ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի
դեկտեմբերի 17-ին
«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Նոտարիատի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (23 մարտի 2005 թվականի, ՀՕ-184, այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով`
«9. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով նոտարը պարտավոր է տեղեկություններ տրամադրել այդ օրենքով սահմանված լիազորված մարմնին:»:
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 2-րդ կետը լրացնել «, բացառությամբ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հարապետության օրենքով նախատեսված դեպքերի» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետ`
«4) ապահովել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների կատարումը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
30 դեկտեմբերի 2008թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-65-Ն |
|