ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի
սեպտեմբերի 5-ին
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (20 հունվարի 2007 թվականի, ՀՕ-6, այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածում`
1) 1-ին կետի «սահմանել» բառը փոխարինել «մշակել և իրականացնել» բառերով.
2) 9-րդ կետի «ընդունել տեխնիկական» բառերը փոխարինել «մշակել» բառով.
3) 10-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 101-րդ կետ.
«101) նպաստել հանրային և ազգային անվտանգության շահերի պաշտպանությանը.»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում`
1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իէ» ենթակետով`
«իէ) ընդունել հանրային կամ ազգային անվտանգության շահերից բխող հատուկ կանոններ, կարգեր.».
2) 3-րդ կետի «զ» ենթակետի «լիցենզավորման» բառը փոխարինել «թույլտվության տրամադրման» բառերով:
Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «լիցենզիաները» բառը փոխարինել «թույլտվությունները» բառով, իսկ «լիցենզիաներ» բառը` «թույլտվություններ» բառով.
2) 2-րդ մասի «լիցենզիաների» բառը փոխարինել «թույլտվությունների» բառով:
Հոդված 4. Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Սակագների սահմանման մասին Կարգավորողի ընդունած որոշումների դատական կարգով բողոքարկման առանձնահատկությունները սահմանվում են «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ.ՍԱՀԱԿՅԱՆ |
|
5 հոկտեմբերի 2007թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-73 |
|