Համարը 
N 94
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.05.02/12(21)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ 
Ընդունման ամսաթիվը 
30.03.2006
Ստորագրող մարմինը 
Խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.03.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.05.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ԹԻՎ 14 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության

կողմից 2006թ.ապրիլի 13-ին

Գրանցման համար 548

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«30» մարտի 2006թ.

N 94

ք. Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004թ. օգոստոսի 26-ի թիվ 14 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը ո ր ո շ ու մ է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004թ. օգոստոսի 26-ի «Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» թիվ 14 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

որոշմամբ հաստատված հավելվածի`

1) 6-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) հաստիքների կրճատման, համապատասխան մարմնի լուծարման հիմքերով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձինք.»

2) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` «դ» ենթակետով.

«դ) Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոնում չնշանակված անձինք:».

3) 9-րդ կետի «գ» ենթակետի «հայեցողական» բառից հետո ավելացնել «քաղաքացիական» բառը.

4) ուժը կորցրած ճանաչել 9-րդ կետի «ժգ» և «ժդ» ենթակետերը.

5) 10-րդ կետի «բ» ենթակետի «հայեցողական» բառից հետո ավելացնել «կամ քաղաքացիական» բառերը.

6) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` «դ» ենթակետով.

«դ) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալու (չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը) հիմքով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձինք:».

7) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցելու հիմքերի առկայության դեպքում գրանցման ենթակա անձը այդ հիմքի ի հայտ գալու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում դիմում է խորհուրդ, կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցելու համար` լրացնելով քաղաքացիական ծառայողի համար նախատեսված անձնական թերթիկ և ներկայացնելով անձնագրի, կրթությունը հավաստող փաստաթղթի, աշխատանքային գրքույկի պատճենները, ինչպես նաև երկու լուսանկար:».

8) 13-րդ կետի «տասնօրյա» բառը փոխարինել «տասնհինգօրյա» բառով:

 

 

Խորհրդի նախագահ`

Բ.Ս. Առուշանյան