ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի
սեպտեմբերի 5-ին
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (20 հունվարի 2007 թվականի, ՀՕ-5) 37-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հանձնաժողովի նպատակն է ապահովել հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը և բազմազանությունը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորել և վերահսկել հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեությունը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ.ՍԱՀԱԿՅԱՆ |
|
5 հոկտեմբերի 2007թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-76 |
|