Համարը 
ՀՕ-47
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.07.07/17(58)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
30.05.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.06.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.07.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
03.06.2013

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2007 թվականի

մայիսի 30-ին

 

«ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լեզվի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (20 մարտի 1996 թվականի, ՀՕ-2, այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «գ» ենթակետով.

«գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ծառայություններ և սպասարկում իրականացնող կազմակերպությունների, կենտրոնների, սրահների, առևտրական կետերի, կրպակների հրապարակային գրվածքը (գովազդ, ազդ, ազդագիր, ցուցապաստառ, պիտակ), բացի անձնանուն նշանակող բառից, չպետք է պարունակի օտարալեզու բառեր ու արտահայտություններ:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

30 հունիսի 2007թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-47