Համարը 
N 96
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.05.02/12(21)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ 
Ընդունման ամսաթիվը 
30.03.2006
Ստորագրող մարմինը 
Խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.03.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.05.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ԹԻՎ 16 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության

կողմից 2006թ.ապրիլի13-ին

Գրանցման համար 550

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«30» մարտի 2006թ.

N 96

ք. Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004թ. օգոստոսի 26-ի թիվ 16 որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասով և 37-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» ենթակետով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծաոայության խորհուրդը ո ր ո շ ու մ է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004թ. օգոստոսի 26-ի «Ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 16 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

որոշմամբ հաստատված հավելվածի`

1) 3-րդ կետի «դ» ենթակետի «ծառայողների» բառից հետո լրացնել «սույն կարգով նախատեսված դեպքերում» բառերը.

2) 6-րդ կետի «բ» ենթակետի «և» բառից հետո լրացնել «(կամ)» բառը, իսկ «տույժերից որևէ մեկը» բառերը փոխարինել «տույժերը» բառով.

3) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր պարբերությամբ.

«Սույն կետի «ա» ենթակետով նախատեսված անհամաձայնությունները պետք է լինեն պատճառաբանված և հիմնավորված համապատասխան փաստաթղթերով, իսկ սույն կետի «բ» ենթակետով նախատեսված հիմնավորվածությունը պետք է բխի համապատասխան փաստաթղթերից:».

4) 8-րդ կետի 2-րդ պարբերության «օրը» բառից հետո լրացնել «և այդ մասին նշված ժամկետում գրավոր տեղեկացնի կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին» բառերը.

5) 9-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի «20 օր» բառերը փոխարինել «մեկ ամիս» բառերով.

6) 18-րդ կետի «գ» ենթակետի «պատճենը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև այդ տույժի հետ կապված քաղաքացիական ծառայողից վերցված գրավոր բացատրության պատճենը» բառերը.

7) 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ», «ե» և «զ» ենթակետերով և 2-րդ պարբերությամբ.

«դ) քաղաքացիական ծառայողի քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի պատճենը.

ե) քաղաքացիական ծառայողի կողմից կատարած աշխատանքների մասին վերջին մեկ տարվա հաշվետվությունների ու դրանց վերաբերյալ նրա անմիջական ղեկավարի եզրակացությունների պատճենները.

զ) այլ անհրաժեշտ փաստաթղթեր (դրանց պատճենները):

Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված փաստաթղթերը թերի ներկայացնելու դեպքում Խորհրդի պահանջով երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք ենթակա են համալրման համապատասխան պաշտոնատար անձի կողմից:».

8) 21-րդ կետի «ա» ենթակետի «մեկ օրվա ընթացքում ստորագրությամբ ներկայացնում է» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ուղարկում է» բառերով.

9) 22-րդ կետի 1-ին մասի «տասնօրյա» բառը փոխարինել «մեկամսյա» բառով.

10) 38-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «381.» կետ.

«381. Ծառայողական քննության արդյունքում Խորհրդի կողմից ընդունված որոշումներն ունեն պարտադիր բնույթ:»:

 

 

Խորհրդի նախագահ`

Բ.Ս. Առուշանյան