ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012
ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 10-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71‑րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի «Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարի չափերը` ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին» N 10-Ն որոշմամբ սահմանված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 1-ին կետից հանել 2-րդ և 3-րդ պարբերությունները.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ կետեր.
«1.1. Սույն կարգի իմաստով զինծառայողը համարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, եթե՝
1) զոհվել (մահացել) է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության (ներքին գործերի), ազգային անվտանգության և արտակարգ իրավիճակների հանրապետական գործադիր մարմիններում (այսուհետ՝ համապատասխան պետական մարմիններ) զինվորական ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելիս.
2) եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժեր և այլ զորքեր պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի զինծառայող (կամ ռազմաուսումնական հաստատությունում սովորող կուրսանտ) և զոհվել (մահացել) է պարտադիր զինծառայության ժամանակ՝ բացառությամբ զորամասն ինքնակամ լքելու կամ կանխամտածված այլ օրինազանցության դեպքերի (ընդ որում, կանխամտածված օրինազանցություն չի համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժեր և այլ զորքեր պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի զինծառայողի ինքնասպանությունը).
3) մահացել է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո հինգ տարվա ընթացքում, սակայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ համապատասխան պետական մարմիններում զինվորական ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ծագած հիվանդության, ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով, կամ մահացել է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հինգ տարի հետո, սակայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ համապատասխան պետական մարմիններում զինվորական ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով.
4) անհայտ կորել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հատուկ պարտականություններ կատարելու ժամանակ։
1.2. Սույն կարգի իմաստով զինծառայողը համարվում է Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, եթե`
1) զոհվել է Հայրենական մեծ պատերազմում.
2) զոհվել է ԽՍՀՄ զինված ուժերի, ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի և ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության համակարգերի (այսուհետ՝ ԽՍՀՄ զինված ուժեր) կազմում այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով.
3) եղել է ԽՍՀՄ զինված ուժերի պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայող և զոհվել (մահացել) է պարտադիր զինծառայության ժամանակ.
4) զոհվել (մահացել) է ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս.
5) մահացել է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո հինգ տարվա ընթացքում, սակայն Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած վնասվածքի, խեղման կամ ծագած հիվանդության պատճառով, կամ մահացել է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հինգ տարի հետո, սակայն Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով:».
3) 3-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետում «պետություններում» և «հետևանքով կամ» բառերից հետո լրացնել «ԽՍՀՄ զինված ուժերի կազմում» բառերը,
բ. 2-րդ ենթակետում «այլ պետություններում» բառերը փոխարինել «ԽՍՀՄ զինված ուժերի կազմում» բառերով,
գ. 3-րդ ենթակետում «կամ» բառից հետո լրացնել «համապատասխան պետական մարմիններում» բառերը,
դ. 4-րդ ենթակետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում» բառերը փոխարինել «համապատասխան պետական մարմիններում» բառերով,
ե. 5-րդ ենթակետում «մարտական գործողությունների մասնակիցները՝ 8 000 դրամ» բառերը փոխարինել «ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցները՝ 12 000 դրամ» բառերով.
4) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Պարգևավճար ստանալու իրավունք ունեն աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող` ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձինք, Հայրենական մեծ պատերազմի կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցները, պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները, ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները՝ 12 000 դրամ:».
5) 5-րդ և 5.1-ին կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Պարգևավճար ստանալու իրավունք ունեն տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ, կամ ծերության սոցիալական կենսաթոշակ, կամ հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ ստացող և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող, սակայն զինվորական կենսաթոշակ չստացող՝ մահացած զինծառայողի ընտանիքի անդամները՝ հետևյալ չափերով՝
1) յուրաքանչյուր երեխան՝ 38 000 դրամ.
2) յուրաքանչյուր այլ անդամ՝ 31 000 դրամ:
5.1. Պարգևավճար ստանալու իրավունք ունեն տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ, կամ ծերության սոցիալական կենսաթոշակ, կամ հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ ստացող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամները (անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից)՝ հետևյալ չափերով՝
1) յուրաքանչյուր երեխան՝ 38 000 դրամ.
2) յուրաքանչյուր այլ անդամ՝ 31 000 դրամ:».
6) 6-րդ կետում «(կենսաթոշակ չստացող)՝» բառերից հետո լրացնել «ԽՍՀՄ զինված ուժերի կազմում» բառերը.
7) 7-րդ կետի 1-ին ենթակետում «երեխայի» բառից հետո լրացնել «(առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող՝ 23 տարին չլրացած զավակի)» բառերը.
8) 10-րդ կետում «5-րդ կետի 1-ին ենթակետում» բառերը փոխարինել «5-րդ կետում» բառերով, իսկ «5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված անձանց և» բառերը հանել.
9) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին կետ.
«10.1. Սույն կարգի 5.1-ին կետում նշված պարգևավճարը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, նշանակվում է համապատասխան այն մարմնի կողմից, որտեղ ծառայել է զոհված զինծառայողը, իսկ Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին՝ լիազոր մարմնի կողմից։».
10) 13-րդ կետի 3-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Զոհված զինծառայողի երեխայի (զավակի) պահանջով նրա պարգևավճարի բաժինն առանձնացնելու դեպքում նրան վճարվում է այդ բաժինը և այդ երեխայի (զավակի) համար լրացուցիչ ավելացվող պարգևավճարի գումարը:».
11) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին կետ.
«13.1. Ընտանիքի՝ սույն կարգի 13-րդ կետում նշված պարգևավճարը բաժնով ստացող անձի մահվան դեպքում ընտանիքի մյուս անդամին (անդամներին) նշանակված պարգևավճարը (բաժինը) վերահաշվարկվում է այդ անդամի դիմումի հիման վրա, ընդ որում՝
1) եթե սույն կետով սահմանված դիմումը ներկայացվել է պարգևավճարը բաժնով ստացող անձի մահվան ամսվան հաջորդող 12 ամսվա ընթացքում, ապա ընտանիքի մյուս անդամին (անդամներին) նշանակված պարգևավճարը (բաժինը) վերահաշվարկվում է պարգևավճարը բաժնով ստացող անձի մահվան ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
2) եթե սույն կետով սահմանված դիմումը ներկայացվել է պարգևավճարը բաժնով ստացող անձի մահվան ամսվան հաջորդող ամսվանից 12 ամիս հետո, ապա ընտանիքի մյուս անդամին (անդամներին) նշանակված պարգևավճարը (բաժինը) վերահաշվարկվում է պարգևավճարը բաժնով ստացող անձի դիմելու ամսվան նախորդող 12-րդ ամսվա 1-ից:».
12) 14-րդ կետի 2-րդ ենթակետում «գ» պարբերությունում «նշված դեպքում» բառերը փոխարինել «, 5-րդ և 5.1-ին կետերում նշված դեպքերում» բառերով, իսկ «(օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) օրվանից» բառերը՝ «(օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) կամ մահանալու օրվանից» բառերով.
13) 23-րդ կետի 2-րդ ենթակետում և 24-րդ կետի 2-րդ ենթակետում «անձնագիրը (կամ նույնականացման քարտը)» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի N 9-Ն որոշմամբ հաստատված N 10 հավելվածում նշված` անձը հաստատող փաստաթուղթը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող ամսվա 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |