ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի
ապրիլի 25-ին
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-76, այսուհետ` օրենք) 24-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) թույլ տալ քաղաքացիական ծառայողների քաղաքական զսպվածության սկզբունքի խախտումներ` իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, կրոնական միավորումների շահերի համար.»:
Հոդած 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 59-րդ հոդվածով.
|
«Հոդված 59. |
Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակից բխող առանձնահատկությունների կարգավորումը |
Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածի 1-ին մասը Սահմանադրության 140-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ուժի մեջ մտնելը՝ սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն կարող են զբաղեցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի այն պատգամավորները, ովքեր մշտական հիմունքներով չեն աշխատում Ազգային ժողովում:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
1 հունիսի 2007թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-37 |
|