ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի
հունիսի 20-ին
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (30 նոյեմբերի 2000 թվականի, ՀՕ-119, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասությունը «մարմինների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև գյուղատնտեսության նախարարության տեսչական մարմինների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի երրորդ մասը`
ա) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման» բառերից առաջ լրացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, մանրածախ առուվաճառքի, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու, ստանդարտացված ձուլակտորների արտադրության նկատմամբ վերահսկողության իրականացման,» բառերով.
բ) «վիճակի նկատմամբ» բառերից հետո լրացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության` անասնաբուժական պետական տեսչության մարմինների կողմից կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի և լրացակերերի վերամշակման, պահպանման, տեղափոխման և իրացման, կենդանիների պահվածքի, տեղափոխման, իրացման, սպանդի գործընթացներում անասնաբուժասանիտարական անվտանգության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անասնաբուժության բնագավառի օրենսդրության, կենդանիների հիվանդությունների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման միջոցառումների կազմակերպման և իրականացման խախտումների բացահայտմանն ուղղված դեպքերում, գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության մարմինների կողմից առանց տեխնիկական վկայագրի և պետական համարանիշի գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման, տրակտորիստ-մեքենավարի կողմից առանց վարման իրավունքի վկայականում նշված համապատասխան խմբի և կարգի վարման, առանց տեխնիկական զննման վարման դեպքերում, բույսերի կարանտինի, երկրագործության պետական տեսչության մարմինների կողմից կարանտինային վնասատուների, բույսերի հիվանդությունների և մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքների նկատմամբ, կարանտինային ստուգման և համապատասխան մշակման չենթարկված արտասահմանյան երկրներից բերված նյութերը ավտոկայարաններից և այլ կետերից արտահանման նկատմամբ, հողօգտագործողների կողմից ոչ կարանտինային մոլախոտերի դեմ պայքարի ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու նկատմամբ, ժամկետանց, անորակ և արտադրությունից դուրս եկած բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների նկատմամբ, ինչպես նաև համապատասխան անվանացանկում չընդգրկված և ոչ թույլատրելի պայմաններում վաճառվող, հողում և բուսական ծագում ունեցող մթերքներում թունանյութերի և պարարտանյութերի թույլատրելի մնացորդային առավելագույն քանակների գերազանցման նկատմամբ» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Սույն օրենքի 2-րդ հոդվածի «ա» կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
21 հուլիսի 2007թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-56 |
|