ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
4 հոկտեմբերի 2016թ. |
N 594-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 198-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 19-ի «Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման կարգը, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների օգտագործման ժամկետները հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 15-ի N 287 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 198-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 6-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սայլակները տրամադրում են սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները (այսուհետ՝ տարածքային մարմին), իսկ լսողական սարքերը՝ նախարարությունը:».
2) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Սույն կարգի 6-րդ կետի 1-ին պարբերությունում նշված պարագաների հերթական տրամադրման համար եզրակացությունը տալիս է կազմակերպության բժիշկը կամ համապատասխան մասնագետը:
Սույն կարգի 6-րդ կետի 2-րդ պարբերությունում նշված սայլակների, ինչպես նաև հաշմանդամներին լսողական սարքերի հերթական տրամադրման համար եզրակացությունը տալիս է նախարարության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնը (այսուհետ՝ կենտրոն), իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց և մինչև 18 տարեկան երեխաներին լսողական սարքերի հերթական տրամադրման համար՝ աուդիոմետրիկ հետազոտություններ իրականացնող բժշկական հաստատությունը:».
3) 8-րդ կետում «Տրամադրված պարագաները վերանորոգում է կազմակերպությունը՝ մասնագետի եզրակացությամբ և հիմնավորմամբ,» բառերը փոխարինել «Կազմակերպությունը իր տրամադրած պարագաները վերանորոգում է համապատասխան մասնագետի եզրակացության և հիմնավորման հիման վրա՝» բառերով.
4) 10-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնը (այսուհետ՝ կենտրոն)» բառերը փոխարինել «կենտրոնը» բառով.
5) 16-րդ կետում «Առաջին» բառը փոխարինել «1-ին» բառով.
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-ին կետ.
«18.1. 1-ին խմբի հաշմանդամ և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխա չհանդիսացող անձանց սայլակ, իսկ սույն կարգի 18-րդ կետում չնշված անձանց լսողական սարք տրամադրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով՝ նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի առաջարկությամբ պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին՝ տվյալ տարվա համար ձեռքբերված սայլակների և լսողական սարքերի ընդհանուր թվի 5 տոկոսի չափով:».
7) 21-րդ կետում՝
ա. «(տարածքային մարմին)» բառերը փոխարինել «կամ տարածքային մարմին կամ նախարարություն» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Սույն կարգի 18.1-ին կետով նախատեսված դեպքում անձը, սայլակ կամ լսողական սարք ստանալու համար, դիմում է նախարարություն՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը և բժշկական հաստատության եզրակացությունը:».
8) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26. Կազմակերպությունը կամ տարածքային մարմինը կամ նախարարությունը մատուցված ծառայության վերաբերյալ հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրում կատարում է համապատասխան նշում, որը վավերացվում է կազմակերպության կամ տարածքային մարմնի կամ նախարարության աշխատակազմի կնիքով:».
9) 28-րդ կետում «և տարածքային մարմին» բառերը փոխարինել «, տարածքային մարմին և նախարարություն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |