Համարը 
N 36
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.02.14/08(49)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.01.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.01.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.02.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«30» հունվարի 2007թ.

N 36

ք.Ստեփանակերտ

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 04.03.2014 N 100-Ն)

 

«Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 04.03.2014 N 100-Ն)

1. Հաստատել լիցենզավորող մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը տեղեկացման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 04.03.2014 N 100-Ն)

2. Սահմանել, որ` մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը լիազոր մարմինների կողմից տրված լիցենզիաների ցանկը լիազոր մարմինները տրամադրում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2007թ. հունվարի «30»-ի

 թիվ 36 որոշման

 

ԿԱՐԳ

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ

(վերնագիրը փոփ. 04.03.2014 N 100-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում է պարզ և բարդ ընթացակարգերով տրված լիցենզիաների մասին լիցենզավորող մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը (այսուհետ` տեսչություն) տեղեկացման կարգը:

(1-ին կետը փոփ. 04.03.2014 N 100-Ն)

2. Լիցենզավորող մարմինը յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը գրավոր տեղեկություններ է (N 1 ձև) ներկայացնում տեսչություն` հաշվետու ամսում իրենց կողմից տրված լիցենզիաների, ինչպես նաև գործող լիցենզիաների վերաձևակերպման, գործունեության իրականացման վայրի փոփոխության կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա գործունեություն ծավալելու մասին:

3. (կետն ուժը կորցրել է 04.03.2014 N 100-Ն)

4. (կետն ուժը կորցրել է 04.03.2014 N 100-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Ձև N 1

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

__________________________________________________համար

(տեղեկությունների ներկայացման ժամանակահատվածը)

 

__________________________________________________________________

(տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը)

 

 

ՀՀ

Լիցենզավորված անձի

Լիցենզիայի

Գործունեութ-յան իրակա-նացման վայրը

Լիցենզիաների վերաձևակերպում կամ գործունեության իրականացման նոր վայրի ավելացում

անվանումը (անունը, ազգանունը)

գտնվելու (բնակության) վայրը

սերիան

համարը

գործունեութ-յան տեսակը

տրամա-դրման ամսա-թիվը

անվանափո- խություն

գործունեության իրականացման վայրի փոփոխություն

գործունեու-թյան իրակա- նացման նոր վայրի ավելացում

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

                     
                     
                     

 

 

Կատարող

 

Հեռախոսահամարը` _______________ __________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

Ստորաբաժանման ղեկավար __________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

 

 

Ձև N 2

 

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ N _______

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ

(ուժը կորցրել է 04.03.2014 N 100-Ն)