Համարը 
ՀՕ-33
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.06.06/15(56)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
25.04.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
23.05.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.06.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
ՏԵ´Ս ՀՈԴՎԱԾ 2-Ը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2007 թվականի

ապրիլի 25-ին

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակի 17-րդ բաժնում («Գործունեության այլ բնագավառներ»)՝

ա) 7-րդ կետի 7.1 ենթակետը «մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև 2208 ծածկագրին դասվող միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի և թթի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների)» բառերով.

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 7.2.1 ենթակետ՝

 

«7.2.1

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող՝ միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի և թթի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրություն

ԿՄ

Պ

-

-

-

-

-

Վ»:

 

 Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

Սույն օրենքի 1-ին հոդվածի «բ» կետում նշված գործունեության տեսակի համար տրվող լիցենզիաների վրա «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերի դրույթները չեն տարածվում:

Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակի 17-րդ բաժնի («Գործունեության այլ բնագավառներ») 7-րդ կետի 7.1 ենթակետին համապատասխան տրված և սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գործողության մեջ գտնվող լիցենզիաները մինչև 2007 թվականի օգոստոսի 1-ը (ներառյալ) ենթակա են վերաձևակերպման: Սույն պարբերությունում նշված ժամկետում վերաձևակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում: Սույն պարբերությունում նշված ժամկետում չվերաձևակերպված լիցենզիաների գործողությունը սույն պարբերությունում նշված ժամկետի ավարտից հետո համարվում է կասեցված մինչև սահմանված կարգով դրանց վերաձևակերպման օրը: Պաշտոնական հրապարակման պահից եռամսյա ժամկետի ավարտից հետո սույն պարբերությունում նշված լիցենզիաների վերաձևակերպման համար պետական տուրքը գանձվում է «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված դրույքաչափով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

23 մայիսի 2007թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-33