատավարձը: Համամասնությունը որոշվում է նպաստ հաշվարկելու ժամանակահատվածի (այն ժամանակահատվածի, որի համար հաշվարկվել է նպաստ) առաջին օրվանից մինչև աշխատանքային պայմանագիրը լուծելու (գործունեությունը դադարեցնելը կամ ժամանակավորապես դադարեցրած գործունեությունը վերսկսելը) օրն ընկած ժամանակահատվածի օրերի թիվը նպաստ հաշվարկած ժամանակահատվածի (այն ժամանակահատվածի, որի համար հաշվարկվել է նպաստ) բոլոր օրերի թվին բաժանելու միջոցով.
2) վերահաշվարկվում է նպաստի ու վճարման ենթակա եկամտային հարկի չափը` նպաստ հաշվարկելու ժամանակահատվածի առաջին օրվանից մինչև աշխատանքային պայմանագիրը լուծելու (գործունեությունը դադարեցնելու կամ ժամանակավորապես դադարեցրած գործունեությունը վերսկսելու) օրն ընկած ժամանակահատվածի օրերի համար.
3) նպաստի` նախկինում հաշվարկված և վերահաշվարկված չափերի տարբերությունից հանվում է եկամտային հարկի` վճարված և վճարման ենթակա գումարի տարբերությունը` արդյունքն արձանագրելով որպես հետպահվող գումարի չափ:
9.3. Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողի մոտ սույն կարգի 9.1-ին կետում նշված հանգամանքներից որևէ մեկն ի հայտ գալու մասին տեղեկատվությունը հիմնական գործատուին տրամադրում է հարկային մարմինը` գործատուի կողմից գրանցման հայտ կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի կողմից համապատասխան հայտարարություն ներկայացվելուց հետո՝ էլեկտրոնային եղանակով: Տեղեկատվությունը ներառում է`
1) վարձու աշխատողի նույնականացման տվյալները (անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը).
2) ըստ անհրաժեշտության` գործատուի նույնականացման տվյալները (անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը), որի մոտ ընդհատվել է վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդը, հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու օրը, ամիսը, տարեթիվը.
3) ըստ անհրաժեշտության` որպես անհատ ձեռնարկատեր դադարեցրած ձեռնարկատիրական գործունեությունը վերսկսելու կամ ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու օրը, ամիսը, տարեթիվը:
9.4. Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողին նշանակված (վճարված) նպաստը վերահաշվարկվում է նաև, եթե նա ներկայացրել է սույն կարգի 9.1-ին կետում նշված հանգամանքներն ի հայտ գալը հավաստող փաստաթղթեր:».
12) որոշմամբ հաստատված N 9 հավելվածում`
ա. վերնագրում «ՆՊԱՍՏԻ ԳՈՒՄԱՐԻ» բառերը փոխարինել «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ» բառերով,
բ. 1-ին կետում «նպաստների» բառը փոխարինել «և մայրության նպաստների» բառերով, «ավելի վճարված նպաստի» բառերը՝ «վճարված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների (այսուհետ` նպաստ)» բառերով, իսկ «հղիության և ծննդաբերության» բառերը՝ «մայրության» բառով,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետ.
«1.1. Եթե ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկվել է 69 620 ՀՀ դրամից, ապա հետպահում չի կատարվում:»,
դ. 5-րդ կետում «չափերի» բառից հետո լրացնել «տարբերությունից հանած եկամտային հարկի` վճարված և վճարման ենթակա գումարի» բառերը,
ե. 9-րդ կետում «հղիության և ծննդաբերության» բառերը փոխարինել «մայրության» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
3. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սահմանված ձևի ժամանակավոր անաշխատունակության թերթիկները վավեր են:
4. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սահմանված ձևի ժամանակավոր անաշխատունակության թերթիկներում հատման գծից վերև ընկած մասում ժամանակավոր անաշխատունակության թերթիկ տալու ամսաթիվը լրացվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ տվողի կողմից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2016 թվականի մայիսի 17-ի N 243-Ն որոշման |
| |
«Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2012 թվականի մարտի 14-ի N 110-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ
I. ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված` վարձու աշխատողին տրվող ժամանակավոր անաշխատունակության նպաստը (այսուհետ` անաշխատունակության նպաստ) և մայրության նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` հիմք ընդունելով բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը (այսուհետ` անաշխատունակության թերթիկ): Սույն կարգը չի կարգավորում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` չաշխատող (վարձու աշխատող և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող) կանանց մայրության նպաստ նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները:
2. Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է յուրաքանչյուր գործատուն: Եթե վարձու աշխատողը միաժամանակ նաև անհատ ձեռնարկատեր (այսուհետ` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ) է, ապա անաշխատունակության նպաստը, անկախ այլ գործատուների կողմից նպաստ նշանակելու և վճարելու հանգամանքից, հաշվարկում, նշանակում և վճարում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին)` սոցիալական ապահովության պետական գործակալության (այսուհետ` գործակալություն) տարածքային բաժինների (այսուհետ` տարածքային բաժին) միջոցով:
3. Վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը վճարվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից, սակայն մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խումբ սահմանելու (խումբը վերանայելու) կամ աշխատանքից ազատվելու, կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվելու օրը՝ անկախ աշխատանքային պայմանագիրը լուծվելու հանգամանքից:
4. Ժամանակավոր անաշխատունակության երկրորդից վեցերորդ աշխատանքային օրերի համար անաշխատունակության նպաստը վճարվում է գործատուի, իսկ յոթերորդ աշխատանքային օրվանից սկսած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Սույն կարգի 3-4-րդ կետերի դրույթները ժամանակավոր անաշխատունակության նույն դեպքի համար կիրառվում են մեկ անգամ` անկախ ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված անաշխատունակության թերթիկների թվից:
5. Գործատուն անաշխատունակության նպաստը հաշվարկում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային (ընդհանուր հանգստյան օրեր չհանդիսացող) օրերի համար: Անաշխատունակության նպաստը հաշվարկելիս ընդհանուր հանգստյան օրեր են համարվում կազմակերպության կամ տվյալ վարձու աշխատողի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 155-րդ հոդվածի համաձայն սահմանված հանգստյան օրերը:
6. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված ոչ աշխատանքային տոնական և հիշատակի օրերի համար անաշխատունակության նպաստ վճարվում է, եթե այդ օրերը չեն համընկնում ընդհանուր հանգստյան օրերի հետ:
7. Եթե աշխատանքային օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ տեղափոխվել է ընդհանուր հանգստյան օր, ապա ընդհանուր հանգստյան օրը դիտարկվում է որպես աշխատանքային օր, իսկ տեղափոխված աշխատանքային օրը` ընդհանուր հանգստյան օր:
8. Վարձու աշխատողին տրվող մայրության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` հղիության և ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածի բոլոր օրացուցային օրերի համար: Օրենքի 13-րդ հոդվածով սահմանված` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ) գտնվելու դեպքում մայրության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է մայրության նպաստ վճարելու մասին գործատուի անհատական իրավական ակտի հիման վրա:
9. Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի (այդ թվում` միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող) մայրության նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է հիմնական աշխատավայրի գործատուն: Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդ տալու մասին անհատական իրավական ակտ ընդունելու համար հիմնական աշխատավայրի գործատուի համար հիմք է համարվում անաշխատունակության թերթիկը, իսկ այլ գործատուների համար` անաշխատունակության թերթիկի՝ սույն կարգի 19-րդ կետով սահմանված լուսապատճենը:
10. Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողի (այդ թվում` միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող) մայրության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի այն օրվանից, երբ վարձու աշխատողը բոլոր գործատուների մոտ գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում (միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսանալու դեպքում` նաև ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը):
11. Եթե անաշխատունակության թերթիկը ներկայացվել է օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում, ապա գործատուն հղիության և ծննդաբերության արձակուրդը տրամադրում է սկսած այն օրվանից, երբ վարձու աշխատողը չի ներկայացել աշխատանքի, բայց ունեցել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք:
12. Անաշխատունակության նպաստը և մայրության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում են սույն կարգով նախատեսված փաստաթղթերը ներկայացվելուց հետո` մինչև առաջիկա աշխատավարձը վճարելու օրը:
13. Անաշխատունակության և մայրության նպաստների գումարից եկամտային հարկը հաշվարկվում է «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված չափով և կարգով:
14. Վարձու աշխատողը`
1) անաշխատունակության նպաստը հաշվարկելու, նշանակելու և վճարելու համար գործատուին է ներկայացնում`
ա. բժշկական հաստատության տված անաշխատունակության թերթիկը (օրենքով սահմանված դեպքում` անաշխատունակության թերթիկի՝ սույն կարգի 19-րդ կետով սահմանված լուսապատճենը),
բ. մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման ընթացքում նրա խնամքն իրականացնելու հետևանքով ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ ստանալու դեպքում` առողջարանային ուղեգրի լուսապատճենը,
գ. առողջարանային բուժման նպաստի դեպքում` առողջարանային ուղեգրի լուսապատճենը.
2) մայրության նպաստը հաշվարկելու, նշանակելու և վճարելու համար հիմնական աշխատավայրի գործատուին է ներկայացնում`
ա. բժշկական հաստատության տված անաշխատունակության թերթիկը,
բ. եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` մայրության նպաստը հաշվարկող գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է 12 ամսվանից` օրենքի 22-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված տեղեկանքը.
3) համատեղությամբ աշխատելու դեպքում մայրության նպաստը հաշվարկելու, նշանակելու և վճարելու համար հիմնական աշխատավայրի գործատուին, բացի սույն կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթերից, ներկայացնում է`
ա. այլ գործատուի տված փաստաթուղթը (տեղեկանքը կամ հղիության և ծննդաբերության արձակուրդ տրամադրելու հրամանի քաղվածքը) հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի մասին (գործատուի տված փաստաթղթում ներառվում են աշխատանքային պայմանագրի տեսակը (որոշակի կամ անորոշ ժամկետով կնքված), պայմանագիրը կնքելու օրը, ամիսը, տարեթիվը, իսկ եթե աշխատանքային պայմանագիրը կնքվել է որոշակի ժամկետով, նաև պայմանագրի ժամկետի ավարտը՝ անկախ լուծվելու հանգամանքից), ինչպես նաև տարածքային բաժնի տված` օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված տեղեկանքը,
բ. եթե հաշվարկային ժամանակահատվածում վարձու աշխատողն այլ գործատուի մոտ գտնվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այլ գործատուի տված տեղեկանքը խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ վարձու աշխատողի համար սահմանած (անկախ հաշվարկվելու հանգամանքից) կամ հաշվարկված հիմնական աշխատավարձի չափի մասին,
գ. ըստ անհրաժեշտության (եթե ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու օրվա դրությամբ վարձու աշխատողը նաև անհատ ձեռնարկատեր է)` հարկային մարմնի տված, որպես ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ, իր գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած լինելու և ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու դեպքին նախորդող տարվա` օրենքով սահմանված եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի (եկամտային հարկի) մասին տեղեկանքը` համաձայն սույն կարգով սահմանված ձևի:
15. Օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ և 10-րդ մասերով սահմանված տեղեկանքները ստանալու համար տարածքային բաժին է ներկայացվում`
1) դիմում, որում նշվում են վարձու աշխատողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, գործատուի (գործատուների) նույնականացման տվյալները (անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը), որի (որոնց) վճարած եկամուտների մասին տեղեկանքը ցանկանում է ստանալ.
2) վարձու աշխատողի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը (եթե դիմումում չի նշվել վարձու աշխատողի հանրային ծառայությունների համարանիշը).
3) անաշխատունակության թերթիկի՝ սույն կարգի 19-րդ կետով սահմանված լուսապատճենը:
16. Սույն կարգի 15-րդ կետով սահմանված դիմումը կարող է ներկայացնել նաև այլ անձ: Այդ դեպքում, բացի սույն կարգի 15-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացվում է նաև դիմողի անձնագիրը, ինչպես նաև վարձու աշխատողի կողմից ստորագրված լիազորագիր:
17. Տարածքային բաժինը օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ և 10-րդ մասերով սահմանված՝ այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկանքը դիմումատուին տրամադրում է՝ հիմք ընդունելով հարկային մարմնից ստացված տեղեկատվությունը: Տեղեկանքը տրամադրվում է փոստային առաքմամբ կամ առձեռն (ստորագրությամբ) վարձու աշխատողին կամ նրա լիազորած անձին տրամադրելու միջոցով: Տեղեկանքում նշվում է.
1) վարձու աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը (հայրանունը` առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը.
2) հաշվարկային ժամանակահատվածում վարձու աշխատողի համար այլ գործատուի հաշվարկված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները՝ ըստ հաշվարկային ժամանակահատվածի ամիսների և դիմումում նշված գործատուների.
3) եթե վարձու աշխատողը հաշվարկային ժամանակահատվածում գտնվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում՝ խնամքի արձակուրդի ժամանակահատվածի սկիզբը և ավարտը` ըստ դիմումում նշված գործատուների.
4) եթե վարձու աշխատողը հաշվարկային ժամանակահատվածում գտնվել է ժամանակավոր անաշխատունակության մեջ կամ հղիության և ծննդաբերության արձակուրդում՝ ժամանակավոր անաշխատունակության կամ հղիության և ծննդաբերության արձակուրդի սկիզբը և ավարտը, այդ ժամանակահատվածի համար վճարված անաշխատունակության (մայրության, իսկ մինչև 2016 թվականի հունվարի 1-ը` հղիության և ծննդաբերության) նպաստի գումարը:
18. Գործատուն լրացնում է անաշխատունակության թերթիկի (սույն կարգով նախատեսված դեպքում` անաշխատունակության թերթիկի լուսապատճենի) համապատասխան տողերը և ներկայացված փաստաթղթերի հիման վրա նշանակում է անաշխատունակության նպաստը:
19. Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի հիմնական աշխատավայրի գործատուն անաշխատունակության թերթիկի հիման վրա նշանակում է անաշխատունակության կամ մայրության նպաստը` մինչև իր կողմից անաշխատունակության թերթիկի համապատասխան տողերը լրացնելը` անաշխատունակության թերթիկի լուսապատճենի առաջին էջում կատարելով «Բնօրինակը գտնվում է___________կազմակերպությունում» գրառումը և ստորագրությամբ հաստատելով (կնիքի առկայության դեպքում` կնքում է) անաշխատունակության թերթիկի լուսապատճենը, որը`
1) այլ գործատուի կամ տարածքային բաժնի համար հիմք է տվյալ վարձու աշխատողին անաշխատունակության նպաստ նշանակելու համար.
2) այլ գործատուի համար հիմք է վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդ ձևակերպելու համար.
3) ըստ անհրաժեշտության` վարձու աշխատողը ներկայացնում է սույն կարգի 15-րդ կետով սահմանված կարգով տեղեկանքներն ստանալու համար:
20. Վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը և մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկուերորդ ամսվա 1-ից մինչև ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող ամսվա վերջին օրն ընկած ժամանակահատվածի (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (հաշվարկված) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
21. Սույն կարգի իմաստով վարձու աշխատողին վճարված եկամուտ (այսուհետ` եկամուտ) են համարվում`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները.
2) անաշխատունակության և մայրության (մինչև 2016 թվականի հունվարի 1-ը` հղիության և ծննդաբերության) նպաստները:
22. Սույն կարգի 21-րդ կետի 2-րդ ենթակետում նշված անաշխատունակության կամ մայրության (մինչև 2016 թվականի հունվարի 1-ը` հղիության և ծննդաբերության) նպաստի՝ հաշվարկային ժամանակահատված ներառված օրերի համար հաշվարկված չափը որոշելու համար անձին վճարված անաշխատունակության կամ մայրության (մինչև 2016 թվականի հունվարի 1-ը` հղիության և ծննդաբերության) նպաստի ընդհանուր գումարը բաժանվում է ժամանակավոր անաշխատունակության (հղիության և ծննդաբերության արձակուրդի) ժամանակահատվածի օրացուցային օրերի թվի վրա և բազմապատկվում է հաշվարկային ժամանակահատվածի ու ժամանակավոր անաշխատունակության (հղիության և ծննդաբերության արձակուրդի) ժամանակահատվածի համընկնող օրացուցային օրերի թվով:
23. Եթե հաշվարկային ժամանակահատվածը ներառում է նաև վարձու աշխատողի` խնամքի արձակուրդում գտնվելու ամիսներ, ապա այդ ամիսներից յուրաքանչյուրի համար որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի պաշտոնի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածով սահմանված (անկախ հաշվարկվելու հանգամանքից) կամ հաշվարկված հիմնական աշխատավարձը:
24. Անաշխատունակության նպաստի և մայրության նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս գործատուն հաշվառում է հաշվարկային ժամանակահատվածի համար (անկախ այդ ժամանակահատվածում իր և վարձու աշխատողի աշխատանքային հարաբերությունների անընդհատությունից) միայն իր կողմից վարձու աշխատողին վճարած (հաշվարկած) եկամուտը՝ բացառությամբ օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ և 10-րդ մասերով սահմանված դեպքերի:
25. Համատեղությամբ աշխատելու դեպքում մայրության նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հիմնական աշխատավայրի գործատուն օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքում հաշվարկային ժամանակահատվածի համար այլ գործատուի (որի հետ ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողը գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ) վճարած եկամուտը հաշվառում է` անկախ տվյալ ժամանակահատվածում այդ գործատուի և վարձու աշխատողի աշխատանքային հարաբերությունների անընդհատությունից:
26. Վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը հաշվարկվում է սույն կարգի համաձայն հաշվարկված միջին ամսական աշխատավարձի 80 տոկոսից: Եթե միջին ամսական աշխատավարձի 80 տոկոսը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի (այսուհետ` նվազագույն ամսական աշխատավարձ) տասնապատիկը, ապա անաշխատունակության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի տասնապատիկից:
27. Մայրության նպաստ նշանակելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` մայրության նպաստը հաշվարկող գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է 12 ամսից, ապա նրա միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս օրենքով սահմանված կարգով հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում` մինչև մայրության նպաստը հաշվարկող գործատուի մոտ աշխատանքի անցնելը նրան այլ գործատուի վճարած եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չի գտնվել:
28. Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հիմնական գործատուն եկամտում հաշվառում է նաև՝
1) հաշվարկային ժամանակահատվածի համար այլ գործատուի (գործատուների) կողմից հաշվարկած եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ է.
2) եթե վարձու աշխատողը հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի մոտ գտնվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում՝ խնամքի արձակուրդի՝ հաշվարկային ժամանակահատվածի հետ համընկնող յուրաքանչյուր ամսվա հաշվով այլ գործատուի կողմից վարձու աշխատողի համար սահմանած օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված հիմնական աշխատավարձի չափով գումար.
3) ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվան նախորդող տարվա՝ օրենքի 22-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ հանդիսացել է նաև ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ և ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը:
29. Սույն կարգի 28-րդ կետի 1-2-րդ ենթակետերում նշված՝ միջին ամսական աշխատավարձում հաշվառվող գումարը համամասնորեն նվազեցվում է, եթե համաձայն ներկայացված տեղեկատվության՝
1) վարձու աշխատողն այլ գործատուի հետ կնքել է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր և որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվում է ավելի վաղ, քան հղիության և ծննդաբերության արձակուրդը (անկախ պայմանագիրը լուծելու հանգամանքից).
2) գործատուի հետ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է մինչև աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը, բայց հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում.
3) այլ գործատուի հետ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտը:
30. Սույն կարգի 29-րդ կետում նշված համամասնությունը որոշվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի առաջին օրվանից մինչև աշխատանքային պայմանագիրը լուծելու կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտի կամ ժամկետից շուտ լուծելու օրն ընկած ժամանակահատվածի օրերի թիվը հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի օրերի թվին բաժանելու միջոցով:
31. Վարձու աշխատողի (այդ թվում` միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող) մայրության նպաստը հաշվարկվում է սույն կարգի համաձայն հաշվարկված միջին ամսական աշխատավարձից: Եթե վարձու աշխատողի` սույն կարգի համաձայն հաշվարկված միջին ամսական աշխատավարձը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկը, ապա մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկից: Եթե այդ աշխատավարձը պակաս է 69 620 ՀՀ դրամից, ապա մայրության նպաստը հաշվարկվում է 69 620 ՀՀ դրամից:
32. Եթե գործատուն (մայրության նպաստի դեպքում` հիմնական աշխատավայրի) օրենքով սահմանված կարգով ազատված է հարկային գործակալի պարտավորությունից, ապա անաշխատունակության նպաստի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները և մայրության նպաստը վարձու աշխատողին նշանակում և վճարում է լիազոր մարմինը՝ հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը: Եթե հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուն (այդ թվում` հիմնական աշխատավայրի) իր հայեցողությամբ, «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, հանդես է գալիս որպես հարկային գործակալ, ապա վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը կամ մայրության նպաստը նշանակում և վճարում է գործատուն (այդ թվում` հիմնական աշխատավայրի)` ընդհանուր հիմունքներով:
II. ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ ԻՐԵՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԱԾ ԱՆՁԻՆ ՏՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
33. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին տրվող անաշխատունակության նպաստը կամ մայրության նպաստը անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում հաշվարկում, նշանակում և վճարում է լիազոր մարմինը` գործակալության տարածքային բաժինների միջոցով: Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողին տրվող անաշխատունակության նպաստը հաշվարկվում է ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձանց համար սահմանված ընդհանուր հիմունքներով:
34. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին անաշխատունակության նպաստը կամ մայրության նպաստը վճարվում է օրենքով սահմանված ժամանակաշրջանի բոլոր օրացուցային օրերի համար, սակայն մինչև օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելը (բացառությամբ ժամանակավոր դադարեցման): Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին անաշխատունակության նպաստ կամ մայրության նպաստ չի վճարվում, եթե ժամանակավոր անաշխատունակությունը ծագել է օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության դադարեցումից (այդ թվում` ժամանակավոր դադարեցումից) հետո: Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դեպքում՝ գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու օրվանից: Անհատ ձեռնարկատիրոջ ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու օրը գործունեությունը դադարեցնելու պետական գրանցման օրն է, ժամանակավոր դադարեցման օրը` իր հաշվառման վայրի հարկային տեսչություն ներկայացրած` անորոշ կամ որոշակի ժամկետով գործունեություն չիրականացնելու (գործատու չհանդիսանալու` վարձու աշխատող չունենալու և ֆիզիկական անձանց աշխատանքը, ծառայությունները փաստացի չօգտագործելու, ինչպես նաև` որպես հարկային գործակալ ֆիզիկական անձանց կամ ոչ ռեզիդենտ կազմակերպություններին եկամուտներ փաստացի չվճարելու) մասին հայտարարությունում նշված օրը:
35. Լիազոր մարմինը, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին նպաստ վճարելիս, եկամտային հարկը հաշվարկում և գանձում է հարկային գործակալի կողմից եկամտային հարկը հաշվարկելու և գանձելու համար սահմանված կարգով:
36. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձն իրեն տրվող անաշխատունակության նպաստը կամ մայրության նպաստը նշանակելու և վճարելու համար իր պետական գրանցման վայրի տարածքային բաժին է ներկայացնում`
1) դիմում, որում նշվում են դիմողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն և հարկ վճարողի հաշվառման համարը, բանկային հաշվի համարը, որին պետք է փոխանցել անաշխատունակության կամ մայրության նպաստի գումարը.
2) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, բժշկական հաստատության տված անաշխատունակության թերթիկը (օրենքով սահմանված դեպքում` անաշխատունակության թերթիկի լուսապատճենը).
3) հարկային մարմնի տված` ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու օրվա դրությամբ, որպես ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ, իր գործունեությունը դադարեցրած լինելու և ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու դեպքին նախորդող տարվա` օրենքով սահմանված եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի (եկամտային հարկի) մասին տեղեկանքը` համաձայն սույն կարգով սահմանված ձևի.
4) ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի դեպքում` հիվանդ երեխայի անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը, իսկ մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման դեպքում` նաև առողջարանային ուղեգրի լուսապատճենը:
37. Լիազոր մարմինը, հիմք ընդունելով ներկայացրած փաստաթղթերը, դրանք ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում հաշվարկում, նշանակում և վճարում է անաշխատունակության կամ մայրության նպաստ: Եթե ներկայացված փաստաթղթերը բավարար չեն անաշխատունակության կամ մայրության նպաստ նշանակելու համար, կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը միաժամանակ նաև վարձու աշխատող է, ապա անաշխատունակության նպաստ կամ մայրության նպաստ չնշանակելու որոշման մասին պատշաճ կարգով տեղեկացնում է դիմումատուին` նշելով պատճառները: Եթե անաշխատունակության նպաստ կամ մայրության նպաստ չնշանակելու պատճառները վերացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում, ապա դիմելու օր (սույն կետում նշված մեկամսյա ժամկետը կիրառելու առաջին օր) է համարվում այդ փաստաթղթերը ներկայացնելու դիմումը լիազոր մարմին ներկայացնելու օրը:
38. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի անաշխատունակության նպաստը կամ մայրության նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով` սույն կարգի 36-րդ կետի 1-ին ենթակետում նշված բանկային հաշվի համարին փոխանցելու միջոցով:
39. Լիազոր մարմինը, մինչև յուրաքանչյուր ամսվա տասնհինգերորդ աշխատանքային օրը, նախորդ ամսվա ընթացքում իր նշանակած (հաշվարկած, վերահաշվարկած) նպաստների վերաբերյալ հարկային մարմին է ներկայացնում հետևյալ տեղեկատվությունը`
1) ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի և հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուի վարձու աշխատողի ազգանունը, անունը, հարկ վճարողի հաշվառման համարը, անձնագրի սերիան ու համարը, գրանցման վայրի հասցեն, հանրային ծառայությունների համարանիշը.
2) ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի սկիզբը և վերջը, ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա (հաշվարկային ժամանակահատվածի)` օրենքով սահմանված եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի չափը, հաշվարկված նպաստի չափը:
40. Հարկային մարմինը սույն կարգի 39-րդ կետով սահմանված տեղեկատվությունն արտացոլում է համապատասխան տեղեկատվական բազայում:
41. Եթե ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի (այդ թվում` միաժամանակ վարձու աշխատող հանդիսացող) միջին ամսական եկամտի 80 տոկոսը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկը, ապա անաշխատունակության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկից: Եթե այդ եկամուտը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկը, լիազոր մարմինը մայրության նպաստը հաշվարկում է նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկից:
42. Եթե ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը չունի ժամանակավոր անաշխատունակության դեպքի տարվան նախորդող տարվա` օրենքով սահմանված եկամտային հարկով հարկվող օբյեկտ համարվող եկամուտ կամ միջին ամսական եկամուտը պակաս է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձից, ապա լիազոր մարմինը մայրության նպաստը հաշվարկում է 69 620 ՀՀ դրամից:
III. ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՆՊԱՍՏԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
43. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական վարչության (այսուհետ` վարչություն) քրեակատարողական հիմնարկում (այսուհետ` քրեակատարողական հիմնարկ) գտնվող ազատազրկված դատապարտյալի (այսուհետ` դատապարտյալ) համար հաշվարկվում և վճարվում են միայն հիվանդության, մայրության նպաստներ` ընդհանուր հիմունքներով:
44. Դատապարտյալին անաշխատունակության թերթիկ տալիս է քրեակատարողական հիմնարկի կամ քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի վարչական տարածքն սպասարկող առողջապահական կազմակերպությունը:
45. Տևական հիվանդության դեպքում դատապարտյալը բժշկասոցիալական փորձաքննության է ուղեգրվում ժամանակավոր անաշխատունակությունն սկսելու օրվան հաջորդող ութսուներորդ օրը (ոչ աշխատանքային օր լինելու դեպքում դրան նախորդող աշխատանքային օրը)` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
IV. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
46. Եթե ժամանակավոր անաշխատունակության նպաստի կամ մայրության նպաստի (հղիության և ծննդաբերության արձակուրդի) իրավունքն առաջացել է մինչև 2016 թվականի հունվարի 1-ը, ապա անաշխատունակության (մայրության) նպաստը և այն հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում են մինչև «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ‑71-Ն օրենքն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով (պայմաններով):
|
_____________________________________________________________________________
(Հարկային ստորաբաժանման անվանումը) |
| ՏԵՂԵԿԱՆՔ N______________ |
|
_____________ 20__թ. |
ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ ԻՐԵՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԱԾ ԱՆՁԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻՆ ՆԱԽՈՐԴՈՂ ՏԱՐՎԱ՝ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԵԿԱՄՏԻ ԵՎ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
|
1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
|
|
|
|
|
|
|
|
|
2. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
|
|
3. Անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը |
|
|
4. Հանրային ծառայությունների համարանիշը
կամ հանրային ծառայությունների համարանիշ
չստանալու մասին տեղեկանքի համարը |
|
|
5. Պետական գրանցման օրը, ամիսը, տարեթիվը |
|
|
6. Գործունեությունը սկսելու (վերսկսելու) օրը,
ամիսը, տարեթիվը |
|
|
7. Հաշվետու ժամանակաշրջանը (ժամանակավոր
անաշխատունակության դեպքին նախորդող տարին) |
|
|
8. Ընթացիկ տարում ձեռնարկատիրական գործունեությունը
ժամանակավորապես դադարեցնելու օրը, ամիսը |
|
|
9. Ընթացիկ տարում ձեռնարկատիրական գործունեությունը
դադարեցնելու օրը, ամիսը |
|
|
10. Հաշվետու ժամանակաշրջանի եկամտային հարկի
հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի (բացառությամբ
«Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով
սահմանված եկամուտների) չափը |
|
|
11. «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասով
սահմանված դրույքաչափով եկամտային հարկ վճարելու
դեպքում հաշվետու ժամանակաշրջանում` |
|
|
ա. վճարված եկամտային հարկի գումարը (թվերով և տառերով) |
|
|
բ. եկամտային հարկ վճարած ամիսների թիվը |
|
|
12. Անձի` տեղեկանքի համար դիմելու օրվա դրությամբ
հարկային պարտավորությունները կատարած լինելու
կամ չլինելու մասին նշումը |
|
Սպասարկող ստորաբաժանման պետ _______________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
Կատարող _________________________ Կ.Տ.»:
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2016 թվականի մայիսի 17-ի N 243-Ն որոշման |
| |
«Հավելված N 3
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2012 թվականի մարտի 14-ի N 110-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՏՈՒԻ ԾԱԽՍԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ
1. Գործատուն վարձու աշխատողներին ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների (այսուհետ` նպաստ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարը վճարում է տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի հաշվին` վճարված նպաստի գումարի չափով նվազեցնելով տվյալ ամսվա համար վճարվող եկամտային հարկի գումարները:
2. Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի գումարները բավարար չեն նպաստը վճարելու համար, ապա գործատուն նպաստի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի հաշվին վճարվող գումարների պակասող մասը (այսուհետ` գործատուին փոխհատուցման ենթակա գումար) վճարում է իր միջոցներից, որը գործատուին փոխհատուցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից գործատուին փոխհատուցման ենթակա գումարը վճարվում է հարկային մարմին ներկայացված տեղեկանքի (համաձայն ձևի) հիման վրա` դրան կցելով հաշվետու ամսվա ընթացքում վճարված նպաստների նշանակման և վճարման համար հիմք հանդիսացած ժամանակավոր անաշխատունակության թերթիկների լուսապատճենները:
4. Հարկային մարմինը տասը օրացուցային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկատվությունը, նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման համապատասխանությունն օրենքին, հաստատում (կնքում) է տեղեկանքը և վերադարձնում գործատուին` սույն կարգով սահմանված դեպքում նշելով փոխհատուցման ենթակա գումարը կամ գրավոր մերժում է տեղեկանքը հաստատելը` նշելով մերժման պատճառը և գործատուի հետագա գործողությունները:
5. Տեղեկանքը հաստատելը մերժվում է, եթե`
1) փաստաթղթերում ներկայացված տեղեկությունները թերի են.
2) տեղեկանքում ներկայացված տեղեկություններում առկա է թվաբանական սխալ.
3) նպաստը հաշվարկվել, նշանակվել և վճարվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության խախտմամբ կամ նպաստի հաշվարկման մեջ առկա է թվաբանական սխալ, և հարկային մարմնի կողմից կատարված վերահաշվարկի արդյունքում պարզվում է, որ առկա չէ փոխհատուցման ենթակա գումար կամ առկա է այլ գումար:
6. Սույն կարգի 5-րդ կետի 1-2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում` մերժման հիմքերը վերացվելուց ու հարկային մարմին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց հետո հինգ օրացուցային օրվա ընթացքում հարկային մարմինը հաստատում (կնքում) ու գործատուին է վերադարձնում տեղեկանքը:
7. Գործատուն հարկային մարմնի հաստատած (կնքած) տեղեկանքը ներկայացնում է լիազոր մարմին:
8. Լիազոր մարմինը, հաստատած (կնքած) տեղեկանքը ներկայացվելուց հետո մեկ ամսվա ընթացքում, գործատուին փոխհատուցման ենթակա գումարը փոխանցում է նրա բանկային հաշվեհամարին:
| Փաստաթղթի հերթական համարը _________ |
|
_____________ 20 ____ թ. |
|
(լրացվում է հարկային մարմնի կողմից) |
ՏԵՂԵԿԱՆՔ
ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
|
1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
|
|
|
|
|
|
|
|
|
2. Կազմակերպության անվանումը (անհատ
ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը) |
|
|
3. Գտնվելու (բնակության) վայրը |
|
|
4. Հեռախոսահամարը |
|
|
5. Նպաստը վճարելու ամսաթիվը (օրը,
ամիսը, տարեթիվը) |
|
|
6. Տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային
հարկի գումարը, որի հաշվին վճարվել են
ժամանակավոր անաշխատունակության և
մայրության նպաստները (թվերով և տառերով) |
|
|
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական
բյուջեի միջոցների հաշվին վճարման ենթակա (վճարված)
ժամանակավոր անաշխատունակության և մայրության
նպաստների հանրագումարը (թվերով և տառերով), այդ թվում` |
|
|
ա. մայրության նպաստ (թվերով և տառերով) |
|
|
բ. ժամանակավոր անաշխատունակության նպաստներ
(թվերով և տառերով) |
|
|
8. Փոխհատուցման ենթակա գումարը (թվերով և տառերով) |
|
Առդիր ________ թերթ _______ _________________20 _____ թ.
Կազմակերպության ղեկավար կամ անհատ ձեռնարկատեր _____________________________ Կ.Տ.
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
Ուսումնասիրվել է ներկայացված տեղեկատվությունը և նպաստի հաշվարկման համապատասխանությունն օրենքին:
Գործատուին փոխհատուցման ենթակա գումարի չափը կազմում է________________ՀՀ դրամ:
(թվերով և տառերով)
Սպասարկող ստորաբաժանման մասնագետ ______________________________________________ Կ.Տ.
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
Սպասարկող ստորաբաժանման պետ ____________________________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
____ _____________________ 20 ___ թ.»:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |