| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության
կողմից 2006թ. ապրիլի 13-ին
Գրանցման համար 544 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈԻԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004թ. օգոստոսի 26-ի թիվ 8 որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 12-րդ մասի պահանջով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը ո ր ո շ ու մ է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004թ. ապրիլի 26-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին» թիվ 8 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
որոշմամբ հաստատված հավելվածի`
1) 8-րդ և 80-րդ կետերի «եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
2) 21-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 3-րդ պարբերությամբ.
«Սույն կետում նշված գործողություններն արձանագրվում են Հանձնաժողովի կողմից: Արձանագրության մեջ նշում է կատարվում նաև մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած քաղաքացիների և Հանձնաժողովի անդամի (անդամների) բացակայության մասին:».
3) 40-րդ կետի «Հանձնաժողովի անդամին» բառերը փոխարինել «Հանձնաժողովի քարտուղարին» բառերով.
4) 58-րդ կետի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.
5) 60-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«60. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին, որի ընթացքում հարց տվող հանձնաժողովի անդամը, լսելով մասնակցին տրված հարցի պատասխանը, բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին: Մասնակի ճիշտ կամ սխալ պատասխանի դեպքում հարց տվող Հանձնաժողովի անդամը տալիս է լրիվ ճիշտ պատասխանը: Հանձնաժողովի նախագահը կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը:
Հարցազրույցի ընթացքը գրավոր արձանագրվում է: Արձանագրության մեջ ամրագրվում են մասնակցին տրված հարցերը, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մասնակցի տված պատասխանը, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ Հանձնաժողովի համապատասխան (նշելով նրա անունը և ազգանունը) անդամի գնահատականը ( ճիշտ կամ մասնակի ճիշտ կամ սխալ լինելը), իսկ մասնակի ճիշտ կամ սխալ պատասխանի դեպքում` հնչեցրած լրիվ ճիշտ պատասխանը: Արձանագրությունը ստորագրվում է այն կազմողի, մասնակցի և հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:
6) 661-րդ կետի 7-րդ պարբերության «(ճիշտ կամ սխալ լինելը)» բառերը փոխարինել «(ճիշտ կամ մասնակի ճիշտ կամ սխալ լինելը)» բառերով.
7) 82-րդ և 83-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«82. Սույն կարգի 19-րդ կետի 1-ին, 21-րդ կետի 2-րդ, 56-րդ կետի 3-րդ և 63-րդ կետի 2-րդ պարբերություններով նախատեսված դեպքերում, գրավոր բողոքի քննարկման արդյունքներով Խորհրդի կողմից մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին որոշում կայացնելու դեպքում, ինչպես նաև մրցույթն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում հրապարակվում է հայտարարություն նոր մրցույթ անցկացնելու մասին: Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով, սույն կարգին համապատասխան:
Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած և անցկացվում է կրկնակի մրցույթ:
Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և այն անցկացվում է տասը աշխատանքային օրվա ընթացքում` ընդհանուր հիմունքներով:
83. Եթե նոր կամ կրկնակի մրցույթն Օրենքի համաձայն համարվում է չկայացած (անվավեր), ինչպես նաև նոր կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա քաղաքացիական ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ դրանք անցկացնելուց երկու ամիս հետո:»:
|
Խորհրդի նախագահ` |
Բ.Ս. Աոուշանյան |