| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության
կողմից 2006թ. ապրիլի 13-ին
Գրանցման համար 546 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈԻԹՑԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004թ. ապրիլի 26-ի թիվ 11 որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը ո ր ո շ ու մ է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004թ. ապրիլի 26-ի «Քաղաքացիական ծառայողների անձնական գործերը և գրանցամատյանը վարելու կարգը սահմանելու մասին» թիվ 11 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
որոշմամբ հաստատված հավելվածի`
1) 7-րդ կետի «լ» ենթակետի «վեց ամիսը մեկ անգամ» բառերը փոխարինել «յուրաքանչյուր կիսամյակ» բառերով.
2) 7-րդ կետի «լբ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«լբ) խրախուսանք կիրառելու մասին իրավական ակտի պատճենը, ինչպես նաև կարգապահական տույժ կիրառելու մասին իրավական ակտի պատճենը.».
3) 31-րդ կետի «դ» ենթակետի «շնորհման» բառից հետո լրացնել «իջեցման, զրկման» բառերը.
4) 31-րդ կետի «իդ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«իդ) խրախուսանքները, այդ թվում` պետական պարգևները և կարգապահական տույժերը.».
5) 31-րդ կետի «իզ» ենթակետի «ռեզերվից հանելը» բառերից առաջ լրացնել «կադրերի կարճաժամկետ» բառերը:
|
Խորհրդի նախագահ` |
Բ.Ս. Առուշանյան |