Համարը 
N 31-Կ
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.05.08/13(22)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվը 
20.04.2006
Ստորագրող մարմինը 
Պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
20.04.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.05.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 
29.03.2022

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀՐԱՄԱՆԸ ԳԾԱՅԻՆ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

ԼՂՀ արդարադատության

նախարարության կողմից

«02» մայիսի 2006թ.

Գրանցման N 552

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ

ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«20» ապրիլի 2006թ.

N 31-Կ

ք. Ստեփանակերտ

 

ԳԾԱՅԻՆ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 6-րդ գլխի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 17-ի «Հողային պաշարների պետական կառավարման լիազոր մարմիններ սահմանելու մասին» թիվ 227 որոշման պահանջներով`

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ

 

1. Հաստատել «Գծային ինժեներական ենթակառուցվածքների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման հրահանգ»-ը` համաձայնեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների զարգացման նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ, համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաւլի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

Պետական կոմիտեի նախագահ

Վ Ալեքսանյան

 

Համաձայնեցված է

 

ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար

 

____________Ա. Ծատուրյան

 

«20» ապրիլի 2006թ.

Համաձայնեցված է

 

ԼՂՀ կառավարությանն առընթեր

ջրային տնտեսության պետական

կոմիտեի նախագահ

 

__________Ս. Միքայելյան

 

«19» ապրիլի 2006թ.

Հաստատված է

Հավելված

ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի «20» ապրիլի 2006թ.

 թիվ 31-Կ հրաման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ԳԾԱՅԻՆ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգով սահմանվում են ինժեներական ենթակառուցվածքների`

ա/ էլեկտրահաղորդման և կապի համակարգերի /այդ թվում` օդային և ստորգետնյա մալուխային գծերի/ և դրանց հենասյուների,

բ/ ջրարբիացման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի,

գ/ գազատարների և ջերմամատակարարման համակարգերի,

դ/ ոռոգման համակարգերի,

ե/ ջրամբարների նկատմամբ`

գույքային իրավունքների, այդ թվում` օրենքով սահմանված անվճար, հարկադիր և մշտական սերվիտուտների պետական գրանցման առանձնահատկություններն անկախ սեփականության իրավունքի սուբյեկտներից:

2. Գծային ինժեներական ենթակառուցվածքների հետ շահագործման և տեխնոլոգիական պայմաններով անմիջականորեն կապված շինությունների նկատմամբ գույքային իրավունքները գրանցվում են ենթակառուցվածքների հետ միասին /միաժամանակ/` որպես անշարժ գույքի միավորներ:

3. Սույն հրահանգի գործողությունը չի տարածվում տրանսպորտային ենթակառուցվածքների` ավտոմոբիլային ճանապարհների և երկաթգծերի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման վրա:

 

II. ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

4. Առանձին կանգնած շենքերի, շինությունների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվում է սահմանված կարգով:

5. Գծային ինժեներական ենթակառուցվածքների /այսուհետև` անշարժ գույքի միավոր/ նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար դրանց տնօրինողները /սեփականատերերը կամ նրանց կողմից լիազորված անձինք/ կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանում են ներկայացնում`

ա/ դիմում` նշելով ենթակառուցվածքները և այն շինությունները, որոնց նկատմամբ պետք է իրականացվի գույքային իրավունքների պետական գրանցում, որպես անշարժ գույքի միավոր,

բ/ ենթակառուցվածքների ծրագրերի հատակագծերը, որոնց վրա ցույց են տրվում դրանց անվտանգության /պահպանական/ գոտիները` ըստ անհրաժեշտության սերվիտուտներ սահմանելու նպատակով, համաձայնեցված համայնքի ղեկավարի /համայնքների ղեկավարների/, Ստեփանակերտ քաղաքում` Ստեփանակերտի քաղաքապետի, համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող ենթակառուցվածքների դեպքում` շրջանի վարչակազմի ղեկավարի հետ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության, ենթակառուցվածքների հետ նույն միավորի կազմում գտնվող շենքերը, շինությունները:

Ներկայացվող հատակագծերի և քարտեզների մասշտաբներն ընտրվում են ըստ նպատակահարմարության` կախված գրանցման ենթակա ենթակառուցվածքների չափերից:

6. Սույն հրահանգի իմաստով անշարժ գույքի միավորներ են համարվում`

1/ Էլեկտրաէներգիայի արտադրման և տեղափոխման համակարգերի համար`

ա/ էլեկտրակայաններ

բ/ ենթակայաններ

գ/ էլեկտրահաղորդման գծեր և դրանց հենասյուներ

դ/ դերիվացիոն ջրանցքներ:

2/ Կապի համակարգերի համար`

կապի վերգետնյա և ստորգետնյա մալուխային գծեր և դրանց հենասյուներ /հեռախոսի, ռադիոհաղորդման, հեռագրային, հեռահաղորդման, ազդանշանային, հեռակառավարման և այլն/:

3/ Գազամատակարարման համակարգերի համար`

ա/ գազատեղափոխման համակարգ` մայրուղային գազատարներ /խողովակաշար, փականային հանգույցներ, կոնդենսատորներ, մոմեր, հաշվիչ հանգույցներ, էլեկտրաքիմիական պաշտպանության օբյեկտներ/

բ/ գազաբաշխման կայաններ

գ/ գազի ստորգետնյա պահեստարան-կայան

դ/ գազաբաշխիչ համակարգ' բարձր, միջին և ցածր ճնշման խողովակաշարեր, գազակարգավորիչ կետեր, էլեկտրաքիմիական պաշտպանության օբյեկտներ

ե/ գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղեր:

4/ Ջերմամատակարարման համակարգերի համար`

ա/ կաթսայատներ

բ/ մինչև շենքերի մուտքերը ձգվող ջերմամատակարարման խողովակաշարեր:

5/ Ջրարբիացման, ջրամատակարարման համակարգերի համար`

ա/ ջրառի կառույց

բ/ մինչև օրվա կարգավորման ջրամբար մտնող մայրուղային խողովակաշարեր և դրանց շահագործման համար նախատեսված պոմպակայաններ

գ/ օրվա կարգավորման ջրամբարներ, մինչև բակային պոմպակայանները և (կամ) սահմանազատման կետերը հասնող խողովակաշարեր, ինչպես նաև ջրի մաքրման կայաններ, քլորակայաններ, ջրաչափման հանգույցներ, բակային պոմպակայաններ, սահմանազատման կետեր /մուտքագծերի ջրաչափեր/:

6/ Ջրահեոացման համակարգերի համար`

ա/ տնտեսական, արդյունահանման և անձրևաջրերի կոյուղի /այդ թվում` կոլեկտորներ/

բ/ ջրահեռացման ցանցեր

գ/ դրենաժներ

դ/ մաքրման կայաններ:

7/ Ոռոգման համակարգերի համար`

ա/ մայր ջրանցքներ

բ/ միջտնտեսային ոռոգման ջրանցքներ

գ/ ներտնտեսային և բաժանարար ջրանցքներ, խորքային հորեր

դ/ ոռոգման ներքին ցանցեր

ե/ ոռոգման և չորացման փակ ցանցեր և ղրանց վրայի հորեր և հիդրատներ:

7. Սույն ենթակետին համապատասխան հողամասերի նկատմամբ իրավունք հաստատող փաստաթղթեր պահանջվում են անշարժ գույքի միավորների կազմում գտնվող հետևյալ ենթակառուցվածքների համար`

ա/ ջրամբար

բ/ մայր և միջտնտեսային ոռոգման ջրանցք

գ/ ներտնտեսային և բաժանարար ջրանցք

դ/ պոմպակայան, բացառությամբ ջրամատակարարվող շենքերի նկուղներում տեղադրված պոմպերի

ե/ օրվա կարգավորիչ ջրամբար

զ/ ջրառի կառույց

է/ խորքային հոր

ը/ դերիվացիոն ջրանցք

թ/ գազատեղափոխման խողովակաշար /եթե դրանք անցնում են պետական սեփականության հողերով/

ժ/ էլեկտրակայան և ենթակայան

ի/ մաքրման կայան

լ/ գազաբաշխիչ և գազամբարման կայաններ

խ/ գազի ստորգետնյա պահուստային կայան

ծ/ առանձին կանգնած շենքեր և շինություններ:

8. Սույն ենթակետին համապատասխան` սահմանափակ հողօգտագործման /սերվիտուտի/ իրավունք ծագում է հետևյալ ենթակառուցվածքների համար`

ա/ ոռոգման ներքին ցանց

բ/ կոլեկտոր

գ/ ոռոգման և չորացման փակ ցանց և դրա վրա հորեր

դ/ հիդրանտ ոռոգման ցանցի

ե/ բարձր, միջին և ցածր ճնշման բաց և փակ խողովակաշարեր /ջրամատակարարման, կոյուղու, ջերմամատակարարման, գազաբաշխման, տրանսպորտային/

զ/ գազակարգավորիչ կետեր

է/ արտեզյան հոր

ը/ վերեկրյա և ստորգետնյա էլեկտրագծեր և դրանց հենասյուներ

թ/ կապի վերերկրյա և ստորգետնյա մալուխներ և ղրանց հենասյուներ

ժ/ կոյուղու և փողոցային ջրահեռացման ցանցեր:

 

III. ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

9. Եթե անշարժ գույքի միավորները տեղակայված են մեկից ավելի տարածքային ստորաբաժանումների սպասարկման կադաստրային տարածքներում, իրավունքների պետական գրանցումն իրականացվում է կոմիտեի նախագահի հրամանով` մեկ տարածքային ստորաբաժանման կողմից:

10. Ներկայացված փաստաթղթերի հիման վրա տարածքային ստորաբաժանումն ըստ անհրաժեշտության իրականացնում է ենթակառուցվածքների հետ նույն գույքային համալիրների /օբյեկտի/ կազմում գտնվող շենքերի, շինությունների և համապատասխան հողամասերի չափագրումը և ուրվագծերի կազմումը:

11. Պետական գրանցումն իրականացվում է համապատասխան իրավունքի սուբյեկտի պետական գրանցման միասնական մատյանի թերթիկում, ըստ հերթականության.

«Անշարժ գույքի միավորի նկարագիրը» բաժնի ենթաբաժինների սյունակները լրացվում են

Ենթաբաժին 1.1. «Հողամաս» /հողհատկացման առկայության դեպքում/`

ա/ կադաստրային ծածկագիրը /համարը/ - կադաստրային քարտեզագրման արդյունքում տրված ծածկագիրը,

բ/ գտնվելու վայրը /հասցեն/ - նշվում է շրջան, համայնք, փողոց, տեղամասի անվանումը և այլն,

գ/ նպատակային նշանակությունը - նշվում է էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր,

դ/ օգտագործման նպատակը - նշվում է հողամասի գործառնական նշանակությունը էներգետիկայի, կոմունալ ենթակառուցվածքների, կապի և այլն,

ե/ ընդհանուր մակերեսը /քառ.մ./ - նշվում է հեկտարով /հա/, այղ թվում` ըստ հողատեսքերի, սյունակի վերնագրում /քառ.մ./ բառերը ջնջել և փոխարինել »հա« բառով,

զ/ կադաստրային արժեքը /հազ.դրամ/ - նշվում է կադաստրային գնահատման արդյունքում հաշվարկված արժեքը` ՀՀ դրամով,

Ենթաբաժին 1.2. «Շենք»`

ա/ կադաստրային ծածկագիրը /համարը/ - կադաստրային քարտեզագրման արդյունքում տրված ծածկագիրը,

բ/ նպատակային նշանակությունը - նշվում է շենքի գործառնական նշանակությունը` էներգետիկայի, կապի և այլն,

գ/ օգտագործման նպատակը /անվանումը/ - նշվում է պոմպակայան, գազի բաշխիչ կայան և այլն,

դ/ ընդհանուր բնութագիրը - 4-14-րդ սյունակներում նշվում են հարկայնությունը, ծածկը, ավարտվածության աստիճանը, տեղադրությունը /գոտիականությունը/, վնասվածության աստիճանը, կառուցման տարեթիվը և այլն,

ե/ ընդհանուր մակերեսը /քառ.մ./ - նշվում է արտաքին և ներքին մակերեսը քառակուսի մետրով, այդ թվում` օժանդակ,

զ/ կադաստրային արժեքը /հազ.դրամ/ - նշվում է կադաստրային գնահատման արդյունքում հաշվարկված արժեքը` ՀՀ դրամով:

Ենթաբաժին 1.3. «Շինություն»`

ա/ կադաստրային ծածկագիրը /համարը/ - կադաստրային քարտեզագրման արդյունքում տրված ծածկագիրը,

բ/ օգտագործման նպատակը /անվանումը/ - էլեկտրահաղորդման օդային գիծ, կապի ստորգետնյա մալուխ, խմելու ջրի խողովակաշար, ջրանցք, գազատար և այլն,

գ/ ընդհանուր բնութագիրը - նշվում է շինանյութը, ծածկը, հարկայնությունը, ավարտվածության աստիճանը, տեղադրությունը /գոտիականությունը/, կառուցման տարեթիվը և այլն,

դ/ ընդհանուր մակերեսը /քառ.մ./ - նշվում է շինության արտաքին և ներքին մակերեսը քառակուսի մետրերով և /կամ/ ծրագրի ընդհանուր երկարությունը` կիլոմետրերով,

ե/ կադաստրային արժեքը /հազ.դրամ/ - նշվում է կադաստրային գնահատման արդյունքում հաշվարկված արժեքը` ՀՀ դրամով:

«Անշարժ գույքի միավորների նկատմամբ իրավունքները» բաժնի ենթաբաժինների սյունակները լրացվում են`

Ենթաբաժին 2.1. «Հողամաս»`

ա/ սեփականատիրոջ /օգտագործողի/ անունը /անվանումը/ - ենթակառուցվածքները տնօրինողների /սեփականատերերի, կառավարման լիազոր մարմինների/ անվանումները.

բ/ բնակության /գտնվելու/ վայրը - նշվում է պետական գրանցման սուբյեկտի հասցեն,

գ/ իրավունքի տեսակը, գործողության ժամկետը — նշվում է սեփականություն, անհատույց օգտագործում, վարձակալություն և այլն, և ժամկետը.

դ/ համասեփականատերերի թիվը, բաժնեմասի չափը - նշվում է 100%,

ե/ իրավունքը հաստատող փաստաթուղթը և ամիս-ամսաթիվը - նշվում են սույն հրահանգում նշված փաստաթղթերը,

զ/ իրավունքի դադարումը հաստատող փաստաթուղթը և ամիս-ամսաթիվը - նշվում է իրավունքի դադարման դեպքում դրա հիմքը:

Ենթաբաժին 2.2. «Շենք» և ենթաբաժին 2.3. «Շինություն»` սյունակները լրացվում են «Անշարժ գույքի միավորների նկատմամբ իրավունքները» բաժնի «Հողամաս» ենթաբաժնի սյունակների լրացման կարգին համապատասխան:

12. Սույն հրահանգի 6-րդ կետին համապատասխան, հողհատկացում չպահանջող ենթակառուցվածքների /շինությունների/ պահպանման, սպասարկման և անվտանգ շահագործման համար ծագող սերվիտուտները գրանցելիս սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայականի ներդիրում որպես շինություն գրանցվող ենթակառուցվածքի ծրագրի երկայնքով ցույց են տրվում միայն այն հողամասերը /համապատասխան կոդերով/, որոնց նկատմամբ ծագում է սերվիտուտ /համապատասխան նորմատիվներով սահմանված գոտիներով/ /սերվիտուտի գոտու լայնությունը ներդիրում ցույց է տրվում 1:50-1:100 մասշտաբի գծագրի վրա` առանձին հատվածով/:

13. Եթե սերվիտուտով ծանրաբեռնված հողամասերի նկատմամբ արդեն գրանցված են գույքային իրավունքներ, ապա տարածքային ստորաբաժանումը, սերվիտուտի իրավունքի պետական գրանցումից հետո, ենթակառուցվածքը տնօրինող /շահագործող/ մարմնին է ներկայացնում համապատասխան տեղեկատվություն` հողամասերի սեփականատերերին` նրանց հողամասի նկատմամբ օրենքի ուժով ձեռք բերված անվճար, հարկադիր և մշտական սերվիտուտի մասին իրազեկելու նպատակով:

14. Սերվիտուտի իրավունքի պետական գրանցումն իրականացվում է իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի գույքի սեփականատիրոջ գրանցման թերթիկի «Սերվիտուտ. իրավունքի ձեռքբերում և դադարում» ենթաբաժնում, որտեղ ըստ սյունակների լրացվում են`

ա/ սերվիտուտի իրավունքից օգտվողի ազգանունը, անունը /անվանումը/, բնակության /գտնվելու/ վայրը - նշվում է այն անձի անվանումը, ում օգտին տրվել է սերվիտուտի իրավունքը, և հասցեն,

բ/ սերվիտուտի առարկան - նշվում է ենթակառուցվածքի /գազատար, էլեկտրահաղորդման գիծ, կապի մալուխ, խմելու ջրի խողովոկաշար, ներտնտեսային ոռոգման ցանց և այլն/ պահպանման, սպասարկման և անվտանգ շահագործման համար սերվիտուտով տրված իրավունքը.

գ/ սերվիտուտի պայմանագրի կնքման ամիս-ամսաթիվը, համարը-նշվում է ԼՂՀ քաղաքացիական օրենսգրքի 212-րդ հոդվածի 31  կետը,

դ/ սերվիտուտի գործողության ժամկետը - նշվում է մշտական և անվճար,

ե/ իրավունքի դադարումը հաստատող փաստաթղթի անվանումը, ամիս-ամսաթիվը - նման փաստաթղթի առկայության դեպքում նշվում է իրավունքի դադարման վերաբերյալ պայմանագրի, կողմերի համաձայնության նոտարական վավերացման, դատարանի վճռի, որոշման ամիսը, անմսաթիվը, տարեթվերը և համարը:

15. Սույն հրահանգի 12-րդ կետով սահմանված կարգով է իրականացվում նաև սերվիտուտների գրանցումը այն հողամասերի նկատմամբ, որոնց սեփականատերերը նոր են դիմել իրավունքների պետական գրանցման խնդրով:

16. Սերվիտուտի իրավունքի պետական գրանցումից հետո ենթակառուցվածքի /օբյեկտի/ սեփականատիրոջ /կառավարման լիազոր մարմնի/ անվամբ իրավունքի պետական գրանցման միասնական մատյանի համապատասխան թերթիկում սահմանված կարգով կատարվում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում, որից հետո տրվում է անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայական:

17. Գրանցման թերթիկի և իրավունքի գրանցման վկայականի »Լրացուցիչ տեղեկություններ« բաժնում կատարվում է լրացում սերվիտուտի իրավունքի գրանցման վերաբերյալ` նշելով պետական գրանցման միասնական մատյանի և գրանցման թերթիկի համարը, որտեղ գրանցված է սերվիտուտը:

 

IV. ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ/ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

18. Գույքային իրավունքների պետական գրանցումից հետո տարածքային ստորաբաժանումը կոմիտեի նախագահի 17.06.2004թ. թիվ 32-Կ հրամանով հաստատված հրահանգի համաձայն համապատասխան փոփոխություններ /լրացումներ/ է կատարում կադաստրային քարտեզում քարտեզներում/ և կատարված փոփոխությունները սահմանված կարգով ու ժամկետներում փոխանցում է կոմիտեի տեղեկատվական կենտրոնին` կցելով համապատասխան հատակագծի /հանույթ/ պատճենը:

19. Եթե ենթակաոուցվածքը /անշարժ գույքի օբյեկտը/ տեղակայված է մեկից ավելի տարածքային ստորաբաժանումների սպասարկման տարածքներում, գրանցումն իրականացրած ստորաբաժանումը սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայականի պատճենը համապատասխան ներդիրներով, իրավունքի պետական գրանցումից հետո եռօրյա ժամկետում փոխանցում է ենթակառուցվածքի տեղակայման տարածքային ստորաբաժանմանը /ստորաբաժանումներին/` սույն հրահանգի 16-րդ կետով սահմանված գործառույթների իրականացման համար:

20. Տեղեկատվական կենտրոնը ստացված փաստաթղթերի հիման վրա սահմանված կարգով փոփոխություններ /լրացումներ/ է կատարում կադաստրային քարտեզների էլեկտրոնային /թվային/ տարբերակներում: