| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության
կողմից 2006թ.ապրիլի 13-ին
Գրանցման համար 547 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004թ. օգոստոսի 26-ի թիվ 13 որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004թ. օգոստոսի 26-ի «Քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր թափուր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ 13 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
որոշմամբ հաստատված հավելվածի`
1) 3-րդ կետից հանել «տվյալ բնագավառի» բառերը.
2) 6-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) երկու թեկնածու` գիտական հաստատությունների և հասարակական միավորումների ներկայացուցիչներ (առանձին դեպքերում` համապատասխան մասնագիտություն ունեցող):»:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2005թ. հուլիսի 25-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004թ. օգոստոսի 26-ի թիվ 13 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 142 որոշումը:
|
Խորհրդի նախագահ` |
Բ.Ս. Առուշանյան |