ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի
ապրիլի 25-ին
«ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Համապատասխանության գնահատման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (24 մայիսի 2005 թվականի, ՀՕ-193, այսուհետ` օրենք) 33-րդ հոդվածի առաջին մասի «իրականացնում է ազգային մարմինը` իր» բառերը փոխարինել «իրականացնում են ազգային մարմինը և գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը` իրենց» բառերով, իսկ երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Գլխավոր պետական տեսուչի և պետական տեսուչների կողմից արձակվող համապատասխան կարգադրագրերի ձևերը հաստատում են ազգային մարմինը կամ գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը:»:
Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով`
«3. Մինչև գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կազմում համապատասխան պետական տեսչության ստեղծումը՝ լիազորված մարմնի գործառույթներն իրականացնում է ազգային մարմինը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
23 մայիսի 2007թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-30 |
|