ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի
սեպտեմբերի 5-ին
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (20 հունվարի 2007 թվականի, ՀՕ-4, այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով.
«ե) փոստային կապի բնագավառը:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» բառերից հետո լրացնել «, «Փոստային կապի մասին» բառերով:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝
ա) 3-րդ կետից հանել «մինչև 60 տարեկան» բառերը.
բ) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝
«Հանձնաժողովի անդամի պաշտոնավարման առավելագույն տարիքը 65 տարին է:».
գ) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» ենթակետով`
«է) պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու դեպքում:»:
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
|
«Հոդված 12. |
Հանձնաժողովի իրավական ակտերի բողոքարկումը |
1. Հանձնաժողովի իրավական ակտերը կարող են բողոքարկվել դատական կարգով:
2. Հանձնաժողովի սահմանած սակագնի մեծությունը դատական կարգով կարող է բողոքարկվել սակագնի մեծությունը սահմանող հանձնաժողովի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից` 7-օրյա ժամկետում:
Դատական կարգով բողոքարկումը չի կասեցնում սակագնի մեծությունը սահմանող հանձնաժողովի իրավական ակտի գործողությունը:
3. Սակագնի մեծությունը դատական կարգով բողոքարկվելու դեպքում դատարանը ստուգում է դրա համապատասխանությունն օրենքներին:
Օրենքների խախտման փաստի առկայության դեպքում դատարանն ընդունում է հանձնաժողովի կողմից սակագնի սահմանման մասին նոր որոշում ընդունելու առաջարկության վերաբերյալ վճիռ` մատնանշելով հանձնաժողովի իրավական ակտի օրենքների պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը` իրավակարգավորման այնպիսի միջոցների միաժամանակյա գործադրմամբ, որոնք հանձնաժողովին հնարավորություն կտան ողջամիտ ժամկետում ընդունելու սակագնի սահմանման մասին նոր որոշում:
Հանձնաժողովը քննարկում է դատարանի վճիռը և ընդունում համապատասխան որոշում:
4. Հանձնաժողովի սահմանած սակագների մեծությունները դատական կարգով փոփոխման ենթակա չեն:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ.ՍԱՀԱԿՅԱՆ |
|
5 հոկտեմբերի 2007թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-74 |
|