ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
23 հունիսի 2016թ. |
N 328-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 902-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 28-ի ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 902-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) որոշմամբ հաստատված N 2 հավելվածում՝
ա. 3-րդ կետի 5-րդ ենթակետում «շրջխորհրդի» բառից հետո լրացնել «(շրջգործկոմի)» բառը, իսկ վերջակետը փոխարինել միջակետով,
բ. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերով.
«6) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների խորհրդին կից կապիտալ շինարարության վարչության պետի, պետի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների խորհրդին կից փախստականների և հումանիտար օգնության հարցերով վարչության պետի, պետի տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.
7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սպորտի վարչության պետի, պետի տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.
8) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետի, պետի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի, նախագահի տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.
9) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի խորհրդականի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի օգնականի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.
10) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ագրոարդյունաբերական կոմիտեի նախագահի, նախագահի տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը։»,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին կետ.
«12.1. Կենսաթոշակի իրավունքը որոշելիս և կենսաթոշակի չափը հաշվարկելիս մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները համընկնելու դեպքում հաշվառվում է դրանցից մեկը:».
2) որոշմամբ հաստատված N 3 հավելվածում՝
ա. 2-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «(բացառությամբ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով կենսաթոշակի իրավունք տվող դեպքի)» բառերը,
բ. 11-րդ կետի 1-ին ենթակետում «(լիազորությունները դադարեցվելու)» բառերից հետո լրացնել «կամ աշխատանքից ազատվելու կամ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերով սահմանված կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու» բառերը,
գ. 13-րդ կետի 13-րդ ենթակետում «պետական հիմնադրամի նախագահի» բառերից հետո լրացնել «, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների խորհրդին կից կապիտալ շինարարության վարչության պետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների խորհրդին կից փախստականների և հումանիտար օգնության հարցերով վարչության պետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սպորտի վարչության պետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ագրոարդյունաբերական կոմիտեի նախագահի» բառերը,
դ. 13-րդ կետի 14-րդ ենթակետում «պետական հիմնադրամի նախագահի տեղակալի» բառերից հետո լրացնել «, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների խորհրդին կից կապիտալ շինարարության վարչության պետի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների խորհրդին կից փախստականների և հումանիտար օգնության հարցերով վարչության պետի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սպորտի վարչության պետի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ագրոարդյունաբերական կոմիտեի նախագահի տեղակալի» բառերը,
ե. 13-րդ կետի 15-րդ ենթակետում «շրջխորհրդի» բառից հետո լրացնել «(շրջգործկոմի)» բառը,
զ. 13-րդ կետի 16-րդ ենթակետում «շրջխորհրդի» բառից հետո լրացնել «(շրջգործկոմի)» բառը, իսկ վերջակետը փոխարինել միջակետով,
է. 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-րդ և 18-րդ ենթակետերով.
«17) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի խորհրդականի համար՝ 5.23.
18) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի օգնականի համար՝ 4.40։»,
ը. 15-րդ կետում «հոդվածով» բառից հետո լրացնել «և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 28-ի N 906-Ն որոշմամբ» բառերը,
թ. 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է պետական պաշտոն զբաղեցրած անձի` աշխատանքի ընդունվելու (պետական և համայնքային պաշտոն զբաղեցնելու կամ այլ վճարովի աշխատանք կատարելու, որպես անհատ ձեռնարկատեր` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու) դեպքում՝ աշխատանքի ընդունվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Սույն կետից բացառություն են կազմում այն դեպքերը, երբ պետական պաշտոն զբաղեցրած անձը կատարում է գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք:»,
ժ. 37-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին, դատավորին» բառերը փոխարինել «Դատավորին» բառով,
ժա. 39-րդ կետի 1-ին նախադասությունում «երեք» բառը փոխարինել «վեց» բառով,
ժբ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 40-րդ կետ.
«40. 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն տասը տարի դատավորի պաշտոնում աշխատած և դատավորի լիազորությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով կամ 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով, կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով դադարեցված անձին 2014 թվականի հուլիսի 1-ից մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը նշանակված կենսաթոշակը 2016 թվականի ապրիլի 1-ից վերահաշվարկվում է օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի 2-3-րդ պարբերություններով սահմանված կարգով։ Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է կենսաթոշակի նախկին չափից, ապա կենսաթոշակը շարունակվում է վճարվել նախկին չափով։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, իսկ դրա գործողությունը տարածվում է 2016 թվականի ապրիլի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |